Հարություն Մարության

ԱՄՆ–ի կողմից Ցեղասպանության ճանաչումը կարող է սաստել Թուրքիային. Հարություն Մարության

90
(Թարմացված է 13:23 21.04.2021)
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը կսպասի Ջո Բայդենին ուղղված նամակի պատասխանին։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղապսանության ճանաչումը կարող է մեծ բան փոխել ճանաչման գործընթացներում։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ի՞նչ է պետք սպասել այս անգամ ապրիլի 24-ին և ի՞նչ կփոխվի Բայդենի խոսքից հետո։

«Որպես գիտական հաստատություն` մենք Ջո Բայդենին արդեն նամակ ենք ուղարկել և հիշեցրել, որ նա դեռ նախորդ տարվա նախընտրական փուլում խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Ցեղասպանությունը։ Մեզ պաշտոնապես ասել են, որ նամակը տեղ է հասել, և դրա պատասխանը սպասում ենք ապրիլի 24-ին։ Որպես հետազոտող կարող եմ ասել` ԱՄՆ–ի կողմից Ցեղասպանության ճանաչումը մեծ բան է փոխելու, քանի որ ԱՄՆ-ն աշխարհի գերտերություններից է, ՆԱՏՕ-ի առաջատարներից է»,–ասաց Մարությանը։

Նա նշեց, որ պետք է հուսալ, որ ԱՄՆ–ի կողմից ճանաչման գործընացը շարունակություն կունենա` առանձին օրենքների, սանկցիաների տեսքով։

Մարությանը շեշտեց` արցախյան վերջին պատերազմի ժամանակ տեսանք, որ Թուրքիայի քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի եղել, և ԱՄՆ–ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է Թուրքիային սաստելու պես մի բան լինել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրասենյակն արձագանքել է հայ պատմաբանների նամակին՝ «ցեղասպանություն» եզրույթը գործածելու վերաբերյալ: Այդտեղ նշվում էր, որ ԱՄՆ-ն բախվում է բազմաթիվ մարտահրավերների, և նմանօրինակ նամակներն օգնում են ավելի պարզ և լավ հասկանալու, թե Բայդեն-Հարիս վարչակազմն ինչպես կարող է օգտակար լինել:

Նշվում էր, որ նամակն ուշադիր ուսումնասիրելուց հետո կաշխատեն ընթացք տալ դրան։

Թուրքերն իրենց գիտաժողովից հետո ցեղասպանության վերաբերյալ կոչ կուղղեն Բայդենին. Մելքոնյան

90
թեգերը:
Հարություն Մարության, Թուրքիա, Հայոց ցեղասպանություն
թեմա:
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (128)
Ըստ թեմայի
Բայդենի վարչակազմը պատասխանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայ պատմաբանների նամակին
Ո՞ր դեպքում կարող է Ցեղասպանության ճանաչման հարցն ընդգրկվել արաբական երկրների օրակարգում
Դա պատիվ կբերի հենց ամերիկացիներին. Բայդենը կասի՞ «ցեղասպանություն» բառը
ՀՀ ԱԺ

Հայաստանը կասեցնելու է Ադրբեջանի ռազմական ագրեսիան. ԱԺ–ն հայտարարություն է ընդունել

22
ՀՀ խորհրդարանականները հայտարարում են նաև, Հայաստանի Հանրապետությունը չի հանդուրժի ստեղծված իրավիճակը:

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ–ն այսօր գումարված արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել, որում մասնավորապես արձանագրել է, որ Հայաստանը ձեռնարկվելու են բոլոր համարժեք միջոցները Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու և ՀՀ պետական սահմանն ու ժողովրդին պաշտպանելու նպատակով։

«Կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել՝  Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքներն ու փաստացի գործադրումը»,– ասված է հայտարարության մեջ։

Խորհրդարանականները հայտարարում են նաև, Հայաստանի Հանրապետությունը չի հանդուրժի ստեղծված իրավիճակը:

ՀՀ ԱԺ–ն այսօր` մայիսի 14-ին արտահերթ նիստ էր գումարել` քննարկելու Սյունիքում, Գեղարքունիքում ու Վայոց Ձորում ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակը։

Նիստը գումարվել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ։

ԱԺ ընդունած հայտարարության տեքստը ևս խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել ԲՀԿ–ն։

22
թեգերը:
Նիստ, Ադրբեջան, ԱԺ, Սյունիք, Սահման
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Իշխանասարում ադրբեջանցիների ներկայությունը վտանգում է Սյունիքի խմելու ջրի հասանելիությունը
«Կոչ ենք անում պատրաստ լինել ցանկացած սցենարի». «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
Ջեյհուն Բայրամովը հայ–ադրբեջանական սահմանի լարվածությունը քննարկել է Ստեֆանո Սաննինոյի հետ
5-րդ զորամիավորումում մարտավարական զորավարժություն է անցկացվել

5-րդ զորամիավորումում մարտավարական զորավարժություն է անցկացվել

8
Զորամիավորման հրամանատարությունը բարձր է գնահատել ներգրավված անձնակազմի պատրաստությունն ու ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման մակարդակը։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Մայիսի 14-ին 5-րդ զորամիավորումում, տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ, անցկացվել է մարտավարական զորավարժություն, տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։

Тактические учения армянской армии с участием различных подразделений
5-րդ զորամիավորումում մարտավարական զորավարժություն է անցկացվել

Հաղթահարելով լեռնային բարդ տեղանքը, տանկային ստորաբաժանումները զբաղեցրել են նախորոշված շրջաններն ու կատարել առաջադրված խնդիրը, հնարավորություն ստեղծելով զորավարժությանը ներգրավված այլ ստորաբաժանումների՝ նպաստավոր դիրքերի զբաղեցման և պայմանական հակառակորդի գործողությունների վերահսկման համար։

Զորամիավորման հրամանատարությունը բարձր է գնահատել ներգրավված անձնակազմի պատրաստությունն ու ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման մակարդակը։

8