Արմեն Սարգսյանն ու Սալոմե Զուրաբիշվիլին

Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին

58
(Թարմացված է 12:21 23.04.2021)
ՀՀ նախագահը նշել է, որ իրենք երկուսով պատասխանատվություն են կրում հայ և վրացի ժողովուրդների գալիք սերունդների միջև հարաբերությունների ձևավորման համար։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Վրաստան կատարած իր պաշտոնական այցի ընթացքում ցուցաբերված ջերմ ընդունելության, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ կառուցողական քննարկումների համար:

«Լիակատար փոխվստահության և հարգանքի մթնոլորտում կայացած մեր հանդիպումը Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման նոր ուղիներ նախանշեց: Միանգամայն համաձայն եմ, որ մենք պատասխանատվություն ենք կրում հայ և վրացի ժողովուրդների գալիք սերունդների միջև հարաբերությունների ձևավորման համար,–ասվում է ՀՀ նախագահի նամակում:

Նա նշել է`ուրախ է արձանագրել, որ առկա են համատեղ հետաքրքրություններ ու խոստումնալից հեռանկարային փոխգործակցություն նոր տեխնոլոգիաների, կրթու­թյան և գիտության, ենթակառուցվածքների, արհեստական բանականության, էներ­գետիկայի, տրանսպորտի և մի շարք այլ բնագավառներում:

«Հավատացած եմ, որ այցի շրջանակներում ձեռք բերված գործնական և արդյունա­վետ պայմանավորվածություններն առավել կխորացնեն մեր երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը՝ ի բարօրություն մեր եղբայր ժողովուրդների»,–գրել է նախագահը: 

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երրորդ անգամ`ապրիլի 15–ին այցելեց Վրաստան։ Առաջին անգամ նա Թբիլիսի էր մեկնել 2018 թվականի մայիսի 26-ին Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը: Իսկ 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ նախագահը մասնակցել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը:

Արմեն Սարգսյանն այցելել է Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդին

58
թեգերը:
նամակ, Նախագահ, Հայաստան, Վրաստանի Հանրապետություն, Սալոմե Զուրաբիշվիլի, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Զուրաբիշվիլիի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
Նախագահները պատրաստվում են հանդիպման. Սարգսյանը վրացերեն է գրում, Զուրաբիշվիլին` հայերեն
Հայերը և ադրբեջանցիները Վրաստանում խաղաղ ապրում են. Զուրաբիշվիլի
Սերգեյ Լավրով

Տրանսպորտային հանգույցը կարող է բարելավել Երևանի ու Բաքվի հարաբերությունները. Լավրով

57
(Թարմացված է 00:37 11.05.2021)
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik․ Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույցի ստեղծման հարցերը կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավմանը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Կարծում ենք, որ ձգձգված հակամարտությունից դուրս գալու տնտեսական կողմի վրա կենտրոնանալու համատեղ աշխատանքը դրա համար օպտիմալ միջավայր է ստեղծում», - ասել Է Լավրովը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ մարդիկ պետք է զգան, որ իրական բարելավում է տեղի ունենում։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը երեք երկրների ղեկավարների ստեղծած աշխատանքային խմբի շրջանակներում պարբերաբար հանդիպում են, քննարկում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածության շուրջ առկա գործնական հարցերը:

Լավրովն ընդգծում է՝ դա պոտենցիալ շատ լուրջ տրանսպորտային հանգույց է, որի նշանակությունը դուրս է գալիս տարածաշրջանային շրջանակներից։

Բայց չէ՞ որ ամենակարևորը ինքդ քեզ չկորցնելն է. Սոլովյովը`Հայաստանի ապաշրջափակման մասին

57
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Ապաշրջափակումն առայժմ քննարկվում է միայն փորձագիտական մակարդակով. փոխվարչապետ
Ապաշրջափակման անվան տակ խորը շրջափակում է լինելու. Օհանյանը` ԱԽՔ–ի հայտարարության մասին
Ադրբեջանը խոչընդոտելու է տարածաշրջանի ապաշրջափակմանը. ՀՀ վարչապետի պաշտոնակատար
Դավիթ Հարությունյան

Հայտնի է, թե ով կղեկավարի «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբը. «Փաստինֆո»

79
(Թարմացված է 00:16 11.05.2021)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ի հրամանագրով խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր է նշանակել հունիսի 20-ը։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբը կղեկավարի ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ Այս պահին հիմնական թեկնածուն նա է, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի մաս են կազմում ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցությունները, որոնք արտահերթ ընտրություններին կմասնակցեն միասին, իսկ ընտրացուցակը կգլխավորի «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ի հրամանագրով խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր է նշանակել հունիսի 20-ը։

«Սպաներ, միացեք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը վերահսկելու է գալիք ընտրությունները

79
թեգերը:
Դավիթ Հարությունյան, Ընտրություններ, «Հայրենիք» կուսակցություն, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Ըստ թեմայի
Արտահերթ ընտրություններն անցկացվելու են այս պահին գործող օրենքով. Հովակիմյան
ՀՀ նախագահը խառնեց պլանները. Հայաստանում հնարավոր է` ընտրությունների երկրորդ փուլ անցկացվի
ԱԺ–ն երկրորդ անգամ չընտրեց Փաշինյանին. Հայաստանը գնում է արտահերթ ընտրությունների