Մխիթար Զաքարյան, արխիվային լուսանկար

Փոխոստիկանապետ Ֆիդանյանը հայտնեց, թե ինչի համար է կասկածվում Մեղրիի համայնքապետը

212
(Թարմացված է 14:50 22.04.2021)
Փոխոստիկանապետը վստահեցրեց` եթե պարզվի, որ քաղաքապետի նկատմամբ ապօրինի գործողություններ են իրականացվել, կանցկացվի ծառայողական քննություն, մեղավորները կպատժվեն։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի նկատմամբ առկա է հանցագործության առերևույթ դեպք։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը` մեկնաբանելով համայնքապետի տանը գիշերը ժամը 3-ին կատարված խուզարկությունն ու դրանից հետո նրան բերման ենթարկելը։

«Առկա է խուլիգանության առերևույթ դեպք։ Եթե մերժվի տվյալ մոտեցումը, որ այնտեղ խուլիգանություն առկա չէ, հետևաբար տվյալ անձի նկատմամբ առհասարակ որևէ գործողություն չի իրականացվի»,– ասաց Ֆիդանյանը։

Փոխոստիկանապետը վստահեցրեց, որ եթե պարզվի, որ քաղաքապետի նկատմամբ ապօրինի գործողություններ են իրականացվել, կանցկացվի ծառայողական քննություն, մեղավորները կպատժվեն։

Հարցին, թե երեկվա դեպքերից հետո քանի սյունեցի է բերման ենթարկվել ու ճիշտ է արդյոք մամուլում առկա 100-ից ավելի բերման ենթարկվածների մասին լուրը, Ֆիդանյանը պատասխանեց. «Ակնհայտ է, որ 100–ից ավելի սյունեցի չի կարող բերման ենթարկվել, ակնհայտ ապատեղեկատվություն է։ Ներկայումս ընդամենը իրականացվում են համապատասխան օպերատիվ, հետախուզական և քննչական միջոցառումներ»։

Ֆիդանյանը հայտնեց, որ բերման են ենթարկվել ընդամենը 2-3 հոգի։

Ինչպես արդեն հայտնել էինք, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին ոստիկանները գիշերը բերման են ենթարկել Երևան։ Քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի, 258-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն) և 316-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին երեկ` ապրիլի 21–ին, վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել նրան ընդհանրապես չհաջողվեց, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որ Փաշինյանը չկարողանա մտնել այնտեղ։

Ապրիլի 20-ի գիշերը վարչապետն այցելել էր Շուռնուխ համայնք, որտեղ նույնպես բնակիչները նրան ընդունել էին վրդովված և սառը։

«Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են և որևէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ»,–ավելի ուշ Facebook-ում գրեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նույնաբովանդակ մեկնաբանություն լրագրողների հետ զրույցում տվեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը։

Քաջարանի բնակիչները մերժեցին Փաշինյանին

212
թեգերը:
Մխիթար Զաքարյան, Հայաստան
Արթուր Վանեցյան. արխիվային լուսանկար

«Կպնենք գործին, որ ապրենք». Արթուր Վանեցյանի կոչը ժողովրդին

2
(Թարմացված է 14:17 15.05.2021)
Արթուր Վանեցյանը նշում է, որ մենք լուրջ խնդիրների առաջ ենք և դրա վառ ապացույցը թշնամու զորքերի անարգել ներթափանցումն է Սյունիքի ու Գեղարքունիքի մարզեր։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Այսօր կանգնած ենք պետականություն կորցնելու և նույնիսկ բնաջնջվելու իրական սպառնալիքի առաջ։ «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագրի ստորագրման ժամանակ նման հայտարարություն արեց դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։

Նշենք, որ ՀՀԿ–ն և «Հայրենիք» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Պատիվ ունեմ» դաշինքով: Այսօր` մայիսի 15–ին, ստորագրվեց դաշինք կազմավորելու մասին հուշագիր։

«Մեր հայրենակիցների մի հատված այսօր սգակիր է, և դրանում մեղավոր ենք բոլորս՝ ժողովուրդը, մտավորականությունը, քաղաքական վերնախավը: Բոլորիս սխալների ու բացթողումների հետևանքով Հայաստանում իշխանության է եկել մի ուժ, որը կործանել է ամեն ինչ»,–ասաց Վանեցյանը։

Վանեցյանը ժամանակին գիտակցեց շնագայլերի էությունը. Սերժ Սարգսյանը` դաշինք կազմելու մասին

Նրա խոսքով` մենք լուրջ խնդիրների առաջ ենք և դրա վառ ապացույցը օրերս թշնամու զորքերի անարգել ներթափանցումն է Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի տարածքներ։ Վանեցյանը վստահեցնում է` այդ սպառնալիքը հաղթահարելու մեկ հնարավորություն կա՝ մեկտեղել մեր ժողովրդի բոլոր կարողությունները:

«Այլ տարբերակ չկա, բավակա՛ն է արդեն։ Սիրելի՛ ժողովուրդ, իմ կոչը քեզ` ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք»,–իր խոսքն ամփոփեց Վանեցյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը

2
թեգերը:
Հայաստան, Ընտրություններ, «Պատիվ ունեմ» դաշինք, Արթուր Վանեցյան
Ըստ թեմայի
Վանեցյան, Համբարձումյան և այլք. ԱԱԾ բարձրաստիճան սպաների միությունը գրանցվել է. «Հրապարակ»
Չենք գնդակահարի. Շարմազանովը խոսել է Վանեցյանի հետ դաշինքի և երկրում տիրող իրավիճակի մասին
ԱԱԾ վետերանները չեն սպասարկելու «Հայրենիք» կուսակցության շահերը. Վանեցյան
Սերժ Սարգսյան. արխիվային լուսանկար

Հայտնի է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուի անունը. Սերժ Սարգսյանը չկա ցուցակում

79
(Թարմացված է 14:06 15.05.2021)
Սերժ Սարգսյանը նշում է, որ չի հավակնում այլևս պետական որևէ բարձր պաշտոնի և միայն խորհուրդներով է պատրաստ օգնել։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. «Պատիվ ունեմ»դաշինքի առաջին համարն առաջիկա ընտրություններում կլինի «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Վերջինիս այդպես ներկայացրին այսօր Հայաստանի հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների միջև հուշագիր ստորագրելու ժամանակ։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցուցակում չկա։

«Ցուցակում չլինելը չի նշանակում ընտրություններին չմասնակցել։ Նրանք, ովքեր գլխավորել գլխավորում են նախընտրական ցուցակները, հավակնում են պետական բարձր պաշտոններ ունենալ։ Իսկ ես հայտարարել եմ` ես այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոն, այլ իմ խորհուրդներով օգնելու եմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,–ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ կարծում է` ավարտել է իր ծառայությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար պետական բարձր պաշտոնում։

Հարցին, թե ճի՞շտ է, որ Սարգսյանն ինքն է կազմում ցուցակները` վերջինս հորդորեց նման պրովոկացիոն լուրերի չհավատալ։ Սարգսյանը վստահեցրեց` «Հայրենիք» կուսակցության հետ հավասար դաշնակիցներ են։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Սերժ Սարգսյանի և Քոչարյանի շահերից է բխում, որ ՀԱԿ-ը մասնակցի ընտրություններին․ «Հրապարակ»

79
թեգերը:
Ընտրություններ, «Պատիվ ունեմ» դաշինք, Արթուր Վանեցյան, Սերժ Սարգսյան