Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին

Գերիների հարցում Հայաստանն ակնկալում է իր բարեկամների աջակցությունը. ՀՀ նախագահ

44
(Թարմացված է 17:51 24.04.2021)
Հայերը մեծապես գնահատում են այն վերաբերմունքը, որ Ֆրանսիան ունի Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի– Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը` նշելով, որ վերջինս Երևանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնարարությամբ՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին:

Լըմուանը նշել է, որ իր համար կարևոր է Ցեղասպանության 106-րդ տարելիցի և Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 20-ամյակի կապակցությամբ գտնվել Հայաստանում և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա նախագահ Սարգսյանին է փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նամակը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:

«Ես հայ չեմ, բայց այս պահին սիրտս հայի սրտի պես է բաբախում»․ Ֆրանսիայի Սենատի նախագահ

Արմեն Սարգսյանը խնդրել է իր երախտագիտությունը փոխանցել նախագահ Մակրոնին՝ հայ ժողովրդի կողքին գտնվելու համար. «Այս նամակն ի ցույց է դնում այն բարեկամությունը, որ կա մեր երկրների ու ժողովուրդների միջև, այն վերաբերմունքը, որն ունի Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ, որը մենք մեծապես գնահատում ենք: Ֆրանսիայի բարեկամությունը մենք զգացինք նաև պատերազմի ժամանակ, ականատեսը եղանք իրական բարեկամության դրսևորման և աջակցելու պատրաստակամության»:

Նախագահն ու պետքարտուղար Լըմուանն անդրադարձել են հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ ընդգծելով, որ երկու բարեկամ երկրները փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ ունեն:

Սարգսյանը խոսել է նաև Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ու դրա հետևանքների մասին՝ այս համատեքստում անդրադառնալով մարդասիրական խնդիրներին և առանձնահատուկ ընդգծելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի առաջնահերթ կարևորությունը: Նա նշել է, որ այս հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության և իր բարեկամների աջակցությունը:

Սարգսյանն ու պետքարտուղար Լըմուանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ:

 

44
թեգերը:
Արմեն Սարգսյան, Ֆրանսիա, Հայաստան
Ըստ թեմայի
Ֆրանսիացի կամավորները ՀՀ-ում օգնում են տուժած արցախցի ընտանիքներին. ինչպե՞ս է դա արվում
«Դուք պետք է հույս ու ապրելու պատճառներ գտնեք». ֆրանսահայերը կրկին օգնություն են ուղարկել
ՀՀ ԱԺ –ի ու Ֆրանսիայի Սենատի նախագահները քննարկել են Ադրբեջանում պահվող գերիների հարցը
Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պատասխանել է Ադրբեջանի ԱԳ նախարարին

14
(Թարմացված է 23:46 11.05.2021)
Պաշտպանը միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի` միջազգային մարդասիրական իրավունքը խախտող հայտարարության վրա։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook–ի իր էջում պատասխանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այսօրվա հայտարարությանը, որտեղ նա Ադրբեջանում պահվող հայ գերիներին անվանում է ռազմական հանցագործներ։

«Ադրբեջանի հատուկ ծառայության մարմինների իրականացրած գործողությունների արդյունքում սադրիչ-դիվերսիոն գործողություն իրականացրած հայ զինծառայողներից մի քանիսը ոչնչացվել են, իսկ մի քանիսը՝ ձերբակալվել։ Ներկայումս նրանց հետ կապված քննչական գործողությունները շարունակվում են»,– ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

Հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է հայ գերիների իրավունքներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի նշված պնդումները կոպտորեն ոտնահարում են միջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ մարդու իրավունքները:

«Իրականությունն այն է, որ առկա է ընթացիկ, բաց զինված հակամարտություն (armed conflict): Միջազգային (մարդասիրական) իրավունքի տեսանկյունից սա նշանակում է, որ անկախ նրանից` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո են գերեվարվել, թե ոչ, նրանք իրավական կարգավիճակով գերի են և պետք է ազատ արձակվեն անհապաղ՝ առանց որևէ նախապայմանի»,– ասվում է Թաթոյանի տարածած հայտարարության մեջ։

Ըստ նրա` ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում են գերիների վերադարձի գործընթացը՝ որպես պատիժ այն դեպքում, երբ դա ավտոմատ կիրառման ենթակա միջազգային պահանջ է:

Մյուս կողմից, Ադրբեջանը նաև դիտավորյալ չի հայտնում գերիների իրական թիվը` ոչ միայն խախտելով գերիների իրավունքները, այլև հոգեկան տառապանքներ պատճառելով գերիների ու անհետ կորածների ընտանիքներին, լարվածություն առաջացնելով հայ հասարակությունում:

«Եթե այս տեմպով արվի, կարող է տարիներ տևել». Քոչարյանը՝ գերիների վերադարձի մասին

Թաթոյանի դիտարկմամբ` գերիների ազատ արձակման հարցը պետք է դիտարկել Ադրբեջանի իշխանության մարմինների հայատյացության ու թշնամանքի քաղաքականության համատեքստում։

Պաշտպանը միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի միջազգային մարդասիրական իրավունքը խախտող հայտարարության վրա։

Հայ գերիների նկատմամբ խոշտանգումները Բաքվի պետական քաղաքականության արդյունքն են. Թաթոյան

14
թեգերը:
Արցախ, Ադրբեջան, գերի, Նախարար, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան
Ըստ թեմայի
Եվրամիությունը Ադրբեջանին կոչ է արել ՄԻԵԴ-ին տրամադրել հայ գերիների մասին տեղեկությունները
Կան հայ գերիների խոշտանգման, խեղման ու սպանության անվիճելի փաստեր. Միրզոյանի ելույթը
Պետք է լինել համբերատար. Փաշինյանը հուսով է, որ Ադրբեջանը շուտով կվերադարձնի գերիներին
Արխիվային լուսանկար

Դատարանը «Վստրեչի Ապերին» գրավի դիմաց ազատ է արձակել

20
(Թարմացված է 23:13 11.05.2021)
Փետրվարի 22-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Արամ Վարդանյանին 75 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը և նրան կալանավորելու որոշում կայացրել։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Քրեական հեղինակություն Արամ Վարդանյանը, որը հայտնի է «Վստրեչի Ապեր» մկանունով, օրեր առաջ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը։ Նա նաև հայտնց, որ խափանման միջոցը փոխելու որոշումն այսօր բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում:

Арам Варданян
© Photo : iravaban.net
Արամ Վարդանյան

Թե ինչ չափի գրավ է կիրառվել Վարդանյանին կալանքից ազատելու դիմաց, Արևիկ Խաչատրյանը չհստակեցրեց։ Մամուլում շրջանառվում է 2 թիվ` 2 մլն և 50 մլն դրամ։

Հիշեցնենք, որ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթումը) 3-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 3-րդ մասի 1-ին կետով, 1691-րդ հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը) և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

«Գողական ճշտից» անդին. Հայաստանի դատապարտյալները մասնակցում են միջազգային առցանց մրցաշարի

Հունվարի 8-ին դատավոր Վաչե Մարգարյանը գործը դատաքննության նախապատրաստելիս անդրադառնալով Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմնավորվածության հարցին, որոշել է փոխել խափանման միջոցն ու 75 մլն դրամ գրավի կիրառումը համարել թույլատրելի, ինչի դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել:

Փետրվարի 22-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Արամ Վարդանյանին 75 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը և նրան կալանավորելու որոշում կայացրել։

Ռուսաստանի «օրենքով գողերը» սկսել են հրաժարվել իրենց տիտղոսից

20
թեգերը:
ՀՀ դատախազություն, գրավ, Դատարան, Արամ Վարդանյան
Ըստ թեմայի
Ո՞ր քրեական գործի շրջանակում են որոշել կալանավորել «Վստրեչի ապերին»
Ոստիկանները բերման են ենթարկել «Վստրեչի ապերին». տեսանյութ
«Մեղադրանքի հետ կապ չունի, բայց պետք է կալանավորվի». «Վստրեչի ապերի» փաստաբանը կբողոքարկի

Իսրայելի Հոլոն քաղաքի վրա հրթիռային հարվածի հետևանքները. տեսանյութ

0
Գազայի հատվածից բարձր ինտենսիվությամբ հրթիռակոծությունները Իսրայելի ուղղությամբ շարունակվել են։  Զինվորականները բնակիչներին խնդրում են թաքնվել ապաստարաններում։

Զինվորականների տվյալներով` վերջին 18 ժամվա ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ ավելի քան 300 հրթիռ է արձակվել, այսինքն գրեթե անդադար ռմբակոծել են` ամեն երեք րոպեն մեկ։

Հայտնում են, որ  Աշկելոն և Աշդոդ քաղաքներում արկերն ընկել են անմիջապես բնակելի շենքերի վրա։

Երկրի կենտրոնական և հարավային մասերի բնակիչներին զինվորականները խորհուրդ են տվել թաքնվել ռմբապաստարաններում։ Որքան ժամանակ է այնտեղ պետք մնալ, դեռ հայտնի չէ։

Հոլոն քաղաքում հրթիռն ընկել է «Էգեդա» ավտոբուսի վրա, որից հրթիռակոծությունից առաջ ուղևորները հասցրել են դուրս գալ։  Վարորդը, լսելով տագնապի ազդանշանը, բացել է դռներն ու խնդրել ուղևորներին դուրս գալ, որից հետո ինքն էլ լքել է ավտոբուսը։ Ավտոբուսը բնակելի թաղամասում էր գտնվում, այն ամբողջությամբ այրվել է։

Հիվանդանոց է տեղափոխվել 8 մարդ, այդ թվում 5 տարեկան երեխա։

0