Գերիների հարազատներ, արխիվային լուսանկար

Հայ գերիները Կարմիր խաչի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել ընտանիքներին. Ամատունի

1057
Զառա Ամատունու խոսքով` հարազատների հետ գերիների կապի այս միջոցն առաջին անգամ է գործարկվել։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Պատերազմի հետևանքով Ադրբեջանում գերեվարված անձինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աշխատում է բարելավել հաղորդակցությունը գերեվարված անձանց և նրանց ընտանիքների միջև։ Իհարկե, ամեն ինչ համաձայնեցվում է գործընթացում ընդգրկված իշխանությունների կողմից։ Այսինքն` նամակների հետ մեկտեղ հնարավորություն է ընձեռվել նաև հաղորդակցման այլ միջոցներ նույնպես ապահովել` եղել են դեպքեր, որ կարողացել ենք հեռախոսազանգ իրականացնել։ Իսկ վերջերս տեսակցությունների շրջանակներում տեսագրություններ են արվել»,–ասաց Ամատունին։

Նա հայտնեց, որ այդ հաղորդագրությունն արդեն իսկ փոխանցել են բոլոր այն ընտանիքներին, որոնց հարազատին տեսակցել են Ադրբեջանում։ Ամատունին նշեց` հարազատների հետ գերիների կապի այս միջոցն առաջին անգամ է գործարկվել։

Իսկ ինչ վերաբերում է տեսակապի միջոցով շփմանը, Ամատունու խոսքով` նման հնարավորություն դեռևս մեր տարածաշրջանում չի եղել, սակայն ամեն ինչ կախված է այդ գործընթացում ներգրավված իշխանությունների համաձայնությունից։

«Մենք մեր կողմից շարունակաբար փորձում ենք կազմակերպել այն հնարավորը, ինչը թույլ է տալիս, որ հարազատների հետ կապի մեջ լինեն գերիները, քանի դեռ անազատության մեջ են»,–իր խոսքն ամփոփեց Ամատունին։

Արմեն Սարգսյանը գերիների թեմայով նամակ է գրել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին

Հավելենք, որ արցախյան պատերազմում հրադադարի հաստատումից ի վեր վերադարձվել է 70 հայ գերի։ Իսկ թե քանի գերի կա դեռ Բաքվում, ստույգ թիվ չի նշվում։ Իրավապաշտպանների տվյալներով՝ նրանց թիվը կարող է հասնել 300-ի։

Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում է, որ վերադարձրել է բոլոր գերիներին, իսկ իրենց մոտ մնացածները «ահաբեկիչներ» են։

Առանց հայ գերիների վերադարձի վստահություն չի լինի․ Լիտվայի արտգործնախարար

1057
Ըստ թեմայի
Նաիրա Զոհրաբյանը գերիների մայրերի նամակը հանձնել է ԵԽԽՎ–ում գերմանացի գործընկերներին
ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն հայ գերիների հետ կապված հայտարարություն է ընդունել
ՀՀ ԱԺ –ի ու Ֆրանսիայի Սենատի նախագահները քննարկել են Ադրբեջանում պահվող գերիների հարցը
ՄԻԵԴ

Հայաստանն ընդդեմ Թուրքիայի ՄԻԵԴ է դիմել

7
(Թարմացված է 17:16 18.05.2021)
ՄԻԵԴ–ի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` «Հայաստանն ընդդեմ Թուրքիայի» միջպետական գանգատը վարույթ է ընդունվել:

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի –Sputnik. Հայաստանի Հանրապետությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Թուրքիայի Հանրապետության։ Տեղեկությունը հայտնում են ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։

Նշվում է, որ գանգատը վերաբերում է արցախյան 44 օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու, ադրբեջանական զինված ուժերին ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք մատակարարելու փաստերին, ինչը հանդիսանում է միջազգային կոնվենցիաների խախտում։

Մասնավորապես, Թուքիան խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, և մի շարք այլ իրավունքներ:

Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են Թուրքիայի այս գործողությունների մասին վկայող բազմաթիվ ծավալուն ապացույցներ։

ՄԻԵԴ–ի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` «Հայաստանն ընդդեմ Թուրքիայի» միջպետական գանգատն ընդունվել է վարույթ:

Թուրքիան տեղեկացվել է ՀՀ–ից իր դեմ ներկայացված գանգատի մասին։

7
թեգերը:
Թուրքիա, Հայաստան, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
Սահմանային գոտի, արխիվային լուսանկար

ՊՆ–ն հաստատեց` հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վիճաբանություն է եղել

236
(Թարմացված է 17:01 18.05.2021)
Ըստ տրամադրված մեկնաբանության, միջադեպը տեղի է ունեցել Գեղարքունիքում, երեկ` մայիսի 17–ին, և արագ հարթվել է։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի –Sputnik. Հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև երեկ վիճաբանություն է եղել։

Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հասատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ըստ տրամադրված մեկնաբանության, միջադեպը տեղի է ունեցել երեկ և արագ հարթվել է։  Այլ մանրամասներ ՊՆ–ը չի հայտնում։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներիում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ինչո՞ւ են Հայաստանի սահմանային հարցերը քննարկում ՀԱՊԿ-ը և Ադրբեջանը

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

236
թեգերը:
Վարդենիս, Ծեծկռտուք, սահմանապահ, Սահման, Գեղարքունիքի մարզ, ադրբեջանցի, Ադրբեջան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
ԱԽ քարտուղարն ասել է, թե ինչու Հայաստանի սահմանը խախտած ադրբեջանցիները չեն գերեվարվել
Ինչո՞ւ են Հայաստանի սահմանային հարցերը քննարկում ՀԱՊԿ-ը և Ադրբեջանը
Գրիգորյանը սահմանային իրավիճակը քննարկել է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահի հետ