«Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները հայտարարելու արարողություն

«Ավրորայի» հարյուրավոր հերոսներից ընտրվել են 5–ը. 1 մլն դոլարի հավակնորդները հայտնի են

94
(Թարմացված է 20:00 24.04.2021)
Հետագայում հինգ հերոսներից մեկը կարժանանա «Ավրորայի» 1 մլն դոլար մրցանակին ու հնարավորություն կստանա շարունակելու նվիրատվության շղթան։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ապրիլի 24-ին Մատենադարանում կայացած միջոցառման ընթացքում հայտարարվեցին «Ավրորա» մրցանակաբաշխության 2021 թ.–ի հերոսների անունները։

Մրցանակաբաշխությանն այս տարվա համար ստացվել են hարյուրավոր հայտեր, որոնցից 5-ին հանձնաժողովը հերոսներ է ճանաչել։

Նրանք են.

• Գրեգուար Ահոնգբոնոն, որը զբաղվում է Արևմտյան Աֆրիկայում հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց բուժմամբ ու իրավունքների պաշտպանությամբ` փորձելով զերծ պահել նրանց շղթայակապ անելու տեղական արատավոր սովորությունից։

• Ջուլիեն Լուսենգեն, որը տարիներ շարունակ զբաղվել է Կոնգոյի սեռական բռնության ենթարկված կանանց իրավունքների պաշտպանությամբ ու վերաինտեգրմամբ։

• Ռուբի Ալբա Կոստանյոն, որը զբաղվում է կոլումբիացի գյուղացիների իրավունքների պաշտպանությամբ, որոնք ենթարկվում են հարկադիր տեղահանությունների ու նույնիսկ անհետացման։

• Աշվանք Մոհարամը` եմենցի բժիշկ, որը զբաղվում է հակամարտության ու ճգնաժամում հայտնված եմենցիների փրկությամբ։

• Փոլ Ֆայմեր` բժիշկ–մարդաբան, Հարվարդի բժշկական դպրոցի դասախոս, որը ժամանակակից բժշկության միջոցները հասանելի է դարձնում բոլոր կարիքավորներին։

Նշենք, որ այս հերոսներից հետագայում կընտրվի մեկը, ով կարժանանա «Ավրորայի» 1 մլն դոլար մրցանակին ու հնարավորություն կստանա շարունակելու նվիրատվության շղթան` այդ գումարն իր նախընտրած կազմակերպությունների միջոցով բաշխելով աշխարհի տարբեր ծագերում բնակվող, դրա կարիքն ունեցող մարդկանց։

Ավանդույթի համաձայն՝ «Ավրորայի» 2021թ–ի հերոսների անունները ևս կարձանագրվեն «Մատյան մարդասիրաց» բացառիկ ձեռագիր մատյանում, որը նախաձեռնության հեղինակներն ի պահ են հանձնել Երևանի Մատենադարանի ձեռագրապահոցին։

Աչքերում ցավ է ու հույս․ «Ավրորայի» մրցանակակիր Միրզա Դինային կշարունակի փրկել աշխարհը

Նշենք նաև, որ 2021 թ. մայիսի 2-ին Դիլիջանի միջազգային դպրոցում նախանշված է քննարկում Aurora Dialogues «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով: Այն կհամախմբի նախաձեռնության` «Ավրորան Արցախին» ծրագրի մասնակից բոլոր կազմակերպություններին, որոնց աշխատանքի շնորհիվ 2020թ–ի արդյունքներով Արցախում իրականացվող տասնյակ ծրագրերի արդեն իսկ տրամադրվել է 1.700.000 ԱՄՆ դոլար գումար։

Ծրագրի ընթացքում նախատեսվում է քննարկել Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, հստակեցնել առաջնային կարիքներն ու համադրել մարդասիրական ջանքերը։

«Ավրորան» ավելի քան 470.000 ԱՄՆ դոլարի աջակցություն է տրամադրել Արցախի օգնության ծրագրին

 

94
թեգերը:
մրցանակ, Ավրորա, Հայաստան
Ադամ Շիֆ

Ադամ Շիֆը Սյունիքի հարցով դիմել է Բայդենի վարչակազմին

59
(Թարմացված է 09:26 13.05.2021)
Կոնգրեսականը շեշտել է, որ չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրել մի ազգի, որը պարբերաբար խախտում է մարդու իրավունքներն ու ոտնահարում է իր հարևանների ինքնիշխանությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Կոնգրեսական Ադամ Շիֆը Սյունիքի մարզ ադրբեջանցիների ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։

«Ես խորապես մտահոգված եմ վերջին հաղորդագրություններով, որ ադրբեջանական զորքերը, ինչպես հաղորդվեց, անցել են Հայաստանի տարածք: Եթե ճիշտ է, սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել մարդկային զոհերի: Ժամանակն է Միացյալ Նահանգների համար գիտակցելու, որ մեր քաղաքականությունը քաջալերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գնալ ռազմական սրման՝ նոր պատերազմի հավանականությամբ», - գրել է ԱՄՆ կոնգրեսականն իր ֆեյսբուքյան  էջում։

Շիֆը նշել է, որ չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրել Ադրբեջանին։

«Ես հաղորդակցության մեջ եմ եղել Բայդենի վարչակազմի հետ և հորդորել նրանց ավելի ակտիվ ներգրավվել Մինսկի խմբի աշխատանքներում: Ըստ հաղորդագրությունների՝ Ադրբեջանն այդ գործողությունները ձեռնարկում է ընդամենն օրեր անց այն բանից հետո, երբ Պետքարտուղարությունը չարդարացված կերպով հրաժարվեց  Ադրբեջանին ուղղակի օգնություն տրամադրելու 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներից։ Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը պարբերաբար խախտում է մարդու իրավունքներն ու ոտնահարում է իր հարևանների ինքնիշխանությունը», - գրել է կոնգրեսականը:

Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

«Հրամանատարն ասաց, որ Ադրբեջանը որևէ ոտնձգություն չի արել». Թագուհի Թովմասյան

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Մայիսի 12-ի ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակի հարցով հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարել էր, որ «իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային»։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել. ինչ հարց է քննարկվել

59
թեգերը:
Սյունիքի մարզ, Հայաստան, ԱՄՆ, Ադամ Շիֆ
Ըստ թեմայի
Սև լիճն անցել են, մտել մեր գոտի. Առուշանյանը`Սյունիքում ադրբեջանցիների առաջխաղացման մասին 
Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ
Զինվորականի փորձով Սյունիքի մարզպետը չէր կարող ասել, որ թշնամին մոլորվել է. մարզպետարան
Արխիվային լուսանկար

Շրթունքները հինգ րոպեում մեծացնելու հեշտ տարբերակը հաճելիորեն զարմացրել է օգտատերերին

30
(Թարմացված է 13:56 12.05.2021)
Պարզ հնարքն իսկապես կարող է անգնահատելի լինել շատ կանանց համար, որոնք այս կամ այն պատճառով գեղեցկության սրահներ այցելելու հնարավորություն չունեն։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Տան պայմաններում շրթունքները մեծացնելու հեշտ, արագ ու արդյունավետ միջոցը, որով ամերիկացի բլոգեր Բրիթանի Միլերը կիսվել է TikTok-ում, ուրախացրել է  հազարավոր օգտատերերի: Երիտասարդ գեղեցկուհին տեսանյութում ցավ չպատճառող այլընտրանք է առաջարկել բոլոր տեսակի ցավոտ ներարկումներին։ Հրապարակումն արժանացել է Mirror պարբերականի ուշադրությանը:

Գաղտնիքը շատ պարզ է ՝ բավական է շրթունքներին քսել դարչինի փոշուց ու դարչինի յուղից պատրաստված խառնուրդ։ Սկրաբի նման մի բան է ստացվում։

 

​Տեսանյութում աղջիկը մանրամասն պատմում ու ցույց է տալիս, թե ինչպես ու ինչ համամասնությամբ է պետք խառնել բաղադրիչները, ինչպես օգտագործել, որքան պահել ու ինչպես շրթունքների վրայից ճիշտ հանել խառնուրդը:

Արդյունքն ակնհայտ է։ Դարչինի սկրաբը մաքրելուց հետո շուրթերն իսկապես ավելի հաստ ու հրապուրիչ տեսք ունեն։

«Աստված իմ, դրանք իսկապես ահավոր մեծ են երևում։ Ահա, աղջիկներ, հիանալի միջոց», - ասել է Բրիթանին։ Տեսանյութն արդեն ավելի քան 350 հազար «հավանություն» է ստացել։

Աղջիկը վստահեցնում է, որ արդյունքը  մոտ վեց ժամ է պահպանվում, բայց պետք չէ միանգամից փորձել շրթունքների մեծացման այս տարբերակը: Ավելի լավ է թեստ անել ու համոզվել, որ ալերգիկ ռեակցիաներ չկան։

Ամերիկացի գիտնականները մեկ վայրկյանում կորոնավիրուսը ոչնչացնելու միջոց են գտել

Դարչինի սկրաբն իրենց վրա փորձարկած օգտատերերն արդեն մեկնաբանություններ են գրել։

««Դարչինի վաճառքը կտրուկ կաճի», «Աստված իմ, շուրթերը սքանչելի տեսք ունեն», «Դարչինը վառում է, բայց արդյունքը դրանարժե»», - գրել են գոհ մնացած բաժանորդները:

Ավելացնենք, որ դարչինի վերականգնող և խթանող հատկությունների մասին վաղուց է հայտնի։ Շուրթերի ծավալի մեծացման էֆեկտը ստացվում է արյան հոսքի շնորհիվ, որը թեթև այրում ու ծակծկոց է առաջացնում։

«Գեղեցկությունը հեշտ չի տրվում». Ռևայի հայուհի կինը հետաքրքիր տեսանյութ է հրապարակել

30
թեգերը:
դարչին, Կին, շրթունք
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը` սպիտակ զգեստով և շրթունքին ամրացված օղակով
«Դոմ 2»–ի մասնակից Արա Չոբանյանը որոշել է հաստացնել շուրթերը. լուսանկարներ և տեսանյութ
Մամ, շրթունքներդ այսպես արա, նկարվում ենք. Քեշյանը հրապարակել է մոր հետ զրույցը
Դիմակը խանգարո՞ւմ է շուրթերը մեծացրած կամ քիթը փոքրացրած հայերին
Ռուստամ Մուրադով

Ով է փոխարինել գեներալ Մուրադովին. «Հրապարակ»

51
(Թարմացված է 10:01 13.05.2021)
Խաղաղապահ զորախմբի հրամանատարները պետք է փոխվեն 6 ամիսը մեկ։ Եթե կողմերը առարկություններ չունեն, ապա կարող է երկարաձգվել զորախմբի հրամանատարի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին արդեն փոխարինող կա․ հաջորդ 6 ամիսն Արցախում ծառայությունը կշարունակի ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևը, տեղեկացնում է «Հրապարակը»։

Ավդեևն արդեն այսօր կժամանի Ստեփանակերտ, 2 շաբաթվա ընթացքում գործերի ընդունում-հանձնում տեղի կունենա։ Ավդեևւն ազգությամբ ուզբեկ է, ծնվել է 1967-ին, Տաշքենդում, մոտոհրաձգային զորքերի գեներալ է:

Պարգևատրվել է ՌԴ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», 3-րդ և 4-րդ աստիճանի, Ժուկովի, «Զինվորական վաստակի համար», «Բարեկամության» շքանշաններով, Սուվորովի մեդալով և ՌԴ այլ գերատեսչական պարգևներով։ Ռուստամ Մուրադովն էլ է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալը։ Մուրադովի ջանքերի շնորհիվ հայրենիք վերադարձան Ադրբեջանում գերեվարված 67 հայ ռազմագերիներ։

Խաղաղապահ զորախմբի հրամանատարները պետք է փոխվեն 6 ամիսը մեկ։ Եթե կողմերը առարկություններ չունեն, ապա կարող է երկարաձգվել զորախմբի հրամանատարի ծառայությունը։

Գերիների վերադարձի ուղղությամբ զբաղվելու է անձամբ Ռուստամ Մուրադովը. Կոպիրկին

51
թեգերը:
Արցախ, Ռուստամ Մուրադով
Ըստ թեմայի
«Մուրադովը Փաշինյանի հետ հանդիպել է, գուցե մեզ նոր բան ասի»․ ծնողները կառավարությունում են
Ինչո՞ւ են Արցախում դադարեցվել որոնողափրկարարական աշխատանքները
Հայերի ու ադրբեջանցիների միջև միջադեպ է տեղի ունեցել Սարուշեն-Կարմիր գյուղ հատվածում