Արմեն Սարգսյանն ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարարին

«Դուք այն ժողովուրդն եք, որը լավագույնս է մեզ հասկանում». Սարգսյանը` կիպրոսցի նախարարին

28
Կիպրոսի պաշտպանության նախարարը նշել է, որ իր համար պատիվ է հայ ժողովրդի համար այս կարևոր օրը գտնվել Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Հայաստանն ու Կիպրոսը ոչ միայն պետք է աջակցեն միմյանց, այլև, անցյալի դասերը քաղած, խորացնեն փոխգործակցությունը։ Կիպրոսի պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսին և նրա գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Մեր ժողովրդի համար սա մեծ ողբերգության՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, դուք այն ժողովուրդն եք, որը լավագույնս է մեզ հասկանում»,–ասել է Սարգսյանը։

Նա անդրադարձել է նաև Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին և դրա հետևանքներին: Խոսելով մարդասիրական խնդիրների մասին՝ Սարգսյանն ընդգծել է, որ պատերազմից ամիսներ անց Ադրբեջանը շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը:

Ի պատասխան Կիպրոսի պաշտպանության նախարարը նշել է, որ իր համար պատիվ է հայ ժողովրդի համար այս կարևոր օրը գտնվել Հայաստանում և հնարավորություն ունենալ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Եղել ենք Ցեղասպանության հուշահամալիրում և տպավորված ենք: Կիսում ենք բարեկամ հայ ժողովրդի ցավը և մեր աջակցությունը հայտնում»,-ասել է Պետրիդեսը:

Նշենք, որ այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է։

Թուրքիան արհամարհում է Ցեղասպանությունը ճանաչելու կոչերը. Կիպրոսի պաշտպանության նախարար

28
թեգերը:
Հայոց ցեղասպանություն, Կիպրոս, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ադամ Շիֆ

Ադամ Շիֆը Սյունիքի հարցով դիմել է Բայդենի վարչակազմին

9
(Թարմացված է 09:17 13.05.2021)
Կոնգրեսականը շեշտել է, որ չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրել մի ազգի, որը պարբերաբար խախտում է մարդու իրավունքներն ու ոտնահարում է իր հարևանների ինքնիշխանությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Կոնգրեսական Ադամ Շիֆը Սյունիքի մարզ ադրբեջանցիների ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։

«Ես խորապես մտահոգված եմ վերջին հաղորդագրություններով, որ ադրբեջանական զորքերը, ինչպես հաղորդվեց, անցել են Հայաստանի տարածք: Եթե ճիշտ է, սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել մարդկային զոհերի: Ժամանակն է Միացյալ Նահանգների համար գիտակցելու, որ մեր քաղաքականությունը քաջալերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գնալ ռազմական սրման՝ նոր պատերազմի հավանականությամբ», - գրել է ԱՄՆ կոնգրեսականն իր ֆեյսբուքյան  էջում։

Շիֆը նշել է, որ չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրել Ադրբեջանին։

«Ես հաղորդակցության մեջ եմ եղել Բայդենի վարչակազմի հետ և հորդորել նրանց ավելի ակտիվ ներգրավվել Մինսկի խմբի աշխատանքներում: Ըստ հաղորդագրությունների՝ Ադրբեջանն այդ գործողությունները ձեռնարկում է ընդամենն օրեր անց այն բանից հետո, երբ Պետքարտուղարությունը չարդարացված կերպով հրաժարվեց  Ադրբեջանին ուղղակի օգնություն տրամադրելու 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներից։ Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը պարբերաբար խախտում է մարդու իրավունքներն ու ոտնահարում է իր հարևանների ինքնիշխանությունը», - գրել է կոնգրեսականը:

Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

«Հրամանատարն ասաց, որ Ադրբեջանը որևէ ոտնձգություն չի արել». Թագուհի Թովմասյան

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Մայիսի 12-ի ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակի հարցով հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարել էր, որ «իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային»։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել. ինչ հարց է քննարկվել

9
Ըստ թեմայի
Սև լիճն անցել են, մտել մեր գոտի. Առուշանյանը`Սյունիքում ադրբեջանցիների առաջխաղացման մասին 
Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ
Զինվորականի փորձով Սյունիքի մարզպետը չէր կարող ասել, որ թշնամին մոլորվել է. մարզպետարան
Արխիվային լուսանկար

Շրթունքները հինգ րոպեում մեծացնելու հեշտ տարբերակը հաճելիորեն զարմացրել է օգտատերերին

16
(Թարմացված է 13:56 12.05.2021)
Պարզ հնարքն իսկապես կարող է անգնահատելի լինել շատ կանանց համար, որոնք այս կամ այն պատճառով գեղեցկության սրահներ այցելելու հնարավորություն չունեն։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Տան պայմաններում շրթունքները մեծացնելու հեշտ, արագ ու արդյունավետ միջոցը, որով ամերիկացի բլոգեր Բրիթանի Միլերը կիսվել է TikTok-ում, ուրախացրել է  հազարավոր օգտատերերի: Երիտասարդ գեղեցկուհին տեսանյութում ցավ չպատճառող այլընտրանք է առաջարկել բոլոր տեսակի ցավոտ ներարկումներին։ Հրապարակումն արժանացել է Mirror պարբերականի ուշադրությանը:

Գաղտնիքը շատ պարզ է ՝ բավական է շրթունքներին քսել դարչինի փոշուց ու դարչինի յուղից պատրաստված խառնուրդ։ Սկրաբի նման մի բան է ստացվում։

 

​Տեսանյութում աղջիկը մանրամասն պատմում ու ցույց է տալիս, թե ինչպես ու ինչ համամասնությամբ է պետք խառնել բաղադրիչները, ինչպես օգտագործել, որքան պահել ու ինչպես շրթունքների վրայից ճիշտ հանել խառնուրդը:

Արդյունքն ակնհայտ է։ Դարչինի սկրաբը մաքրելուց հետո շուրթերն իսկապես ավելի հաստ ու հրապուրիչ տեսք ունեն։

«Աստված իմ, դրանք իսկապես ահավոր մեծ են երևում։ Ահա, աղջիկներ, հիանալի միջոց», - ասել է Բրիթանին։ Տեսանյութն արդեն ավելի քան 350 հազար «հավանություն» է ստացել։

Աղջիկը վստահեցնում է, որ արդյունքը  մոտ վեց ժամ է պահպանվում, բայց պետք չէ միանգամից փորձել շրթունքների մեծացման այս տարբերակը: Ավելի լավ է թեստ անել ու համոզվել, որ ալերգիկ ռեակցիաներ չկան։

Ամերիկացի գիտնականները մեկ վայրկյանում կորոնավիրուսը ոչնչացնելու միջոց են գտել

Դարչինի սկրաբն իրենց վրա փորձարկած օգտատերերն արդեն մեկնաբանություններ են գրել։

««Դարչինի վաճառքը կտրուկ կաճի», «Աստված իմ, շուրթերը սքանչելի տեսք ունեն», «Դարչինը վառում է, բայց արդյունքը դրանարժե»», - գրել են գոհ մնացած բաժանորդները:

Ավելացնենք, որ դարչինի վերականգնող և խթանող հատկությունների մասին վաղուց է հայտնի։ Շուրթերի ծավալի մեծացման էֆեկտը ստացվում է արյան հոսքի շնորհիվ, որը թեթև այրում ու ծակծկոց է առաջացնում։

«Գեղեցկությունը հեշտ չի տրվում». Ռևայի հայուհի կինը հետաքրքիր տեսանյութ է հրապարակել

16
թեգերը:
դարչին, Կին, շրթունք
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը` սպիտակ զգեստով և շրթունքին ամրացված օղակով
«Դոմ 2»–ի մասնակից Արա Չոբանյանը որոշել է հաստացնել շուրթերը. լուսանկարներ և տեսանյութ
Մամ, շրթունքներդ այսպես արա, նկարվում ենք. Քեշյանը հրապարակել է մոր հետ զրույցը
Դիմակը խանգարո՞ւմ է շուրթերը մեծացրած կամ քիթը փոքրացրած հայերին