Մխիթար Զաքարյան

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

547
(Թարմացված է 13:03 22.04.2021)
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, թե քրեական օրենսգրքի որ հոդվածներով է հարուցվել քրեական գործը։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի –Sputnik. Մեղրի խոշորացված համայնքի համայնքապետ Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

«Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի, 258-րդ հոդվածի 3-րդ մասի (Խուլիգանություն) և 316-րդ հոդվածի հատկանիշներով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)»,–ասացին կոմիտեից:

Թե ինչ կարգավիճակ ունի Զաքարյանն այս պահին չեն տեղեկացնում։

Ինչպես արդեն հայտնել էինք, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին ոստիկանները գիշերը բերման են ենթարկել Երևան։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ ոստիկանները պատրաստվում են խուզարկել Մխիթարյանի տունը։

Ոստիկանությունում փաստաբանին ասել են, որ այս պահին Մխիթար Զաքարյանի հետ որևէ գործողություն չի կատարվելու։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին երեկ` ապրիլի 21–ին, վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել նրան ընդհանրապես չհաջողվեց, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որ երկրի ղեկավարը չկարողանա մտնել այնտեղ։

Ապրիլի 20-ի գիշերը վարչապետն այցելել էր Շուռնուխ համայնք, որտեղ նույնպես բնակիչները նրան ընդունել էին վրդովված և սառը։

«Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են և որևէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ»,–ավելի ուշ Facebook-ում գրեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նույնաբովանդակ մեկնաբանություն լրագրողների հետ զրույցում տվեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը։

Քաջարանի բնակիչները մերժեցին Փաշինյանին

547
թեգերը:
Մխիթար Զաքարյան, Քրեական գործ, քաղաքապետ, Մեղրի
Ըստ թեմայի
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի ռեժիմը. ՊԲ
ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն հայ գերիների հետ կապված հայտարարություն է ընդունել
Ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտի բնակելի տան վրա. Շուշիի՞ց են թիրախավորել
Վլադիրմի Գասպարյան

Վովա Գասպարյանի Սևանի առանձնատանը կրկին ապամոնտաժման աշխատանքներ են արվելո՞ւ. «Ժողովուրդ»

3
(Թարմացված է 10:44 11.05.2021)
Շքեղ ամառանոցը գտնվում է Սևանի արևելյան ափում՝ Սևան-Շորժա ճանապարհի հարևանությամբ՝ Ծիծեռնակ և Դրախտիկ գյուղերի միջև ընկած հատվածում։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում անդրադարձել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ Սևանում գտնվող առանձնատան տարածքում իրականացվող չափագրումներին։

Թերթը գրում է, որ դա նշանակում է, որ առաջիկայում այդ տարածքում կրկին ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվելու:

ъԻնչպես հայտնի է, դեռ 2020թ. սեպտեմբերի 6-ին Սևանում ապամոնտաժվեցին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան տարածքում գտնվող այն շինությունները, որոնք տեղակայված են սահմանված նիշից (1903 մ-խմբ.) ներքև։ Այդ ժամանակ հայտարարվեց, թե ապամոնտաժումը արվում է Վլադիմիր Գասպարյանի համաձայնությամբ ու գիտությամբ: Սակայն այժմ, փաստորեն, չափագրման նոր աշխատանքներ են կատարվելու, և կրկին ապամոնտաժում կկատարվի»,–գրում է թերթը։

«Ժողովուրդը» հիշեցնում է, որ տարածքը Գասպարյանի զոքանչի՝ Հեղուշ Գալստյանի անունով է գրանցված։ Շքեղ ամառանոցը գտնվում է Սևանի արևելյան ափում՝ Սևան-Շորժա ճանապարհի հարևանությամբ՝ Ծիծեռնակ և Դրախտիկ գյուղերի միջև ընկած հատվածում։ Երկու պարսպով պաշտպանված, ներսում փոքր մատուռով հսկա տարածքն առաջին անգամ կառուցապատվել է 2004-ին։

«Փաստորեն՝ հետպատերազմական Հայաստանում միակ խնդիրը, որ մնացել է լուծելու, Գասպարյանի առանձնատան որոշ մասերն են. դա որ քանդվի, մնացած հարցերը ինքնաբերաբար կկարգավորվեն»,–գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Զոհված ոստիկանների իրական թիվը թաքցրել են ու գաղտագողի հուղարկավորել. Վլադիմիր Գասպարյան

Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի 6–ին «Ջրային կոմիտեում» խորհրդական աշխատող Սասուն Միրոյանը գրել էր, որ ապամոնտաժվում են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի Սևանի առանձնատան այն հատվածները, որոնք գտնվում են ծովի մակերևույթից մինչև 1903 մ նիշից ներքև:

Դրան հաջորդեց փաստաբան Տիգրան Աթանեսյանի արձագանքը, որն էլ իր ֆեյսբուքյան էջում գրեց, թե ոչ ոք չի եկել և չի քանդում Գասպարյանի ամառանոցը: Նրա խոսքով` հին և վաղուց չօգտագործվող շինությունը քանդվում է Գասպարյանի ցուցումով ՝ լողափի տարածքը բարեկարգելու համար։

3
թեգերը:
առանձնատուն, Սևան, Վլադիմիր Գասպարյան
Ըստ թեմայի
Կուսակցաշինության բումը, կամ ո՞ր տեղի համար կպայքարեն ՀԱԿ-ն ու ԼՀԿ-ն. «Հրապարակ»
Վարազդատ Հարոյան

Վարազդատ Հարոյանը «Աստանայից» կտեղափոխվի եվրոպական ակումբ

31
(Թարմացված է 10:15 11.05.2021)
Մեր հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանն այս մրցաշրջանում «Աստանայի» կազմում անցկացրել է 8 հանդիպում։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Աստանայից» կտեղափոխվի եվրոպական ակումբ։ Տեղեկությունն իր  Տելեգրամ-ալիքում հայտնել է լրագրող Արարատ Մամբրեյանը։

«Ըստ իմ աղբյուրների, Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը շուտով կփոխի իր ակումբը:

«Աստանայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը շուտով կհայտնվի եվրոպական մեկ այլ ակումբում: Սպասեք հաճելի անակնկալի»,- գրել է Մամբրեյանը:

Մեր հավաքականում մի բան կա, որ չկա ոչ մի այլ տեղ. Բայրամյանը` ֆուտբոլի և ընտանիքի մասին

Նշենք, որ մեր հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանն այս մրցաշրջանում «Աստանայի» կազմում անցկացրել է 8 հանդիպում։ «Աստանան» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

31
թեգերը:
Եվրոպա, Ղազախստան, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Վարազդատ Հարոյան
Ըստ թեմայի
«Ուրարտուն» հյուրընկալել է Արթուր Աբրահամին. 11-մետրանոցներ են եղել
Մոուրինյոն նոր ակումբի պատվին փոխել է հեռախոսի պատյանը
Ճակատագրի հեգնանք. Մխիթարյանը վերադարձավ «Օլդ Թրաֆֆորդ», իսկ Մոուրինյոն կգլխավորի «Ռոման»