Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը Սյունիքում

Ի՞նչ են պարզել Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը Սյունիքում. ՄԻՊ–ը մանրամասներ է հայտնում

116
(Թարմացված է 09:39 20.04.2021)
ՀՀ նախագահն ու Արման Թաթոյանը սյունեցիների հետ քննարկել են նրանց հուզող մի շարք հարցեր։ Նրանց աշխատակազմերը կամփոփեն համատեղ այցի արդյունքները, հետո համապատասխան քայլեր կձեռնարկվեն, այդ թվում՝ համատեղ:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը միասին այցելել են Սյունիք մարզ և պարզել, որ Խնածախում առաջնային հարցը գյուղի բնակիչների իրավունքների վերականգնումն է, որոնք ոտնահարվել են ադրբեջանական զինված ուժերի գյուղի անմիջական հարևանությամբ հայտնվելուց պատճառով: ՀՀ նախագահի ու Թաթոյանի այցի մանրամասները հրապարակվել են Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում։

«Գյուղի բնակիչներն անվտանգության խնդրի պատճառով չեն կարողանում օգտվել իրենց հողատարածներից ու այգիներից, չեն կարողանում օգտագործել արոտավայրերն ու խոտհարքները: Այս վիճակի պատճառով էլ մարդիկ զրկվում են իրենց ընտանիքի եկամտի աղբյուրից: Այսինքն՝ խախտված են նրանց սեփականության, տնտեսական գործունեության և կենսական կարևորության սոցիալ-տնտեսական այլ իրավունքներ»,– գրված է հաղորդագրության մեջ:

Դրանից բացի, վտանգված են քաղաքացիական բնակիչների կյանքի, առողջության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության և միջազգայնորեն ճանաչված այլ իրավունքներ: Ստեղծված իրավիճակը խնդրահարույց է նաև երեխաների լավագույն շահերի, նրանց անվտանգության տեսանկյունից:

Թաթոյանն ու ՀՀ նախագահը Խնածախում բնակիչների հետ քննարկել են նաև նրանց հուզող այլ հարցեր՝ կապված սահմանամերձ համայնք դառնալուց հետո գյուղի բնակիչների իրավունքներին, սոցիալ-տնտեսական հարցերում պետության աջակցությանը, երեխաների իրավունքների հարցեր, մասնավորապես՝ կապված մանկապարտեզ և դպրոց երեխաների հաճախելու, նրանց կրթության հետ և այլն:

Գորիսում ՀՀ նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ համատեղ քննարկումներ են անցկացվել Գորիս համայնքի ղեկավարի, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Քարահունջ և գյուղական մի շարք այլ բնակավայրերի ղեկավարների, ինչպես նաև Սիսիան համայնքի ղեկավարի հետ: Մանրամասն քննարկվել են համայնքներում մարդկանց իրավունքներին վերաբերող, նրանց հուզող խնդիրները:

«Ակնհայտ է, որ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների ներկայությունը չունի որևէ իրավական հիմք, ապօրինի է: Այս եզրահանգումն ունի իրավական կոնկրետ հիմնավորումներ, որոնք նրանց ներկայությունն ընդհանրապես դարձնում են ապալեգիտիմ: Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշել է բազմիցս:
Կարևոր է ՀՀ նախագահի դիրքորոշումն այն մասին, որ սահմանների հարցում կա անորոշություն, ու այս վիճակը խախտում է գյուղերի բնակիչների իրավունքները: Հետևաբար ակնհայտ է, որ Սյունիքում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի անվտանգության գոտի»,– հայտնում է ՄԻՊ գրասենյակը:

Կան քննարկումներ Սյունիքում ռուսական ռազմաբազայի հենակետ ստեղծելու մասին. Փաշինյան

ՀՀ նախագահի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը կամփոփեն այս համատեղ այցի արդյունքները, և ըստ իրավասության՝ կձեռնարկվեն համապատասխան քայլեր, այդ թվում՝ համատեղ:

Հիշեցնենք` Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով նոր տարածքային և սահմանային իրավիճակ է ձևավորվել ոչ միայն Արցախում, այլև Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին` Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում։

Սարգսյանն ու Թաթոյանը Սյունիք են մեկնել երեկ` ապրիլի 19-ին։

116
թեգերը:
Սյունիք, Արման Թաթոյան, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Վաղարշակ Հարությունյանը ՌԴ ԶՈւ ԳՇ պետի հետ քննարկել է Սյունիքի անվտանգության հարցը
«Թուրքիան ձգտում է գրավել Սյունիքը»․ Իրանի ԶԼՄ-ները հայտնել են տեխնիկայի կուտակման մասին
Պետք է անվտանգության գոտի լինի. Թաթոյանը՝ Սյունիքում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱԱԾ

ԱԱԾ-ն հերքում է. մի խումբ անձինք Արմավիրի հատվածից հայ-թուրքական սահմանը չեն անցել

9
(Թարմացված է 18:24 13.05.2021)
Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Թուրքիայի սահմանից ՀՀ սահման են անցել այլազգի մի խումբ անձինք։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի- Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է տեղեկությունը, թե Արմավիրի հատվածից հայ-թուրքական սահմանը անցել են այլազգի մի խումբ անձինք և ԱԱԾ ու ռուս խաղաղապահներն իրականացնում են նրանց որոնողական աշխատանքները: Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»։

«Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից ասացին, որ նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,–գրում է լրատվամիջոցը:

Արմեն Սարգսյանը չափազանց մտահոգիչ է համարում Սյունիքում ստեղծված իրավիճակը

Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Թուրքիայի սահմանից ՀՀ սահման են անցել այլազգի մի խումբ անձինք, ինչը բացահայտել են ՀՀ ԱԱԾ-ն, ռուս խաղաղապահները և կոնկրետ քայլեր են իրականացվում այդ ուղղությամբ:

Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում. ՊՆ

9
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Թուրքիա, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ ՊՆ-ին դեռ չի հաջողվել «համոզել» ադրբեջանցիներին. Գորիսի համայնքապետ
Արա Այվազյանը ՀՀ սահմանին տեղի ունեցածի մասին պատմել է Սերգեյ Լավրովին
ՊՆ ռազմական ոստիկանությունը պարզում է Սյունիքի սահմանին տեղի ունեցած դեպքերը
Արեմն Հարությունյան

«Պատրոն Դավոյի» փաստաբանը պատրաստվում է դիմել Եվրոպական դատարան

15
(Թարմացված է 18:06 13.05.2021)
Դավիթ Գալստյանի փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալի գործով դատավորների վրա ճնշում է գործադրվում, այդ թվում՝ այն մարդկանց կողմից, որոնք պատերազմի ժամանակ ուզում էին զենքի վաճառքի վրա գումար աշխատել։

ԵՐԵՎԱՆ, մայիսի 13 - Sputnik. Զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանի («Պատրոն Դավո») պաշտպանությունը մտադիր է դիմել ՄԻԵԴ: Տեղեկությունը Վերաքննիչ դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Արմեն Հարությունյանը:

Նրա խոսքով՝ դատարաններն այդ գործը քննելիս անկախ չեն, փաստաբանները նրանց վրա ճնշում գործադրելու ապացույցներ ունեն։ Օրինակ՝ Առաջին ատյանի դատարանում Գալստյանի գործը քննում էր դատավոր Մնացական Մարտիրոսյանը, բայց նա հերթապահ չի եղել, նրան հատուկ են կանչել։ Պարզվել է՝ հաշվի առնելով այն, որ գործը վերաբերում է պետական գաղտնիքին, դատավորը պետք է ստանար ԱԱԾ-ի թույլտվությունը։ Եվ չգիտես ինչու հենց Մարտիրոսյանին են թույլ տվել։

«Համապատասխան մասով բողոքը Եվրոպական դատարան արդեն պատրաստ է, մի քանի օրվա ընթացքում կուղարկվի... աբսուրդ իրավիճակ է։ Մեր կարծիքով՝ մենք իրավական գործընթացին չենք մասնակցում», - ասաց փաստաբանը։

Նա հույս հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը հաշվի կառնի բոլոր այն փաստերը, որոնք կներկայացնի պաշտպանական կողմը։ Հարությունյանի խոսքով՝ կան որոշակի ուժեր, որոնք պատերազմի ժամանակ փորձել են «8-9 անգամ ավելի թանկ գնով պետությանը զենք ու այլ արտադրանք վաճառել»: Ի տարբերություն նրանց, փաստաբանի խոսքով, Գալստյանը «միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել պետությանը»՝ հրաժարվելով արտադրանքի մատակարարումներից ստացված եկամուտներից։

«Մենք վստահ ենք, որ այժմ այդ մարդիկ իշխանության տարբեր մարմիններում են ու կարող են ազդել դատական և իրավապահ համակարգի վրա», - նշեց Հարությունյանը՝ հրաժարվելով կոնկրետ անուններ տալ:

Նշենք, որ դատարանի շենքի դիմաց արդարադատություն իրականացնելու պահանջով հավաքվել էին Գալստյանի ընկերությունների աշխատակիցները։ «Նեյտրոն» ընկերության մամուլի քարտուղար Շուշանիկ Ավագյանի խոսքով՝ Գալստյանի ձերբակալության պատճառով մի շարք նախագծերի իրականացումը կանգ է առել։ Խոսքը նաև ռազմական նշանակության արտադրանքի արտադրության մասին է։

«Պատրոն Դավոն» դատի է տվել «Ազատություն» ռադիոկայանին

Հիշեցնենք` Դավիթ Գալստյանը  ձերբակալվել էր փետրվարի 1-ին, իսկ փետրվարի 2–ին` կալանավորվել։ ՀՀ ԱԱԾ–ն տեղեկացրել էր, որ արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, 2018 թվականի ընթացքում ՊՆ–ին է մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով, ըստ ԱԱԾ–ի, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ, բայց որոնց դիմաց Գալստյանը 1.083.000 ԱՄՆ դոլար գումար է ստացել:

Դավիթ Գալստյանն իր հերթին հայտարարություն էր տարածել` նշելով, որ իրականում մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին արտադրված զինամթերք, ինչի ապացույցները խոստացել է ներկայացնել ապագայում։

15
թեգերը:
Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Զենք, կալանք, դատ, Դատարան, Հայաստան, Դավիթ Գալստյան (Պատրոն Դավիթ)
Ըստ թեմայի
«Պատրոն Դավոն» պատասխանել է ԱԱԾ–ին
«Պատրոն Դավիթի» կարծիքով` իրեն փորձում են տեղավորել պարտության մեղավորների թոփ հնգյակում
«Պատրոն Դավոյի» գործով պաշտոնյաներ են հարցաքննվել. «Ժողովուրդ»