Եռաբլուր

ՊՆ–ն խնդրում է ինքնակամ աշխատանք չիրականացնել Եռաբլուրում

221
(Թարմացված է 18:47 26.04.2021)
Պաշտպանության նախարարությունն ուզում է, որ բոլոր զինծառայողների և կամավորագրված անձանց գերեզմանները միատեսակ լինեն։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը խնդրում է զերծ մնալ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ինքնակամ աշխատանքներ իրականացնելուց։ Նման տեղեկատվություն է տարածել ՊՆ պաշտոնական կայքը։

Նշվում է, որ զոհված և «Եռաբլուրում» հուղարկավորված զինծառայողների և կամավորականների գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման աշխատանքներն իրականացվում են պաշտպանության նախարարության կողմից հաստատված տիպային նախագծով՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:

«ՀՀ պաշտպանության նախարարությունն ըմբռնումով է մոտենում զոհված զինծառայողների հարազատների` որոշ դեպքերում իրենց զավակների գերեզմանները հաստատված նախագծից տարբերվող ձևաչափով կառուցելու ցանկությանը: Այդուհանդերձ, խնդրում ենք ինքնակամ աշխատանքներ չիրականացնել` բոլոր զինծառայողների և կամավորագրված անձանց գերեզմանների միատեսակության ապահովման և հավասարության սկզբունքի պահպանման նպատակով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Եվրոպան պիտի տեսնի սա, որ հասկանա` պատերազմ էր. եվրոպացի պատգամավորը Եռաբլուր է այցելել

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե զոհերի թիվը «կլինի 4000-ի կարգի, պլյուս-մինուս 50»։ Նշենք, որ ոչ բոլոր զոհերն են հուղարկավորված «Եռաբլուրում»` կան ծնողներ, որոնք ընտանեկան գերազմանատանն են ցանկացել հուղարկավորել իրենց որդիներին։

221
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), գերեզման, Հայաստան, Եռաբլուր պանթեոն
Ըստ թեմայի
ՀՀ նախագահը Եռաբլուրում ծաղիկներ է խոնարհել. նրան ուղեկցել են վիրավոր զինվորները
«Մամ, մինչև չգնամ, կռիվը չի վերջանա». Եռաբլուրում հետմահու պարգևատրեցին Հայկազ Մկրտչյանին
Գարեգին Բ կաթողիկոսը հոգեհանգստի կարգ մատուցեց Եռաբլուրում
Արխիվային լուսանկար

Շրթունքները հինգ րոպեում մեծացնելու հեշտ տարբերակը հաճելիորեն զարմացրել է օգտատերերին

9
(Թարմացված է 13:56 12.05.2021)
Պարզ հնարքն իսկապես կարող է անգնահատելի լինել շատ կանանց համար, որոնք այս կամ այն պատճառով գեղեցկության սրահներ այցելելու հնարավորություն չունեն։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Տան պայմաններում շրթունքները մեծացնելու հեշտ, արագ ու արդյունավետ միջոցը, որով ամերիկացի բլոգեր Բրիթանի Միլերը կիսվել է TikTok-ում, ուրախացրել է  հազարավոր օգտատերերի: Երիտասարդ գեղեցկուհին տեսանյութում ցավ չպատճառող այլընտրանք է առաջարկել բոլոր տեսակի ցավոտ ներարկումներին։ Հրապարակումն արժանացել է Mirror պարբերականի ուշադրությանը:

Գաղտնիքը շատ պարզ է ՝ բավական է շրթունքներին քսել դարչինի փոշուց ու դարչինի յուղից պատրաստված խառնուրդ։ Սկրաբի նման մի բան է ստացվում։

 

​Տեսանյութում աղջիկը մանրամասն պատմում ու ցույց է տալիս, թե ինչպես ու ինչ համամասնությամբ է պետք խառնել բաղադրիչները, ինչպես օգտագործել, որքան պահել ու ինչպես շրթունքների վրայից ճիշտ հանել խառնուրդը:

Արդյունքն ակնհայտ է։ Դարչինի սկրաբը մաքրելուց հետո շուրթերն իսկապես ավելի հաստ ու հրապուրիչ տեսք ունեն։

«Աստված իմ, դրանք իսկապես ահավոր մեծ են երևում։ Ահա, աղջիկներ, հիանալի միջոց», - ասել է Բրիթանին։ Տեսանյութն արդեն ավելի քան 350 հազար «հավանություն» է ստացել։

Աղջիկը վստահեցնում է, որ արդյունքը  մոտ վեց ժամ է պահպանվում, բայց պետք չէ միանգամից փորձել շրթունքների մեծացման այս տարբերակը: Ավելի լավ է թեստ անել ու համոզվել, որ ալերգիկ ռեակցիաներ չկան։

Ամերիկացի գիտնականները մեկ վայրկյանում կորոնավիրուսը ոչնչացնելու միջոց են գտել

Դարչինի սկրաբն իրենց վրա փորձարկած օգտատերերն արդեն մեկնաբանություններ են գրել։

««Դարչինի վաճառքը կտրուկ կաճի», «Աստված իմ, շուրթերը սքանչելի տեսք ունեն», «Դարչինը վառում է, բայց արդյունքը դրանարժե»», - գրել են գոհ մնացած բաժանորդները:

Ավելացնենք, որ դարչինի վերականգնող և խթանող հատկությունների մասին վաղուց է հայտնի։ Շուրթերի ծավալի մեծացման էֆեկտը ստացվում է արյան հոսքի շնորհիվ, որը թեթև այրում ու ծակծկոց է առաջացնում։

«Գեղեցկությունը հեշտ չի տրվում». Ռևայի հայուհի կինը հետաքրքիր տեսանյութ է հրապարակել

9
թեգերը:
դարչին, Կին, շրթունք
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը` սպիտակ զգեստով և շրթունքին ամրացված օղակով
«Դոմ 2»–ի մասնակից Արա Չոբանյանը որոշել է հաստացնել շուրթերը. լուսանկարներ և տեսանյութ
Մամ, շրթունքներդ այսպես արա, նկարվում ենք. Քեշյանը հրապարակել է մոր հետ զրույցը
Դիմակը խանգարո՞ւմ է շուրթերը մեծացրած կամ քիթը փոքրացրած հայերին
Ռաֆայել Հակոբջանյանը

Բատիկյանի Լինքոլնը, Բելիզի Արմենիա գյուղն ու ԱՄՆ–ի հայ ոստիկանը. Հակոբջանյանի արկածները

10
(Թարմացված է 00:56 13.05.2021)
Գրող, էսսեիստ, դրամատուրգ Ռաֆայել Հակոբջանյանը, որն ավելի քան 26 տարի բնակվում է Սան Ֆրանցիսկոյում, Sputnik Արմենիայի հետ զրույցում հետաքրքրաշարժ պատմություններ է պատմել իր ճամփորդությունների մասին, որոնք կապված են հայերի և պատմական հայրենիքի հետ։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Ճիշտ են ասում, որ հայկական հետք կարելի է հայտնաբերել երկրագնդի ամենաանսպասելի անկյուններում, երբեմն էլ՝ ամենաանսպասելի արտահայտումներով։ «Հայերի ճանապարհորդությունները» գրքում, որը լույս է տեսել մի քանի տարի առաջ Սան-Ֆրանցիսկոյում, գրող, էսսեիստ, դրամատուրգ  Ռաֆայել Հակոբջանյանը հենց այդ մասին է պատմում։

Կյանքի մեծ մասը ճամփորդություններին, մասնավորապես՝ ամերիկյան մայրցամաքով ճամփորդություններին նվիրած հեղինակն ընթերցողին պատմում է իր «հայկական» արկածների, ինչպես նաև ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում մեր հայրենակիցների դերի և քիչ հայտնի փաստերի մասին։

Ռաֆայելը գրքում ներառված և չներառված մի քանի զվարճալի և շատ հետաքրքիր պատմություններ էլ մեզ է պատմում։ 

Աբրահամ Լինքոլնի «հայկական դիմագծերը»

Մի անգամ իմ «Ռուսները Սան Ֆրանցիսկոյում» աշխատանքն էի ներկայացնում Սիթի Հոլլ միջազգային սրահում։ Միջոցառմանը ներկա էին ոչ միայն քաղաքի այն ժամանակվա ղեկավարությունն ու քաղաքապետ Ուիլլի Բրաունը, այլև Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Յուրի Պոպովը։

Բացման խոսքն այսպես սկսեցի․«Երբ ես առաջին անգամ եկա Սան Ֆրանցիսկո, երկար կանգնեցի Աբրահամ Լինքոլնի արձանի առջև, որը տեղադրված է Սիթի Հոլլի մուտքի մոտ։ Եվ ինչ-որ հարազատ, հայկական բան տեսա ԱՄՆ-ի 16-րդ նախագահի կերպարում»։

Հավաքվածները ներողամտաբար ժպտացին, բայց ես հանգիստ ավելացրի, որ ամենևին չեմ պնդում, թե Լինքոլնը հայկական արմատներ է ունեցել։ Սակայն այդ արձանի քանդակագործը մաքուր հայ է։

Այսուայնտեղ լսվեց ամերիկացիների սիրելի «Really?»-ն։ Իսկապես, աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում, Օգյուստ Ռոդենի, Բենիամինո Բուֆանոյի, Հենրի Մուրի աշխատանքների կողքին տեղ է գտնվել ծնունդով վանեցի Հայկ Բատիկյանի աշխատանքների համար։

Արմենիա գյուղը

Բելիզում իմ ճամփորդության ժամանակ տաքսու վարորդը հարցրեց․

-Որտեղի՞ց եք։

-Սան Ֆրանցիսկոյից։

-Բայց անսովոր առոգանություն ունեք։ Ծնունդով որտեղի՞ց եք,-պնդեց նա։

Պատասխանեցի, որ Հայաստանից եմ։ Նա լռեց և դադարեց հետս խոսել։ Փորձում էի հասկանալ, թե ինչ վատ բան եմ ասել։ Որոշ ժամանակ անց ինձ հասցրեց մի ոչ մեծ գյուղ և ասաց. «Կարծում եք, եթե ես վարորդ եմ, ուրեմն ապո՞ւշ եմ։ Ուզում եք ասել՝ այստեղի՞ց եք»։

Պարզվեց, որ գյուղը կոչվում է Արմենիա։ Այն այդպես են անվանել Արմենիա գավառից այստեղ տեղափոխված սալվադորցիները։

Ոստիկան էլ կա, ոստիկան էլ

2014թ․-ին ընկերոջս հետ Դիլիջան ենք գնում։ Ճանապարհային ոստիկանը կանգնեցրեց մեզ։ Ես նրան մի պատմություն պատմեցի, որն ինձ հետ պատահել է Միացյալ Նահանգներում։

Բանն այն է, որ ես ապրում եմ Սան Ֆրանցիսկոյում, իսկ որդուս ընտանիքը՝ Լոս-Անջելեսում։ Եվ ամեն ամիս ես նրանց հյուր եմ գնում։ Եվ ահա մի անգամ, գիշերվա ժամը երեքին սլանում եմ դատարկ մայրուղիով՝ ժամում 140 մղոն արագությամբ։ Հանկարծ ոստիկանը կանգնեցնում է (այդպես էլ չհասկացա, թե որտեղից հայտնվեց)։

Մոտենում է ինձ, ասում եմ`no English: Այդպիսի խորամանկություն կա։

Փորձում է ինձ հետ իսպաներեն խոսել, ես նորից․«No Spanish»։.

Հարցնում է, թե ինչ լեզվով եմ առհասարակ խոսում։ «Armenian»,-պատասխանում եմ։        

 

Եվ հանկարծ լսում եմ․«Բարի երեկո, պարո՛ն»։ Եվ շարունակում է հայերեն․ «Տեսնում եմ, որ լավ մարդ եք, ախր ինչո՞ւ եք այդպիսի արագությամբ վարում... այս անգամ ակտ չեմ գրի։ Բայց մյուս անգամ պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները»։

Պատմեցի այդ ամենը մեր դիլիջանյան ոստիկանին։ Նա ի սրտե ծիծաղեց և ասաց․«Բոց պատմություն էր։ Դե, ինձ էլ տուր, ինչքան սիրտդ կտա»...

Սիրելի կոմպոզիտորը

Սան Ֆրանցիսկոյում զբոսանքներից մեկի ժամանակ հանդիպեցի մի ծեր, ալեհեր, բայց շատ հմայիչ և լավ հագնված սևամորթի։ Նա նստած էր, ականջակալներն ականջին և անբռնազբոս տեսքով սիգար էր ծխում։

Երբ կողքով անցնում էի, գլխով արեց ինձ, ես էլ ի պատասխան գլխով արեցի նրան։ Հանեց ականջակալներն ու հարցրեց՝ արդյո՞ք ինձ որևէ բան է պետք։

Ես ասացի` ոչինչ պետք չէ, բայց հարցրի, թե ինչ է լսում այդպես հաճույքով։

-Իմ սիրելի կոմպոզիտորն է։ Բայց դուք, հավանաբար, չեք իմանա նրան։

-Անո՞ւնը։  

-Ալան Հովհաննես։

Անհնար է փոխանցել, թե ինչ զգացի այդ պահին...

«Մաճառ 44»․ ինչպես Լոնդոնից եկած հայուհին բարեգործական ռեստորան բացեց Երևանում

Ցավալի անփութություն

Մի անգամ Հոլիվուդյան բուլվարով զբոսնելիս` հայտնաբերեցի, որ «Փառքի ծառուղուց» անհետացել է հայտնի դերասան, էպիզոդների հանճար Ակիմ Թամիրովի (Հովակիմ Թամիրյան) աստղը։ Պարզվեց, դա տեղի է ունեցել Բուլվարը վերակառուցելիս։

Писатель и драматург Рафаэль Акопджанян со звездой Акима Тамирова на голливудской Аллее славы
© Photo : provided by Rafael Hakobdjanyan
Ռաֆայել Հակոբջանյանն ԱՄՆ–ի «Փառքի ծառուղում» Ակիմ Թամիրովի (Հովակիմ Թամիրյան) աստղի մոտ

Իսկույնևեթ զանգեցի Հոլիվուդի առևտրային պալատ և հայտնեցի, որ «Փառքի ծառուղում» աստղերը ոչ միայն վառվում են, այլև մարում։ Սպառնացի, որ եթե Թամիրովի  աստղը չվերականգնեն, ես մամուլի ասուլիս կհրավիրեմ։ Արդյունքում ինձ խոստացան, որ մեկ շաբաթ անց աստղը տեղում կլինի։ Այդպես էլ եղավ։

10
թեգերը:
Հայաստան, հայ, ոստիկան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Հայերը շտապում են ամուսնանալ․ համավարակն ազդե՞լ է ամուսնությունների ու ծնելիության վրա
Քնապարկերից մինչև միջնադարյան նախշեր․ երևանցի կնոջ բացառիկ նախագիծը արցախցիների համար
Safe You. հայուհին ամբողջ աշխարհի կանանց ընտանեկան բռնությունից պաշտպանելու միջոց է գտել