Վահրամ Դումանյան

«Մենք ոչ մի հակասահմանադրական բան չենք առաջարկել ու չենք էլ առաջարկի». Վահրամ Դումանյան

41
(Թարմացված է 15:46 23.04.2021)
Նախարարը վսհատեցնում է, որ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ սահմանադրականության հետ կապված ոչինչ չի խոսվել:

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հակասահմանադրական ոչ մի օրենք չի առաջարկել և չի էլ առաջարկելու։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին։

Նշենք, որ նախագիծը, որին դեմ էին արտահայտվել ինչպես  ԳԱԱ-ն, այնպես էլ ԵՊՀ–ն, ԵՊԲՀ-ն և այլ բուհեր, ԱԺ–ն ընդունեց մարտի 24-ին։

Երեկ` ապրիլի 22-ին, սակայն, նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ չի ստորագրում օրենքը և այն ուղարկում է Սահմանադրական դատարան` Սահմանադրությանը օրենքի համապատասխանությունը որոշելու համար:

«Մեզ բուռն աշխատանք է սպասվում` ինչպես աշխատել ենք, շարունակելու ենք աշխատել: Կաշխատենք գործող օրենքի և կարգերի շրջանակում: Որ օրենքը կլինի, այդ օրենքի շրջանակում էլ կաշխատենք։ Կապրենք, կտեսնենք»,–ասաց Դումանյանը։

Նա նշեց, որ օրենքը հակասահմանադրական չի համարում։ Նախարարի խոսքով` Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ սահմանադրականության հետ կապված ոչինչ չի խոսվել:

Նախագահը չի ստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և դիմել է ՍԴ

Հարցին, թե այդ դեպքում նախագահն ինչո՞ւ չի ստորագրել օրենքի նախագիծը` Դումանյանը պատասխանեց, որ այդ հարցը պետք է տան հենց Արմեն Սարգսյանին:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը հայտնել էր` օրենքը քննարկել է Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության, ակադեմիկոսների, բուհերի, գիտության և կրթության ոլորտի, ՀԿ–ների ներկայացուցիչների հետ, լսել նրանց դիտարկումները։

Ի՞նչ կլինի, եթե նախագահը չստորագրի Բարձրագույն կրթության մասին օրենքը. իրավագետի տեսակետը

41
թեգերը:
Սահմանադրություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Վահրամ Դումանյան
Ըստ թեմայի
ՀՀ նախագահն այցելել է ԳԱԱ. քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը
ԳԱԱ–ն և ԵՊՀ–ն կոչ են անում նախագահին չստորագրել կրթության մասին «հակասահմանադրական» օրենքը
Բարձրագույն կրթության մասին օրենսդրական փաթեթն են քննարկել նախագահն ու ԿԳՄՍ նախարարը
Կստորագրի՞, թե՞ ոչ. կրթության ոլորտի ներկայացուցիչները նույն սպասումները չունեն Սարգսյանից
Լևոն Տեր-Պետրոսյան

Ընտրություն ձախողված իշխանության ու քրեաօլիգարխիկ համակարգի միջև. ՀԱԿ–ը որոշեց մասնակցել

3
(Թարմացված է 18:52 18.05.2021)
ՀԱԿ–ի հայտարարության համաձայն, հանրության մեծամասնությունը նման ընտրությունները չի դիտարկում որպես ճգնաժամի հանգուցալուծման միջոց։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի ընտրական ցուցակը կգլխավորի Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ ընտրական շտաբը՝ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Այսօր՝ մայիսի 18-ին, նման որոշում է ընդունվել Հայ ազգային կոնգրեսի նորընտիր վարչության անդրանիկ նիստում։

Վարչությունը նաև հայտարարություն է ընդունել, որում մասնավորապես ասվում է, որ երկրում առկա կառավարման ճգնաժամն ավելի է բարդանում երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամով և լարված հակամարտությամբ։ «Ժողովրդին ըստ էության առաջարկվում է ընտրություն կառավարման գործը ձախողած իշխանության և քրեաօլիգարխիկ կեղեքիչ համակարգի վերականգնմանը ձգտող ուժերի միջև»,– ասված է հայտարարության մեջ։

Ըստ ՀԱԿ–ի, հանրության մեծամասնությունը նման ընտրությունները չի դիտարկում որպես ճգնաժամի հանգուցալուծման միջոց։ Մինչդեռ, ՀԱԿ–ը որոշել է մասնակցել ընտրություններին` վստահ, որ կարող է ձևավորել արդար իշխանություն։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։ ՀՀ նախագահը ընդունեց վարչապետի և կառավարության հրաժարակամը։

Մայիսի 5–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 25–ի հանդիպման ժամանակ առաջարկել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդես գալ միասնական դաշինքով։ Ռոբերտ Քոչարյանը տեղում մերժել է առաջարկը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը բնութագրել էր «ավազակապետական հեղափոխության փորձ»։

Հետո Լևոն Տեր–Պետրոսյանը հրապարակել էր, որ մայիսի 1–ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և առաջարկել է նրան ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իր կողմից շարադրված հայտարարությամբ: Սակայն Սարգսյանը մերժել է Տեր–Պետրոսյանին։

3
թեգերը:
Լևոն Տեր-Պետրոսյան
Ռոբերտ Քոչարյանն ու Վիկտոր Սողոմոնյանը. արխիվային լուսանկար

Ռոբերտ Քոչարյանը հեռանում է «Սիստեմա» ԲՖԿ–ից. Սողոմոնյանն ասել է պատճառը

19
(Թարմացված է 18:51 18.05.2021)
ՀՀ երկրորդ նախագահը մի քանի օր առաջ է հրաժարվել շարունակել աշխատանքը տնօրենների խորհրդում։ 

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի –Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ «Սիստեմա» ԲՖԿ–ից։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Սողոմոնյանը նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահը մի քանի օր առաջ է հրաժարվել շարունակել աշխատանքը տնօրենների խորհրդում։ 

«Նա կավարտի իր պարտականությունների կատարումը հունիսի վերջին կայանալիք բաժնետերերի ժողովից հետո։ Նախագահ Քոչարյանն այսուհետ ուշադրությունն ու ջանքերը կենտրոնացնելու է Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերների հաղթահարման և քաղաքական օրակարգի հարցերի լուծման վրա»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը։

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում կայանալու է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին կմասնակցի նաև Ռոբերտ Քոչարյանը` «Հայաստան» դաշինքի կազմում։ «Հայաստանի» կազմում Քոչարյանը միավորվել է ՀՅԴ–ի և Սյունիքի նակխին մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ։

Ի՞նչ ցույց տվեց Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի ու «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը

19
թեգերը:
«Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիա, Ընտրություններ, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Կոռեկտ չէ. Քոչարյանի գրասենյակի ղեկավարը պատասխանել է Լևոն Տեր–Պետրոսյանին
ՀՅԴ–ն ու «Վերածնվող Հայաստանը» դաշինք են կազմում, որը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը
Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկ է արել