Արթուր Վանեցյանը` Ծիծեռնակաբերդում

«Ես դրանում ոչ մի կասկած չունեմ». Վանեցյանը` ընտրություններին ընդդիմության հաղթանակի մասին

128
(Թարմացված է 14:22 24.04.2021)
Արթուր Վանեցյանը կարծում է, որ Հայրենիքի փրկության շարժումը կատարել է իր առջև դրված խնդիրը։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. «Հայրենիք» կուսակցությունն, ինչպես և հայտարարել էր, կմասնակցի հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին, իսկ ընդդիմադիր որևէ ուժի հետ դաշինքով թե միայնակ կմասնակցի դրան` դեռ քննարկումներ են գնում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Ֆեյսբուքյան գրառումը մեզ համար հիմք չէ, որ ընտրություններ են լինելու։ Սակայն բան չմնաց` երևի շուտով հստակ պարզ կլինի հնարավոր արտահերթ ընտրությունների մասին։ Իսկ թե ինչ ձևաչափով կմասնակցենք դրան, այժմ տարբեր կուսակցությունների հետ քննարկումներ են ընթանում»,–ասաց Վանեցյանը։

Նա վստահ է, որ առաջիկա ընտրություններից հետո ընդդիմությունն ունենալու է բավարար չափ մանդատներ, որոնց միջոցով էլ կարողանալու են կառավարություն ձևավորել, Վանեցյանը դրանում որևէ կասկած չունի։

Անդրադառնալով լուրերին, թե Վանեցյանը հիմա բանակցությունների մեջ է իշխանության հետ` վերջինս հերքեց դրանք` հավելելով, որ այժմ կան ընդդիմադիր և իշխանական ուժեր, և ինքն իր տեղը հակաիշխանական ճամբարում է տեսնում։

Լրագրողները հարցրին` ինչո՞ւ Հայրենիքի փրկության շարժումը ձախողել, ինչին ի պատասխան Վանեցյանը նշեց, թե չի կարծում, որ ձախողել են։

«Մենք մի քանի խնդիրներ ունեինք, որոնց մի մասը չկարողացանք լուծել։ Օրինակ, չկարողացանք լուծել Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք ընտրություններ չանցկացնելու միտքը, որին հընթացս առաջարկում էինք 1 տարի անցումային կառավարություն ունենալ։ Այսինքն` անցումային կառավարություն ունենալու հատվածը չստացվեց մեզ մոտ»,–ասաց Վանեցյանը։

ՀՀ–ում ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչը Թաթոյանն է, ամենացածրը՝ Վանեցյանը. Gallup

Նրա խոսքով` Հայրենիքի փրկության շարժումը հստակ կատարել է իր առջև դրված խնդիրը։ Վանեցյանը նշեց, որ հանրության գերակշիռ մասի մոտ կասկած չկա, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։

Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան:

Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Փաշինյանը մարտի 1-ի հանրահավաքում հայտարարել էր նաև սահմանադրական հանրաքվե անցկացնելու ու կառավարման կիսանախագահական ձևին վերադառնալու մտադրության մասին, թեև իր վարչապետության սկզբում ձախողված էր համարում այն։

Արթուր Վանեցյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի արտահերթ ընտրություններին

128
թեգերը:
ընդդիմություն, Ընտրություններ, Արթուր Վանեցյան
Ըստ թեմայի
Ամենանախկինը հենց Նիկոլ Փաշինյանն է. Արթուր Վանեցյանը՝ «նախկիններով» մանիպուլացնելու մասին
Վանեցյանի և Խաչատրյանի գաղտնալսման դեպքով հարուցված քրգործերից մեկը կարճվել է
Վանեցյանն ասաց` ինչ կլինի, եթե Փաշինյանի օրոք ընտրություն կազմակերպվի
Ազգային ժողովի նիստ

Ընտրական օրենսգիրքը փոփոխվեց միաձայն

3
(Թարմացված է 19:38 07.05.2021)
Նախագիծը մշակած «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները մեկ անգամ ևս նշեցին, որ այս փոփոխությունները չեն կիրառվելու սպասվող արտահերթ ընտրությունների ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ազգային ժողովը արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների փաթեթը: Այն ընդունվեց 81 կողմ ձայնով:

Փաթեթով առաջարկվում է նվազեցնել ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական գրավի չափը: Գործող օրենքով կուսակցությունների դեպքում այն 10 միլիոն դրամ է, առաջարկվում է դարձնել 7,5 մլն, դաշինքի դեպքում՝ 15 մլն դրամ:

Կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 5%-ից իջեցվում է 4%-ի, դաշինքի դեպքում, եթե այն կազմված է 2 կուսակցություններից, 7 տոկոսից բարձրանում է 8 տոկոս: Երեք կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում անցողիկ շեմը կլինի 9 տոկոս, իսկ 4 եւ ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս:

Փոխվում է նաև քաղաքական կոալիցիաներ ձևավորելու կարգը: Առաջնահերթ կոալիցիա ձևավորելու հնարավորություն է տրվում այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ընտրությունների արդյունքով ձայների մեծամասնություն է ստացել: Վերջինս 14 օրվա ընթացքում կարող է կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, և նրանք համաձայնություն ունեն վարչապետի թեկնածուի վերաբերյալ։

Քաղաքագետն ասել է` ինչ ազդեցություն կունենա Սերժ Սարգսյանն ընտրական գործընթացի վրա

Այժմ պատգամավորների նվազագույն թիվը 105 է (101+չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ)։ Նման նվազագույն թիվ է հավաքվում, եթե որևէ կուսակցություն կամ դաշինք հաղթում է ընտրություններում ՝ հավաքելով ձայների 50-ից 66 տոկոսը։

Եթե կուսակցությունը հավաքում է ավելի քան 66 տոկոս ձայն, ապա ընդդիմությանը տրվում են լրացուցիչ մանդատներ, որպեսզի նրանց պատգամավորները խորհրդարանում կազմեն առնվազն մեկ երրորդը։ Եթե հաղթած կուսակցությունը հավաքում է ավելի քան 50 տոկոս, բայց 54 տոկոսից պակաս, նրանց տալիս են լրացուցիչ մանդատներ, որպեսզի կարողանան հավաքել մինչև 54 տոկոս ձայն՝ նույնիսկ բացակա կամ գործուղված պատգամավորների դեպքում խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու համար։

3
թեգերը:
ԱԺ, Ընտրական օրենսգիրք
Ըստ թեմայի
Նախագահը չի ստորագրել «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների փաթեթը, բայց ՍԴ էլ չի դիմի
Համաձայն չեմ ՀՀ նախագահի մտահոգության հետ. Վարդանյանը` «Ընտրական օրենսգրքի» մասին
Վենետիկի հանձնաժողովը ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ կարծիք է հայտնել. մանրամասներ
Աննա Հակոբյան

Քննությունը կպարզի` ինչպես է Աննա Հակոբյանը հայտնվել հրամանատարական կետում

39
(Թարմացված է 19:25 07.05.2021)
Քննչական կոմիտեն մերժել է հավելյալ տեղեկություն տրամադրել` պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի` հրամանատարական կետում հայտնվելու հանգամանքները պարզելու համար քննչական կոմիտեում քննություն է տարվում։ Այս մասին հայտնել է ՔԿ–ն «Փաստինֆոյի» գրավոր հարցմանն ի պատասխան` մերժելով տեղեկատվության տրամադրումը` պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը։

Աննա Հակոբյանը, պատերազմի օրերին գտնվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարական կետում և այնտեղից հետևել ռազմական գործողություններին, երբեմն նաև միջամտել։ Հակոբյանի՝ հրամանատարական կետում գտնվելը պաշտոնապես հաստատել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե իր ընտանիքի անդամը բարոյահոգեբանական աջակցություն էր ցուցաբերում հրամանատարությանը։

Հիշեցնենք` «Wargonzo» տեղեկատվական նախագիծը, որն արցախյան պատերազմի ամբողջ ընթացքում ակտիվորեն լուսաբանում էր իրադարձությունները, անդրադարձել էր նաև հետպատերազմական տեղեկատվական արտահոսքերին և հայտնել, որ իրենց ծրագրի ղեկավար Սեմյոն Պեգովին զանգահարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը` խնդրելով պատասխանել Վլադիմիր Սոլովյովի այն հաղորդմանը, որտեղ ռուսաստանցի հրատարակիչ, «News Media» հոլդինգի նախկին գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովը հայտարարել է, թե ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պատերազմի օրերին Արցախում մասնակցել է ռազմական խորհրդի նիստերին և դրանցից մեկի ժամանակ միջադեպ է գրանցվել գեներալ Մովսես Հակոբյանի հետ:

Ավելի ուշ գեներալն ասուլիս էր հրավիրել և ասել, որ ինքը Աննա Հակոբյանի հետ միջադեպ է ունեցել, քանի որ նրան հորդորել է չմիջամտել բարձրաստիճան ծառայողների որոշումներին կամ քննարկումներին։

39
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, Աննա Հակոբյան, Հայաստան
Ըստ թեմայի
Պատրաստվելով պատերազմի` մենք հակառակորդին դրդել ենք պատերազմի. Փաշինյան
Իմ կողմից նշանակված 2 պաշտոնյա արդեն բանտում են. Փաշինյանը ողջունեց նոր բացահայտումները
Վահագն Վերմիշյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին