«Սպուտնիկ- V» պատվաստանյութ

Հայաստան է ներկրվել «Սպուտնիկ- պատվաստանյութ` նախատեսված 14 000 անձի համար

161
(Թարմացված է 21:42 26.04.2021)
Սա ռուսական պատվաստանյութի արդեն երկրորդ խմբաքանակն է, որ ստանում է Հայաստանը։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Այսօր Հայաստան է ներկրվել ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 14 000 անձի համար (առաջին բաղադրիչը): Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ մարտի 28-ին «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 24 000 դեղաչափ: Իսկ ապրիլի 8-ին ներկրվել է «Սպուտնիկ-V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ` 7500 անձի համար։

COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում ռիսկի խմբում գտնվող անձանց համար` շաբաթվա բոլոր օրերին։

ԵԱԶԲ-ն պատրաստ է ֆինանսավորել «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը Հայաստանում

Ի դեպ, ՀՀ-ում ինչպես բոլոր, այնպես էլ COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացվում են միայն կամավորության սկզբունքով:

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 181–ով և դարձել 213 469։

161
թեգերը:
Սպուտնիկ V, պատվաստանյութ, կորոնավիրուս, Ռուսաստան, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (1030)
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանն ու նրա կինը պատվաստվել են արտերկրում
Պատվաստվել, թե ոչ. ո՞ր պատվաստանյութն են նախընտրում Շիրակի մարզի բնակիչները
Ո՞ր դեղամիջոցներով է պետք պատվաստվել Եվրամիության երկրներ մեկնելու համար
Լևոն Տեր-Պետրոսյան

Ընտրություն ձախողված իշխանության ու քրեաօլիգարխիկ համակարգի միջև. ՀԱԿ–ը որոշեց մասնակցել

4
(Թարմացված է 18:52 18.05.2021)
ՀԱԿ–ի հայտարարության համաձայն, հանրության մեծամասնությունը նման ընտրությունները չի դիտարկում որպես ճգնաժամի հանգուցալուծման միջոց։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի ընտրական ցուցակը կգլխավորի Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ ընտրական շտաբը՝ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Այսօր՝ մայիսի 18-ին, նման որոշում է ընդունվել Հայ ազգային կոնգրեսի նորընտիր վարչության անդրանիկ նիստում։

Վարչությունը նաև հայտարարություն է ընդունել, որում մասնավորապես ասվում է, որ երկրում առկա կառավարման ճգնաժամն ավելի է բարդանում երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամով և լարված հակամարտությամբ։ «Ժողովրդին ըստ էության առաջարկվում է ընտրություն կառավարման գործը ձախողած իշխանության և քրեաօլիգարխիկ կեղեքիչ համակարգի վերականգնմանը ձգտող ուժերի միջև»,– ասված է հայտարարության մեջ։

Ըստ ՀԱԿ–ի, հանրության մեծամասնությունը նման ընտրությունները չի դիտարկում որպես ճգնաժամի հանգուցալուծման միջոց։ Մինչդեռ, ՀԱԿ–ը որոշել է մասնակցել ընտրություններին` վստահ, որ կարող է ձևավորել արդար իշխանություն։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։ ՀՀ նախագահը ընդունեց վարչապետի և կառավարության հրաժարականը։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր նշանակվեց հունիսի 20-ը։

Մայիսի 5–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 25–ի հանդիպման ժամանակ առաջարկել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդես գալ միասնական դաշինքով։ Ռոբերտ Քոչարյանը տեղում մերժել է առաջարկը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը բնութագրել էր «ավազակապետական հեղափոխության փորձ»։

Հետո Լևոն Տեր–Պետրոսյանը հրապարակել էր, որ մայիսի 1–ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և առաջարկել է նրան ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իր կողմից շարադրված հայտարարությամբ: Սակայն Սարգսյանը մերժել է Տեր–Պետրոսյանին։

4
թեգերը:
Լևոն Տեր-Պետրոսյան
Ռոբերտ Քոչարյանն ու Վիկտոր Սողոմոնյանը. արխիվային լուսանկար

Ռոբերտ Քոչարյանը հեռանում է «Սիստեմա» ԲՖԿ–ից. Սողոմոնյանն ասել է պատճառը

23
(Թարմացված է 18:51 18.05.2021)
ՀՀ երկրորդ նախագահը մի քանի օր առաջ է հրաժարվել շարունակել աշխատանքը տնօրենների խորհրդում։ 

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի –Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ «Սիստեմա» ԲՖԿ–ից։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Սողոմոնյանը նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահը մի քանի օր առաջ է հրաժարվել շարունակել աշխատանքը տնօրենների խորհրդում։ 

«Նա կավարտի իր պարտականությունների կատարումը հունիսի վերջին կայանալիք բաժնետերերի ժողովից հետո։ Նախագահ Քոչարյանն այսուհետ ուշադրությունն ու ջանքերը կենտրոնացնելու է Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերների հաղթահարման և քաղաքական օրակարգի հարցերի լուծման վրա»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը։

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում կայանալու է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին կմասնակցի նաև Ռոբերտ Քոչարյանը` «Հայաստան» դաշինքի կազմում։ «Հայաստանի» կազմում Քոչարյանը միավորվել է ՀՅԴ–ի և Սյունիքի նակխին մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ։

Ի՞նչ ցույց տվեց Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի ու «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը

23
թեգերը:
«Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիա, Ընտրություններ, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Կոռեկտ չէ. Քոչարյանի գրասենյակի ղեկավարը պատասխանել է Լևոն Տեր–Պետրոսյանին
ՀՅԴ–ն ու «Վերածնվող Հայաստանը» դաշինք են կազմում, որը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը
Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկ է արել