Հռիփսիմե Առաքելյան

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամը վայր է դնում մանդատը

210
(Թարմացված է 10:41 26.04.2021)
Հռիփսիմե Առաքելյանը շնորհակալություն է հայտնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը վերջին 2,5 տարվա համագործակցության և վստահության համար։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը վայր է դնում մանդատը։ Նա իր որոշման մասին հայտնել է Facebook-ում:

Նա նշում է, որ 2,5 տարի առաջ դառնալով Երևանի ավագանու անդամ` փորձել է երևանցու կյանքն ավելի լավը դարձնել։

«Ավաղ, այն ինչ կատարվում է մեր երկրում վերջին 3 տարվա ընթացքում, բոլորիս է հայտնի, և ակնկալել, որ քայլականների հետ հնարավոր էր որևէ հաջողության հասնել, սին հույսեր էին։ Իսկ ահա վերջին յոթ ամսվա խայտառակ իրողություններն ինձ համար այլևս անհնարին դարձրեցին այս անպատասխանատուների հետ որևէ բան քննարկելը, աշխատելը, նիստերին մեկ դահլիճում գտնվելը, դա իմ սկզբունքներին հակասում է։ Ես վայր եմ դնում Երևանի ավագանու անդամի մանդատս»,– գրել է Առաքելյանը։

«Իմ քայլի» պատգամավորը հայտնել է, թե ինչու է որոշել հրաժարվել մանդատից

Նա նաև շնորհակալություն է հայտնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը վերջին 2,5 տարվա համագործակցության և վստահության համար, ԲՀԿ–ին հաջողություն մաղթում առաջիկա ԱԺ ընտրություններում։

Հռիփսիմե Առաքելյանը 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով ընտրվել էր Երևանի ավագանու անդամ: 2018 թվականի մարտից մինչ օրս «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն է:

«Ես դրանում ոչ մի կասկած չունեմ». Վանեցյանը` ընտրություններին ընդդիմության հաղթանակի մասին

210
թեգերը:
մանդատ, Երևանի ավագանի, Հայաստան
Ըստ թեմայի
«Ձեր պահանջով եմ վայր դնում». «Իմ քայլի» պատգամավորներից ևս մեկը հրաժարվեց մանդատից
Փոփոխություններ Երևանի ավագանիում. ո՞վ է դուրս եկել «Իմ քայլից» կամ հանձնել մանդատը
Երևանի ավագանու «Իմ քայլի» անդամներից մեկը հրաժարվել է մանդատից
Արխիվային լուսանկար

Ընտրություններին մասնակցող ուժերը պետք է բացառեն վիրավորանքի ու ատելության տարածումը. ՄԻՊ

0
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը ցույց է տալիս, որ արդեն սոցիալական ցանցերում ակտիվացել են նաև տարբեր կողմերի սատարող կեղծ էջեր ու օգտահաշիվներ:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքի ու ատելության տարածումը։ Այդ մասին նշված է ՀՀ մարդու պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող գործընթացները գտնվելու են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում. կիրականացվեն ուսումնասիրություններ, բողոքների ու դիմումների քննարկում Պաշտպանի իրավասությանը վերաբերող հարցերով:

«Ընտրական իրավունքի երաշխավորումը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնարար ուղղություններից է: Այս իրավունքի շնորհիվ են երկրում ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու կառավարման համակարգը:

Որքան ազատ ու անխոչընդոտ է ընտրական իրավունքի իրացման հնարավորությունը, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված մարմնի նկատմամբ վստահությունը։

Այս նպատակի համար հիմնարար նշանակություն ունեցող հարցերից է ապահովել վիրավորանքի, հայհոյանքի ու ատելության բացառումը, երկրում համերաշխության մթնոլորտի երաշխավորումը:

Կոչ ենք անում քաղաքական բոլոր ուժերին և հանրային գործիչներին ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն տարածող բառապաշարից: Հանրային գործիչները, հատկապես պարտավոր են իրենց արարքներով ու խոսքով օրինակ ծառայել այս հարցում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը ցույց է տալիս, որ արդեն սոցիալական ցանցերում ակտիվացել են նաև տարբեր կողմերի սատարող կեղծ էջեր ու օգտահաշիվներ: Դրանցով արվում են հայհոյանքներ պարունակող, ագրեսիվ, անգամ բռնությունը խրախուսող կամ արդարացվող գրառումներ: Այս արատավոր երևույթներն ավելացնում են լարվածությունը:

Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում իրավապահ մարմինների արագ արձագանքը իրենց իրավասության տիրույթում հայտնված հարցերին: Այս հարցով Պաշտպանի աշխատակազմը նրանց հետ կապահովի անհրաժեշտ համագործակցություն և փոխադարձ կապ:

Պաշտպանի աշխատակազմում կգործի աշխատանքային խումբ, որը նախընտրական և հետընտրական փուլերում, ինչպես նաև քվեարկության օրը կգործի արտակարգ ռեժիմով և կիրականացնի անկախ մշտադիտարկում:

Քվեարկությանը օրը Պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումներն աշխատելու են վաղ առավոտից՝ 24 ժամյա ռեժիմով: Աշխատանքային խմբի ներկայացուցիչները կգործուղվեն այն մարզեր կամ համայնքներ, որտեղ չկան մարզային ստորաբաժանումներ։

Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքներ կամ ահազանգեր Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116‑100:

0
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Անդրանիկ Փիլոյան

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատարը մեկնել է Մոսկվա

11
(Թարմացված է 10:16 13.05.2021)
Հայկական պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ ուժերի «Համալիր անվտանգություն-2021» անվտանգության սարքավորումների 13-րդ միջազգային սրահի աշխատանքներին։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունց։ Նախարարի պաշտոնակատարը և ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը մայիսի 14-16-ը կմասնակցեն ԱՊՀ ուժերի «Համալիր անվտանգություն-2021» անվտանգության սարքավորումների 13-րդ միջազգային սրահի աշխատանքներին:

Հայկական պատվիրակությունը կայցելի ՌԴ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն»՝ ծանոթանալու հաստատության գործունեությանը, կմասնակցի հրշեջ-փրկարարների հուշարձանների համալիրում ծաղկեդրման արարողությանը, նախատեսված են արտակարգ իրավիճակների արձագանքման զորավարժություններ:

Նախատեսված են նաև այցելություններ հատուկ ռիսկի փրկարարական գործողությունների «Լիդեր» և ՌԴ ԱԻՆ Նոգինսկի փրկարարական կենտրոններ:

Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը կմասնակցի միջազգային ցուցադրական զորավարժություններին, կքննարկվեն նաև երկու երկրների հումանիտար կառույցների համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

ԱԻՆ-ը ապաստարանների նկատմամբ պետական վերահսողության հարցով կդիմի դատախազին

11
թեգերը:
Մոսկվա, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Անդրանիկ Փիլոյան
Ըստ թեմայի
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի «Սուրմալու» տոնավաճառում․ տեսանյութ
Արցախի վերահսկողությունից դուրս են մնացել նաև սեյսմիկ կայաններ. ՀՀ ԱԻ նախարարն Արցախում է
Կարևորելով բնակչության անվտանգությունը. հանդիպել են ԱԻ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը