00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:09
10 ր
Վահան Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
17:35
2 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես հայ չեմ, բայց այս պահին սիրտս հայի սրտի պես է բաբախում»․ Ֆրանսիայի Սենատի նախագահ

© Sputnik / Asatur YesayantsДелегация Сената Франции во главе с председателем Жираром Ларше и спикер Парламента Армении Арарат Мирзоян в Мемориальном комплексе Цицернакаберд (24 апреля 2021). Еревaн
Делегация Сената Франции во главе с председателем Жираром Ларше и спикер Парламента Армении Арарат Мирзоян в Мемориальном комплексе Цицернакаберд (24 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2021
Բաժանորդագրվել
Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդում։ Սենատի նախագահն ընդգծեց, որ պատվիրակության ներսում քաղաքական տարակարծություններ ունեն, բայց ապրիլի 24-ի պես օրերին համախմբվում են։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik․ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը սովորեցնում է, որ ռազմական գործողությունները, անգամ եթե հաջողված են համարվում, հաղթանակ չեն։ Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում ասաց Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն՝ անդրադառնալով արցախյան 44-օրյա պատերազմին։

© Sputnik / Asatur YesayantsՖրանսիայի Սենատի պատվիրակությունը
«Ես հայ չեմ, բայց այս պահին սիրտս հայի սրտի պես է բաբախում»․ Ֆրանսիայի Սենատի նախագահ  - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2021
Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունը

«Թվում էր՝ հայերի դեմ սպառնալիքը մարել է, բայց վերջին հարձակումը, որին ենթարկվեցին հայերը, որն ուղեկցվում էր վայրագություններով, ագրեսիայով, ատելությամբ, վանդալիզմով, մարտահրավեր է նետում անցյալին։ Կենդանի հիշողությունը պատմության կրկնության դեմ լավագույն պատվարն է», - ասաց նա։

Նա նշեց, որ աշխարհում քիչ են Ծիծեռնակաբերդին համարժեք վայրեր, որոնցից հեռանում ես փոխված։

«Ես հայ չեմ, ոչ էլ հայկական ծագում կամ արմատներ ունեմ, բայց այսօր իմ սիրտը հայի սրտի պես է բաբախում», - ասաց Լարշեն։

Նա անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհեց իր պատվիրակության հետ միասին։ Սենատի նախագահն ընդգծեց, որ պատվիրակության ներսում նրանք քաղաքական տարակարծություններ ունեն, սակայն ապրիլի 24-ի պես օրերին համախմբվում են։

© Sputnik / Asatur YesayantsՖրանսիայի Սենատի պատվիրակությունը
«Ես հայ չեմ, բայց այս պահին սիրտս հայի սրտի պես է բաբախում»․ Ֆրանսիայի Սենատի նախագահ  - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2021
Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունը

«1915-ից հետո բազմաթիվ հայեր ապաստան գտան Ֆրանսիայում, և մենք լավ պատկերացնում ենք՝ ինչքան բանով է Ֆրանսիան նրանց պարտական։ Քսան տարի առաջ Ֆրանսիան ընդունեց օրենք` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Դա կատարվեց նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ։ Մենք` ֆրանսիացիներս, երբեք չպետք է մոռանանք դա», - ասաց Լարշեն։

Նա իր ելույթը ամփոփեց «Կեցցե Հայաստանը» կոչով։

Մեր հարևանները պիտի հասկանան, որ հայրենիքից որևէ տեղ չենք պատրաստվում հեռանալ. Միրզոյան

Նշենք, որ Ֆրանսիայում մեծ թիվ են կազմում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները։ 2003 թ.-ի ապրիլի 24-ին Փարիզի կենտրոնում տեղադրվեց Դավիթ Երևանցու՝ Կոմիտասի 4-մետրանոց բրոնզե արձանը՝ «Երգահան Կոմիտասի և 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ 1.5 միլիոն հայերի հիշատակին» մակագրությամբ։ Ֆրանսիայի շատ քաղաքներում փողոցները կրում են Հայաստանի աշխարհագրական վայրերի և նշանավոր հայերի անուններ։ Օրինակ՝ Լիոնում կա Հայաստան անունով, Վալանսում՝ Երևան անունով փողոցներ և այլն։ Մեծ թիվ են կազմում նաև Ֆրանսիայի և Հայաստանի քույր քաղաքները, ինչպիսիք են Փարիզն ու Երևանը, Բանյոն ու Վանաձորը, Վալանսն ու Իջևանը և այլն։

Ֆրանսիայում 900 հազար հայ է ապրում։

Հայաստանը բավական թանկ գին է վճարել ազատության համար. Կարոլինա Ֆերնանդես

Լրահոս
0