ՀՀ ՊՆ

Ադրբեջանը հուսահատ փորձում է կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա. ՊՆ

106
(Թարմացված է 16:59 22.04.2021)
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով ադրբեջանական կողմի կրակոցներին։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Առավել քան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա` իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման, մասնավորապես` Արցախի որոշ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հայտնել էինք, որ ապրիլի 20-ին, ժամը 15:00-ի սահմաններում Ստեփանակերտում բնակելի տան վրա հակառակորդը կրակոց է արձակել: Կրակոցներ են եղել նաև Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ: Ստեփանակերտի Վ. Վաղարշյան 13/46 հասցեում գտնվող տան տանիքը ծակվել է: Բացի այդ, երեկ երեկոյան Սյունիքի մարզի սահմանային հատվածում հակառակորդը կրակ է բացել Փահլասարի և Դիցմայրի ուղղությամբ։

«Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ` Հայաստանի զինված ուժերին ռազմավարական դաշնակից երկրի` ՌԴ խաղաղապահ առաքելության դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունները

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ինչպես Արցախի, այնպես էլ ՀՀ զինված ուժերը հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ պայմանավորվածությանը և նույնը հորդորում են անել ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը:

106
թեգերը:
Ադրբեջան, կրակոց, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան
Ըստ թեմայի
Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Պուտինին, Բայդենին, Մակրոնին և այլոց
«Տաքություն ունեի, մեռնում էի». Փաշինյանի այցից հետո շուռնուխցուն բերման են ենթարկել
Արխիվային լուսանկար

Սև լճի տարածք մտած ադրբեջանցիներն իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ. Փաշինյան

1
Կառավարության նիստից հետո կգումարվի նաև ԱԽ նիստ, որում կքննարկվեն ընթացիկ զարգացումները և կկայացվեն որոշումներ։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Սյունիքի մարզի Սև լճի տարածում ադրբեջանցիների սադրիչ ներխուժումից հետո մինչ այս պահը իրադրության էական փոփոխություն չկա։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ, և այնտեղ նաև մեր զինվորների ներկայություն կա` մեծ թվով, բայց ուզում եմ ասել, որ իրադրությունը ռազմական էկալացիայի չի հասել, այսինքն` փոխհրաձգություն և բախում չկա»,– ասաց Փաշինյանը` արձագանքելով համացանցում առկա տեղեկատվությանը Սյունիքում հնչած կրակոցների ու զինված բախումների մասին։

Փաշինյանը շեշտեց, որ աշխատանքներ են տարվում ադրբեջանցիներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ։

«Նախ արձանագրենք, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետև ադրբեջանցիներն իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որոնցով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս։ Բայց էլի եմ ասում, որ այդ քարտեզները կեղծված են և դա երևում է խորհրդային շրջանների քարտեզների հետ համեմատությամբ»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետ պաշտոնակատարը կարևոր է համարում պարզել, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները կարողացել հատել հայկական դիքերը, միջդիրքային տարածքներով անցնել ու հասնել Սև լիճ։

Փաշինյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու էին ՊՆ–ն ու ԱԱԾ–ն հերքում ադրբեջանցիների առաջխաղացման լուրը։ Նրա խոսքով` այդ գերատեսչությունները հերքել են ոչ թե այդ, այլ մարտական գործողությունների, զոհերի վիրավորների առկայության մասին լուրը։

Փաշինյանը նաև նշեց, որ իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ կան։

«Բայց միանշանակ է, որ ՀՀ ինքնիշխան տարածքը պետք է մնա անձեռնմխելի, Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ելման դիրքեր, այսինքն` այն դիրքեր, որտեղից սկսել են առաջխաղացումը, այն դիրքերը, որտեղ գտնվել են մայիսի 10-ի դրությամբ»,– ասց նա։

Վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ կառավարության նիստից հետո կգումարվի նաև ԱԽ նիստ, որում կքննարկվեն երեկվանից հետո տեղի ունեցած զարգացումները և կկայացվեն որոշումներ` իրավիճակի կարգավորման համար։

1
թեգերը:
Իշխանասար, ադրբեջանցի, Նիկոլ Փաշինյան, Սյունիք
Արխիվային լուսանկար

Հայաստանում 2021թ.–ին նախատեսված մարդահամարը չի կայանա. պատճառը կորոնավիրուսն է

3
ՀՀ պետական բյուջեով մարդահամարի անցկացման համար նախատեսված գումարը կփոխանցվի կառավարության պահուստային ֆոնդ:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Հայաստանում 2021թ.–ին նախատեսված մարդահամարը չի կայանա։ Որոշումն ընդունվել է այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում` առանց քննարկման ու զեկուցման։

Վիճակագրական կոմիտեի կողմից մշակված նախագծում նշված է, սակայն, որ պատճառը կորոնավիրուսի համաճարակային իրավիճակն է։ Քանի որ բնակչության հաշվառման տվյալների ուսումնասիրությունից բացի մարդահամարի անցկացումը ենթադրում է նաև բնակչության 25 տոկոսի անմիջական հարցում, դա կարող է հանգեցնել համաճարակային անցանկալի հետևանքների։

Այսպիսով, 2021թ.–ի մարդահամարը հետաձգվում է մինչև 2022թ–ը։ Իսկ բյուջեով դրա համար նախատեսված 936.6 մլն դրամը փոխանցվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:

3
թեգերը:
Մարդահամար, Հայաստան
Ըստ թեմայի
Մարդիկ կշարունակեն մեքենաների համարանիշների վրա գրել, կամ Վաշինգտոնը կդառնա՞ 51-րդ նահանգ
ԽՍՀՄ դեսպան Ճապոնիայում, նախարար, գիտնական, օդաչու. կրկին նշանավոր շուշեցիների մասին
Հայաստանի բնակչությունը մեկ տարում նվազել է 5600–ով. երեխաներ քիչ են ծնվում