ԱԷկ

Մեծամորի ԱԷԿ–ն ուզում են շահագործել մինչև 2036 թ–ը. հայ-ռուսական խումբ կստեղծվի

91
(Թարմացված է 20:39 21.04.2021)
Հայ և ռուս մասնագետները կպարզեն, թե ատոմակայանը քանի տարի կարող է ծառայել ռեակտորի կորպուսն ամրապնդելուց հետո։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Մեծամորի ԱԷԿ–ի ծառայության ժամկետը 2026 թ–ից հետո երկարացնելու համար կստեղծվի հայ-ռուսական աշխատանքային խումբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին ասաց ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանը։

Առայժմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին պաշտոնական որոշում չկա, բայց նախարարի (տարածքային կառավարման և ենթակառուցվածքների) կարգադրությունն արդեն տրվել է։

«Մենք կներկայացնենք թեկնածուների ցուցակ` աշխատանքային խմբում ներառելու համար», – նշեց Վարդանյանը։

Աշխատանքային խմբի կազմում, ամենայն հավանականությամբ, կներառվեն Հայկական ԱԷԿ, «Արմատոմ» ինստիտուտի մասնագետներ (որոնք կուսումնասիրեն ԱԷԿ վիճակը), «Հայպետատոմ հսկողություն» հսկիչ կազմակերպության և միջուկային անվտանգության կարգավորման հանձնաժողովի ներկայացուցիչներ։

Ռուսական կողմից աշխատանքին կմասնակցեն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մասնագետներ, «Ռուսատոմ Սերվիս» (ԱԷԿ–ը սպասարկող ընկերություն, ՀԱԷԿ վերանորոգման գլխավոր կապալառու), «Ատոմէներգոպրոեկտ» (ատոմակայանների նախագծող), «Գիդրոպրես» (ԱԷԿ ռեակտորների նախագծող, այդ թվում` հայկական ատոմակայանի համար), Կուրչատովի ինստիտուտը և «Ռոսէներոատոմ» ընկերությունը (ԱԷԿ շահագործման հարցերով ընկերություն)։

Աշխատանքային խմբի նպատակն է մշակել 2026–ից հետո ԱԷԿ շահագործման ժամկետները երկարացնելու հայեցակարգ։

Մի քանի օր առաջ հայկական պատվիրակությունը եղել է Ռուսաստանի Կոլսկայա ատոմակայանում, որտեղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են երկարացնել ԱԷԿ շահագործումը առնվազն մինչև 2036 թ–ը։ Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է ատոմակայանի ղեկավարության հետ։

Նոր ատոմակայանի, նոր պղնձաձուլարանի ու երկաթուղու բացումը մեկ շղթայի օղակներ են. Փաշինյան

Հայաստանի համար կարևոր է Կոլսկայա ատոմակայանի փորձը, քանի որ այնտեղ հաջողությամբ երկարացրել են շահագործման ժամկետը։ Կայանն աշխատում է մոտ 50 տարի։

Այժմ Մեծամորի ԱԷԿ–ում ընթանում է կապիտալ վերանորոգում` դրա շահագործման ժամկետը մինչև 2026 թ–ը երկարացնելու նպատակով։ Դրա կարևորագույն հանգույցներից մեկը ռեակտորի կմախքի թրծումն է։ Աշխատանքների նախագիծը կազմում են Կուրչատովի ինստիտուտի և «Ատոմէներգոռեմոնտ» ձեռնարկության մասնագետները։ Եթե աշխատանքների արդյունքում կորպուսի ամրությունը բավականաչափ բարձրանա, այդ ժամանակ ռեակտորը (նշանակում է` ամբողջ կայանը) ավելի երկար կծառայի (աշխատանքային խումբը կպարզի` կոնկրետ ինչքան)։

Քաղաքականացված էներգետիկան, կամ ՀՀ-ում նոր ԱԷԿ-ի կառուցմանը Բաքուն ամեն կերպ խանգարելու է

91
թեգերը:
Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ), Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Մոսկվայում կքննարկվի Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը
Նոր ատոմակայանի կառուցումն իրատեսական չէ. Արմեն Մանվելյան
ՌԴ դեսպանը մեկնաբանել է Հայաստանում երկրորդ ատոմակայան կառուցելու հնարավորությունը
Կոնստանտին Օրբելյան

Կոնստանտին Օրբելյանը կշարունակի՞ ղեկավարել օպերայի թատրոնը. մաեստրոն փակագծեր է բացել

6
(Թարմացված է 20:01 19.06.2021)
Մաեստրոն ասում է, որ Երևանի օպերային թատրոնի ստեղծագործական գործունեության համար պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն: Նա նախատեսում է թատրոնի ստեղծագործական կյանքում ներգրավել արտերկրում աշխատող հայ արտիստներին։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը Հայաստան կվերադառնա հունիսի վերջին: Այդ ժամանակ էլ կորոշվի՝ նա կմնա ներկայիս պաշտոնում, թե կհեռանա պաշտոնից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և գլխավոր դիրիժոր ու հիմա գտնվում է ԱՄՆ-ում:

Sputnik Արմենիայի հետ զրույցում մաեստրոն նշեց, որ նոր նշանակումն իր համար մասնագիտական գործունեության ևս մեկ կարևոր փուլ է դարձել, որը պատասխանատու և ստեղծագործական ներդրում է պահանջում: Օրբելյանն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է ստանձնել այդ աշխատանքը։ Նա վստահ է, որ ստեղծագործական մեծ կոլեկտիվի հետ կկարողանա նոր բարձունքների հասնել։

«Հայրենիքում իմ հետագա գործունեության հետ կապված շատ հարցեր պարզ կդառնան որոշ ժամանակ անց, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ստեղծագործական գործունեության ընթացքում համատեղելիությունը շատ առումներով կարող է օգտակար լինել ավելի մեծ արդյունքների հասնելու համար»,-ասաց Օրբելյանը։

Նրա խոսքով՝ համատեղումը շատ գործնական և լայնորեն կիրառվող տարբերակ է միջազգային պրակտիկայում։ Դիրիժորը հորդորեց սպասել երկրում ընթացող իրադարձությունների զարգացմանը (ընտրությունների արդյունքներին. խմբ.), ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արձագանքին ու առաջարկություններին՝ իր հետագա գործունեության հետ կապված:

Օրբելյանն ընդգծեց, որ Երևանի օպերային թատրոնում աշխատելու ընթացքում իրեն հաջողվել է տասնյակ լայնածավալ նախագծեր իրականացնել: Սակայն հանգամանքների բերումով շատ նախագծեր անավարտ են մնացել։

«Սկզբում մեր գործունեությանը խանգարեց բոլորին հայտնի նախարարի պաշտոնակատարը, չնայած որ նա իր առջև միանգամայն այլ նպատակներ պետք է դներ։ Հետո՝ համավարակը, պատերազմը»,-ավելացրեց նա։

Թատրոնի թատերախումբը փորձում էր փոխել իր գործունեության ձևաչափը, և պատերազմի ժամանակ նրանք փորձում էին հնարավորինս օգտակար լինել ռազմաճակատի համար։ Օրբելյանը խոստովանեց, որ մտահղացումներն ամբողջությամբ իրականացնել չի հաջողվել, միաժամանակ հույս հայտնեց, որ կկարողանա ավարտել սկսածը:

Նրա խոսքով` թատրոնը նոր ներկայացումների կարիք ունի, եղածներից մի քանիսն էլ պետք է նորից բեմադրել։ Օպերային բեմադրությունների ոլորտը ենթադրում է աշխատանքների 3-5 տարվա պլանավորում, սակայն հիմա դա գրեթե անհնար է դարձել, քանի որ շատ բան կախված է երկրում տեղի ունեցող իրադարձություններից։

Օրբելյանը պարզաբանեց, որ երկիրն առայժմ անցումային փուլում է, ուստի շատ հարցեր դեռ պարզ չեն: Չնայած դրան՝ 2020 թ․-ից թատրոնը փորձում է գործունեությունը պլանավորել այնպես, որ ժամանակին համընթաց ընթանա։

«Վերջերս մենք առաջնախաղ ունեցանք, և եթե ամեն բան լավ լինի, մենք կկարողանանք իրագործել անավարտ ծրագրերը։ Շատ պլաններ կան, իսկապես շատ աշխատանք կա, պարզապես պետք է բարենպաստ մթնոլորտ լինի, և այդ դեպքում մենք ամեն ինչ կանենք, որ հանրությունը շարունակի բարձրագույն էսթետիկ հաճույք ստանալ Երևանի օպերայի և բալետի թատրոնում»,-ասաց դիրիժորը։

Նա նախատեսում է թատրոնի ստեղծագործական աշխատանքում ներգրավել արտերկրում աշխատող հայ արտիստներին։

Մաեստրոն կարծում է, որ Երևանի օպերային թատրոնը աշխարհի միակ ստեղծագործական օջախն է, որը պարտավոր է միավորել ամբողջ աշխարհի հայերի գեղարվեստական ներուժը, հօգուտ Հայաստանի օգտագործել օպերայի, բալետի արտիստների, կոմպոզիտորների, դիրիժորների հնարավորությունները։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե երբ կվերադառնա Երևան, Օրբելյանը պարզաբանեց, որ մեծ հույս ունի Երևանում լինել հունիսի վերջին։

Հիշեցնենք՝ Օրբելյանի լիազորությունները որպես թատրոնի տնօրեն դադարեցվել էին 2019թ․-ի մարտի 29-ին՝ այն ժամանակվա մշակույթի նախարարի ժ․պ․ Նազենի Ղարիբյանի որոշմամբ, ինչն առաջացրել էր թատրոնի աշխատակիցների և շարքային քաղաքացիների դժգոհությունը։ Ընդ որում՝ Օրբելյանը շարունակում էր մնալ թատրոնի գեղարվեստական ղեկավար։ 2020թ․-ի փետրվարին նրան վերականգնեցին տնօրենի պաշտոնում, սակայն դրանից հետո նա հեռացավ Հայաստանից։

Կոնստանտին Օրբելյանը շահել է դատն ընդդեմ ԿԳՄՍ նախարարության

6
թեգերը:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Կոնստանտին Օրբելյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Կգրկեմ ու կհամբուրեմ Նազենի Ղարիբյանին». Օրբելյան
«Օրբելյանը փողը չի՞ տվել». ինչո՞ւ է Օպերային թատրոնի երգչախումբը վրդովված
Կվերադառնա «աշխարհի միակ թատրոն»․ Օրբելյանի անկեղծ պատասխանները «վատ հարցերին»
Եռաբլուր

«Ներողություն, որ չկարողացանք պաշտպանել ձեզ». Գոհար Ավետիսյանը Եռաբլուր է այցելել

27
(Թարմացված է 19:46 19.06.2021)
Ռուսաստանաբնակ դիմահարդարը ընտանիքի հետ է այցելել Եռաբլուր ու ծաղիկներ խոնարհել հերոսների շիրիմներին։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որն այս օրերին ամուսնու հետ գտնվում է Հայաստանում, ընտանիքի հետ այցելել է Եռաբլուր։ Նրանք ծաղիկներ են խոնարհել հայրենիքի համար զոհված տղաների հիշատակին։ Գոհարն Instagram–ի իր էջի Stories բաժնում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ծածանվում հայկական եռագույնները։

«Օրը որոշեցինք սկսել բոլոր զինվորների եղբայրական գերեզման այցելելով։ Նրանք խիզախորեն կռվեցին ու անմահացան անցած տարվա աշնանը տեղի ունեցած պատերազմի ժամանակ, նրանք իրենց կյանքը տվեցին հանուն մեր երկրի։ Հանգչեք խաղաղությամբ, հերոսներ... Եվ ներողություն, որ մենք չկարողացանք պաշտպանել ձեզ»,–տեսանյութին կից գրել է նա։

Instagram story Гоар Аветисян
Instagram story Гоар Аветисян

Ավելի վաղ Գոհար Ավետիսյանը ընտանեկան լուսանկարներ էր հրապարակել Սևանա լճից։

Հիշեցնենք`Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ Գոհարն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։

Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը. դիմահարդարը հուզիչ տեսանյութ է հրապարակել

16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։

Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։

Գոհար Ավետիսյանը պատմել է` ինչու է բաժանվել նախկին ամուսնուց

27
թեգերը:
Գոհար Ավետիսյան, Եռաբլուր պանթեոն