ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է Պետդումայի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Վոլոդինն ու Արարատ Միրզոյանը քննարկել են խորհրդարանական հարթությունում երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։
Նրանք պայմանավորվել մայիսի կեսերին հանդիպում անցկացնել Մոսկվայում։