Միհրան Պողոսյան

Փորձ է արվում «Մարտի 1»-ի գործով նոր անօրինական հետապնդման հիմքեր ստեղծել. փաստաբան

93
(Թարմացված է 14:19 23.04.2021)
Վերաքննիչ դատարանից Խաչատուրովի պաշտպանն ակնկալում է օբյեկտիվ դատական ակտի կայացում։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազության որոշումը` բողոքարկելու «Մարտի 1»-ի գործով առաջին ատյանի որոշումը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանին չի զարմացնում։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց փաստաբանը` ասելով. «Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը կարող է գլխավոր դատախազին իր մոտ հրավիրել, քրեական գործերի մասին տեղեկատվություն ստանալ, Սյունիքի մարզում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ դատախազին ցուցում տալ, թե ինչ գործողություններ անի, ակնհայտ էր, որ այս բողոքարկումն այդ տրամաբանության շրջանակում է»,– ասաց Պողոսյանը։

Հիշեցնենք` ՀՀ դատախազությունն այսօր հայտարարեց, որ բողոքարկել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթի մասը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Միհրան Պողոսյանը հայտնեց, որ դատախազության բողոքն այս պահին դեռ չի ստացել, բայց ենթադրում է, որ դատախազությունը բողոքարկել է քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքը, այսինքն` դատարանի որոշման մեջ նշված հանցակազմը չլինելու հիմքը։ Սա, Պողոսյանի դիտարկմամբ, դատախազությանը հետագայում կարող է հնարավորություն տալ «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալների նկատմամբ հետագայում այլ հոդվածով  նոր անօրինական հետապնդում սկսելու։

«Կարծում եմ դատախազությունը նաև մեկ քայլ առաջ գնացած կլինի ու բողոքարկած կլինի նաև Աննա Դանիբեկյանի այդ պահին կայացրած որոշումը։ Այսինքն` իրենք էլի պնդելու են, որ Դանիբեկյանը պետք է կասեցներ գործի վարույթը, դիմեր ՍԴ և այլն։ Բայց գերնպատակը, կարծում եմ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքը բողոքարկելն է»,– ասաց փաստաբանը։

Վերաքննիչ դատարանից Խաչատուրովի պաշտպանն ակնկալում է օբյեկտիվ դատական ակտի կայացում։

«Որոշ հարցերում ունենք ձախողումներ». Բադասյանը խուսափեց «Մարտի 1»-ի գործի ելքի մասին խոսել

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով անցնող բոլոր անձանց նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը։

Մինչ այդ ՍԴ–ն հայտարարել էր, որ քրեական օրենսգրքի` սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ 300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրության որոշ դրույթներին։

93
թեգերը:
Քրեական գործ, Ռոբերտ Քոչարյան, Յուրի Խաչատուրով, ՀՀ դատախազություն, Հայաստան, «Մարտի 1–ի» գործով դատավարություն
թեմա:
«Մարտի 1»-ի գործը (283)
Ըստ թեմայի
«Թուրքը դու ես, արա՛, հե՜յ». իրարանցում «Մարտի 1»-ի գործով նիստի ժամանակ
«Մարտի 1»-ի գործով դատախազը միջնորդում է կասեցնել քրեական գործի վարույթը
«Մարտի 1»-ի գործի «նոր սերիա» են պատրաստում. «Փաստ»
Президент Армен Саркисян на встрече с председателем совета директоров школы управления «Сколково» Александром Волошиным (12 мая 2021). Москва

Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոց

0
Արմեն Սարգսյանն ու Ալեքսանդր Վոլոշինը քննարկել են «Սկոլկովոյի» և հայաստանյան գիտակրթական, վերլուծական հաստատությունների փոխգործակցության, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոց, հանդիպել դպրոցի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Վոլոշինի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նախագահ Սարգսյանը ծանոթացել է Ռուսաստանի առաջատար բիզնես դպրոցներից մեկը համարվող հաստատության գործունեությանը, իրականացվող կրթական ու գիտահետազոտական ծրագրերին, նորարարություններին, տնտեսության, կառավարման և մի շարք այլ ոլորտներում կատարված ուսումնասիրություններին ու վերլուծություններին:

Արմեն Սարգսյանն ու Ալեքսանդր Վոլոշինը քննարկել են «Սկոլկովոյի» և հայաստանյան գիտակրթական, վերլուծական հաստատությունների փոխգործակցության, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա մեկնարկել է մայիսի 10-ին, այցի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ:

 

 

0
թեգերը:
Նախագահ, Մոսկվա, դպրոց, Արմեն Սարգսյան
Թագուհի Թովմասյան

«Հրամանատարն ասաց, որ Ադրբեջանը որևէ ոտնձգություն չի արել». Թագուհի Թովմասյան

9
(Թարմացված է 16:27 12.05.2021)
Պատգամավորը հավատում է հրամանատարի խոսքերին, որովհետև, նրա խոսքով, 44– օրյա պատերազմի ընթացքում բանակային այդ կորպուսը մարտնչել է հերոսաբար, 1 մետրի նահանջ չի ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ԱԺ նախկին իմքայլական, այժմ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանին նույնպես անհանգստացրել է տարածվող տեղեկություններն այն մասին, որ Վարդենիսի տարածաշրջանի Շորժա բնակավայրի հատվածում ադրբեջանական զինուժը առաջխաղացում ունի։ Նա ճշգրտումներ է արել և այդ մասին գրել Facebook–ում։

«Քիչ առաջ զրուցել եմ նաև մեր բանակային կորպուսի հրամանատարի հետ: Ուզում եմ փոխանցել նրա խոսքերը առ այն, որ ադրբեջանական զինուժը Հայաստանի պետական սահմանի նկատմամբ որևէ ոտնձգություն չի իրականացրել Գեղարքունիքի մարզի հատվածում, չի ցուցաբերել մեր մարզի երկայնքով որևէ ագրեսիա»,– նշել է նա:

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել: Ըստ Թովմասյանի` նոյեմբերի 9-10-ի չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումից հետո, երբ հանձնվեց Քարվաճառը, ադրբեջանական զինուժը դիրքավորվել է այդ հատվածներում այնպիսի դիրքերում, որտեղ հնարավոր է եղել՝ պայմանավորված առատ ձյան պատճառով:

«Հիմա ձյունը հալվել է, նրանք իրենց տիրապետության տակ անցած հատվածներում առաջ են գալիս, դիրքավորվում են ավելի մեզ մոտ հատվածներում: Հատուկ շեշտեց գեներալը, որ ՀՀ պետական սահմանից անգամ մեկ միլիմետր առաջ չեն եկել ու չեն էլ կարող գալ: Մի խոսքով, Գեղարքունիքի մարզի մասով առայժմ անհանգստանալու բան չկա։ Ես հավատում եմ հրամանատարի խոսքերին, քանի որ 44– օրյա պատերազմի ընթացքում բանակային այդ կորպուսը մարտնչել է հերոսաբար, 1 մետրի նահանջ չի ունեցել, ընդհակառակը՝ դիրքային առավելություններ ենք ձեռք բերել պատերազմի օրերին»,– նշել է պատգամավորը:

Yerkir.am-ն այսօր հայտնել էր, որ թշնամին երեկվանից դիրքերն առաջ է բերել Վարդենիսում։

9