Էդմոն Մարուքյանը ելույթ է ունոնում ԵԽԽՎ նստաշրջանում

Բաքվի «Ռազմավարի պուրակը» պետք է փակվի․ Մարուքյանի կոշտ ելույթը ԵԽԽՎ-ում

458
(Թարմացված է 20:21 19.04.2021)
Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ–ում հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ռազմավարի պուրակը» բացելով` միացավ այնպիսի բռնապետների ցանկին, ինչպիսիք են Հիտլերն ու Սադամ Հուսեյնը։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ «Ռազմավարի պուրակի» բացումով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միացավ այնպիսի բռնապետների ցուցակին, ինչպիսիք են Հիտլերը և Սադամ Հուսեյնը: Այսօր Եվրախորհրդարանում իր ելույթի ընթացքում նման հայտարարություն է արել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Խնդրում եմ, մի րոպե հատկացրեք և նայեք իմ ձեռքում գտնվող լուսանկարներին: Դրանք անցյալից լուսանկարներ չեն, այլ մեր օրերում արված նկարներ, երբ ժամանակակից բռնապետը նորմալ է համարում մարդկանց շղթայելը և մարդկային նվաստացուցիչ վերաբերմունքն ու խոշտանգումները ներկայացնելը` որպես բնականոն վերաբերմունք ռազմագերիների նկատմամբ: Լուսանկարներից մեկում ադրբեջանցի երեխան խաղում է հայ զինվորի ռասիստական մուլյաժի հետ, ով, հավանաբար, տանջանքների է ենթարկվել ու խոշտանգվել Ադրբեջանի բանտում: Այս նկարներն ի ցույց են դնում, որ Ադրբեջանում հայերի և Հայաստանի հանդեմ համակարգային ռասսայական ատելություն է տիրում։ Այս պուրակ այցելելու համար հերթեր են գոյանում, ինչը զզվելի է և անընդունելի»,- հայտարարել է Մարուքյանը։

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը նամակ է հղել Անտոնիո Գուտերեշին ադրբեջանական «պուրակի» հարցով

Նա նշել է, որ ապրիլի 12–ին Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ մեկ ժամանոց ռեպորտաժ է ցուցադրվել թանգարանի մասին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զինվորական համազգեստով հպարտորեն շրջել է թանգարանում, որտեղ ցուցադրված են հայկական զինտեխնիկան և հայ զինվորներին ծաղրող իրական չափերի մոմե մանեկենները:

«Ռազմավարի պուրակի» կենտրոնական մասը զոհված և գերեվարված հայ զինվորների սաղավարտներից պատրաստված երկար արահետն է:

«Այս ամենը տեղի է ունեցել ոչ թե անհայտ մի պետությունում, այլ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից մեկում` Ադրբեջանում: Հիշեցնեմ, որ Ադրբեջանն այն երկիրն է, որը շարունակում է ապօրինի պահել ավելի քան 200 հայ ռազմագերիների»,- հայտարարել է Մարուքյանը։

Նա զուգահեռներ է ներկայացրել Ալիևի, Հիտլերի ու Հուսեյնի նմանօրինակ գործողությունների միջև, հիշեցրել, թե ինչպես 1980-ականների վերջին Իրաքում Սադամ Հուսեյնն օգտագործեց պատերազմի դաշտից հավաքված, սպանված 5000 իրանցի զինվորների սաղավարտներ՝ ավարտին հասցնելու համար, այսպես կոչված, «Հաղթանակի կամար» հուշարձանը։

«Հուսեյնի նման` Ալիևը կարծում է, որ հենց դա է իրեն օգնելու փառաբանել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործելաոճը որդեգրած բանակը: Նկատեմ ևս մեկ նմանություն այս երկու բռնակալների միջև. Հուսեյնի նման` Ալիևը ևս չի վերադարձնում ռազմագերիներին»,- շեշտել է Մարուքյանը։

Նրա խոսքով՝ այս «պուրակն» ի ցույց է դնում Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ էությունը և նրանց իրական դեմքը. նրանք ոչ միայն խթանում են ռասսայական ատելություն, այլև համարում են, որ դաժան վերաբերմունքն ու խոշտանգումների ցուցադրությունը գալիք սերունդներին և ամբողջ աշխարհին` բնականոն է։

Ադրբեջանում բացված «պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև երեխաների համար. ՀՀ ՄԻՊ-ի արձագանքը

«Պատմությունն ապացուցել է` եթե անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվում ժամանակին բռնապետներին և նրանց ագրեսիան կասեցնելու համար, այն սովորաբար դադարում է լինել տեղային խնդիր և տարածվում է ամբողջ աշխարհում»,- դիմելով եվրոպացի գործընկերներին՝ ասել է Մարուքյանը։

Նա կոչ է արել հրատապ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի գործողությունները դատապարտելու համար և շեշտել՝ այսպես կոչված «Ռազմավարի պուրակը» պետք է փակվի։

458
թեգերը:
Իլհամ Ալիև, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), Էդմոն Մարուքյան, պուրակ, Բաքու
Ըստ թեմայի
Փաշինյանը գեներալներին խոստացել է պատերազմի պարտության պատճառները չքննել. Մարուքյան
Ո՞ւր է մեր ԱԳՆ հայտարարությունը. Մարուքյանը մեղադրեց իշխանությանն անգործության համար
Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում պատերազմից հետո Արցախ այցելել. Մարուքյան
Լամպ

Երևանում և 7 մարզում մինչև 6 ժամ լույս չի լինի

72
(Թարմացված է 09:00 12.05.2021)
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պլանային նորոգման աշխատանքներ է իրականացնելու։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 12-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 1/1, 13, 15 շենքեր, Մոլդովական փ. 3/1, 5, 12, 13, 14 շենքեր, Գայի պող. 11, 13 շենքեր, թիվ 164 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10:30-16:00 «Ռեգնոս», «Սպայակա» ՍՊԸ-ներ, քաղ․ «Հ․Սարգսյան», «Արաքս-2» Ա/Կ, «Էկոֆորմ», «Ա-Ս ինվեսթ Մենթս», «Արկոմպ» ՍՊԸ-ներ, Կիրառական քիմիայի ինստիտուտ, «Արիակ» ՓԲԸ, «Վեոն Արմենիա» ընկերություն, «Յունի քիմ» ՍՊԸ,

11:00-17:00 Ազատության պող. 12 շենք, Զարյան փ. 2 շենք, Պռոշյան 1 նրբ. 20/1 շենք, Արաբկիր 21փ. 10; 39փ. 16, 18/1 շենքեր, Գոգոլի փակուղու սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 12 շենք, Կոմիտասի պող. 59/6 շենք, Ահարոնյան և Կամարակ փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի 7-րդ փողոցի և 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գարեգին Նժդեհի հրապարակի ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագավիթ 10, 13, 14, 16 փողոցների սեփական տներ, Արտաշատի խճուղու սեփական տներ, Նորագավիթ նոր ուղի կոլտնտեսություն, Չեխովի փ․6, 8, 8/1, 10, 10ա, 15, 17 շենքեր, Եղբայրության փ. 14, Շևչենկոյի փ․ 1, 4, 6, Եղբայրության փ․ 4, 6, 8 շենքեր, Մայիսի 9-ի փ․ 49, 51 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

«Քեզ համար վարդեր բերեցի»․ Սարիկ Անդրեասյանը Հայաստանի հմայքը ցուցադրել է 4 կադրով

Արագածոտնի մարզում՝

11:00-17:00 Ուջան գյուղ,

Արարատի մարզում՝

10:00-14:00 Նոր Կյուրին գյուղ մասնակի,

10:30-14:30 Բերդիկ գյուղ մասնակի,

10:00-16:00 Հովտաշատ, Ռանչպար և Այգավան գյուղեր մասնակի,

10:30-16:00 Բերքանուշ գյուղ մասնակի,

12:00-13:00 Մասիս քաղաք` Նոր թաղամաս մասնակի,

Կոտայքի մարզում՝

10։00-16։30 Եղվարդ համայնք՝ Շահումյան, Սպանդարյան, Գայի, Խանջյան, Սայաթ Նովա, Զաքարյան, Արա Գեղեցիկի, Նոր թաղ, Նար-Դոսի փողոցներ, Կալեր, Ծիրանանոց, Բոլոր հողեր թաղամասեր մասնակի, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան, Իսահակյան, Շիրակի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Ձորաղբյուր և Գեղաշեն գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի,

12:00–16:00 Բալահովիտ գյուղ և հարակից և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Գեղարքունիքի մարզում՝

09։30-10։30 Վարդենիս համայնք՝ Վ․Համբարձումյան, Վ․Սարգսյան, Չարենցի, Արզոյան, Տիգրան Մեծի, Թումանյան, Իսակովի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Մակվիչ» ՍՊԸ, «Վեոն Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ,

Որքան դիմորդ է հայտ ներկայացրել Հայաստանում ու Արցախում 2021 թվականին

Շիրակի մարզում՝

11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Մայիսյան և Հացիկ գյուղեր,

Լոռու մարզում՝

11:00-17:00 Սարատովկա, Նովոսելցովո և Գետավան գյուղեր,

Սյունիքի մարզում՝

10:30-12:30 Սիսիան քաղաք՝ Կամոյի, Տերյան, Թումանյան և Րաֆֆի փողոցներ մասնակի,

13:00-17:00 Սիսիան քաղաք՝ Իսրայելյան փողոց, Ադամյան փ. 11 և Սիսական փ. 64 շենքեր,

10:30-15:30 Տեղ գյուղը մասնակի,

11:00-15:00 Քարահունջ գյուղ:

Տեսախցիկն արձանագրել է Հայաստանի անտառներում ապրող գորշ արջերին

72
թեգերը:
էլեկտրաէներգիա, Լույս, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչո՞ւ է բարձրանում Սևանի մակարդակը, և ի՞նչ է թաքնված Փաշինյանի հայտարարության հետևում
Հայաստանում դպրոցականը հին ձեռագրերի տառատեսակը էլեկտրոնայինի ձևափոխող ծրագիր է ստեղծել
Բացառել դրամահավաքը, «Վերջին դասն» անցկացնել բացօթյա. ԿԳՄՍՆ-ի նոր շրջաբերականը
Արխիվային լուսանկար

Ո՞ր կանանց հետ չեն ամուսնանում. բացատրում են հոգեբանները

128
(Թարմացված է 20:19 11.05.2021)
Որոշ կանանց, անկախ նրանց լավ արտաքինից և կրթությունից, տղամարդիկ չեն շտապում ամուսնության առաջարկ անել։ Sputnik Արմենիան ներկայացնում է հակառակ սեռին վանող կանանց ամենատարածված  կատեգորիաները մասնագետների կարծիքով։

«Ո՞ր կանանց հետ չեն ամուսնանում». այս հարցումն արդեն երկար տարիներ է՝ որոնողական համակարգերի թոփերում է։ Այս փաստն ակնհայտորեն վկայում է, որ խնդիրը բավական արդիական է։

Մի շարք հոգեբանների կարծիքով` ամեն ինչ կանանց ձեռքերում է, և գեղեցիկ սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ կարող է ընտանիք կազմել։ Կարևոր է միայն հասկանալ, թե ինչն է խանգարում ամուսնանալ և աշխատել դրա վրա։

Աշխատամոլներ

Կարիերայով չափից շատ տարվելը կարող է լուրջ խոչընդոտ լինել անձնական կյանքը դասավորելու հարցում։ Այն կինը, որ սպառում է իրեն աշխատավայրում և ողջ էներգիան տալիս է աշխատանքին, հարաբերությունների համար ուժ ու ժամանակ այլևս չի ունենում։ Բացի այդ, ծանոթանալու և ժամադրության գնալու պարզապես ժամանակ չկա։ Զարմանալի չէ, որ լավագույն տարիները նվիրելով աշխատանքային կարիերայում առաջընթաց ունենալուն՝ նա արդյունքում միայնակ է մնում։

Սկանդալների վարպետ

Կոնֆլիկտային զուգընկերը կարող է հետաքրքիր լինել, հավանաբար, հարաբերությունների միայն սկզբնական շրջանում։  Ընտանիքի և ամուսնության համար տղամարդը հանգիստ և կանխատեսելի կին կընտրի։ Չէ՞ որ վաղ թե ուշ յուրաքանչյուրը ցանկանում է խաղաղ երջանկություն  վայելել. հարմարավետ տուն, համեղ կերակուր և որ ծանր աշխատանքային օրվա վերջում նրա «ուղեղը ոչ ոք չսղոցի»։

«Ամբողջ կյանքի համար հովանավոր եմ փնտրում»

Մասնագետների կարծիքով, նման կանայք, նույնիսկ գեղեցիկ արտաքինով, կարող են հովանավոր գտնել, սակայն միայն որոշ ժամանակով։ Տղամարդիկ ևս սիրո և ուշադրության կարիք ունեն, ոչ ոքի դուր չի գա հավելում լինել բանկային հաշվին։

«Ես ոչ ոքի պետք չեմ»

Նման ինքնագնահատականով հազիվ թե հնարավոր լինի ամուսնանալ։ Բայց իրատեսական է բռնակալի հանդիպելը, որը նրան կարհամարհի ողջ կյանքում` այն դժոխքի վերածելով։ Պետք է հիշել, որ մշտապես անինքնավստահ լինելը սկսում է նյարդայնացնել նույնիսկ ամենահամբերատարներին։ Եթե ներքուստ դուք վստահ եք, որ ոչ ոքի պետք չեք, տղամարդը չի կարող ձեր մեջ զուգընկեր կամ ընտանեկան կյանքի ուղեկից տեսնել։

«Կիսաշրջազգեստով տղամարդ»

Նման կանայք միշտ ձգտում են ամեն ինչ վերահսկել։ Նրա համար կարևոր է միաժամանակ և՛ ամուսին, և՛ կին լինելը։ Նա կյանքի ընկերոջը աշխատանք է փնտրում, իր կարծիքը փաթաթում նրա վզին, «առաջիկա հնգամյակի» համար տարբեր սցենարներ գծում։ Կյանքի նման սցենարը հարմար կլինի ոչ բոլորին։ Այդպիսի կանայք անգիտակցաբար իրենց կողակիցներին թերարժեք են դարձնում, իսկ հետո զարմանում, թե ինչու են նրանք «այդքան թույլ»։

Մոխրոտի համախտանիշ

Աղջիկներից շատերը տարիներ են կորցնում իրենց արքայազնին փնտրելով` չէ՞ որ «չարքայազնի» նրանք համաձայն չեն։ Սակայն բարձր պահանջները թեկնածուներից շատերին վանում են։ Բացի այդ, պետք է հիշել, որ «արքայազնին» նաև համապատասխանել է պետք։

«Ինձ բոլորը պարտական են»

Ցանկացած հարաբերություններում անհրաժեշտ է հավասարակշռություն պահպանել  «տալ–վերցնել»-ու միջև։ Նման կանայք հոլիվուդյան ֆիլմեր դիտելով` կարծում են, թե բոլորն իրենց պարտական են։ Որպես կանոն, նրանք լավ հետևում են իրենց արտաքինին` ուղեղներում միայն գեղեցկության սրահներն ու խանութներն են։ Իհարկե, տղամարդիկ սիրում են գեղեցիկ և խնամված կանանց, բայց ամեն ինչ լավ է չափի մեջ, նախազգուշացնում են հոգեբանները։

Հավերժ աղջնակ

Նման կանայք միշտ սավառնում են երկնքում, նվնվում, երազում անիրականանալիի մասին, տառապում «Փիթեր Փենի համախտանիշով», նրանց համար պատասխանատվությունը (հատկապես` երեխաները) ծանր բեռ է։

Սարկաստիկ և մշտապես դժգոհ

Այս կատեգորիայի կանայք ցանկացած հարմար պահի ձեզ ցույց կտան ձեր տեղը։ Դուք կիմանաք, թե ինչ ընտանիքից եք դուրս եկել, ով եք եղել նախքան նրա հետ ծանոթանալը, թե ինչ վատ հայր եք, ամուսին ու մարդ։ Ամեն անգամ սրտի նման տիրուհին կփորձի ձեզ նվաստացնել և արժեզրկել ձեր հաջողությունները։ Տղամարդիկ սիրում են, բայց երբ սահմաններն անցնում են, նրանք սեփական արժանապատվության ոտնահարում չեն հանդուրժի։  Տղամարդիկ ընտրում են կարեկից, գնահատող, զգայուն կանանց։

«Ամեն գնով ամուսնանալ եմ ուզում»

Եվ վերջապես, ամուսնության գաղափարի վրա կենտրոնացած կանայք։  Ամուսնանալու մոլուցքը նման կանանց ճակատին է գրված։ Ով պատահի՝ միայն թե ամուսնանան։ Տղամարդկանց պարզապես վախեցնում է նման  ճնշումը, և նրանք արագ փախչում են։

Բացի այդ, վաղուց է հայտնի. որքան մեծ է որևէ բանի ցանկությունը, այդքան փոքր են ցանկալին ստանալու շանսերը։  Աստիճանաբար այն դառնում է մոլուցք, կպչուն գաղափար, սակայն կյանքը համառորեն չի տալիս մեզ այն, ինչ այդքան ցանկանում ենք։  Նման դեպքերում հոգեբանները խորհուրդ են տալիս «բաց թողնել իրավիճակը»։

128
թեգերը:
հոգեբան, ամուսնություն, տղամարդ, Կին
Ըստ թեմայի
Նարե ու Դավիթ անունները կրկին գլխավորում են նորածինների անունների վարկանիշային ցանկը
Նման է հայի, հիշեցնում է պապիկիս. Քարդաշյանը հրապարակել է 2 տարեկան որդու լուսանկարը
Լավագույն նվերն իմ ընտանիքին. Արմենչիկը երրորդ անգամ հայր է դարձել
Նորման Լլոյդ

Մահացել է աշխարհի ամենատարեց դերասանը. նա նկարահանվել էր Չապլինի ու Հիչքոքի ֆիլմերում

0
(Թարմացված է 09:49 12.05.2021)
Նորման Լլոյդը 97 տարվա կարիերա է ունեցել։ Նա նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում և հեռուստաշոուներում:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. 106 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Նորման Լլոյդը։ Տեղեկությունը հայտնում է Variety-ն:

Լլոյդը մահացել է Լոս Անջելեսի իր տանը։ Մահվան պատճառը չի նշվում: Ըստ oldest.org–ի` նա աշխարհի ամենածեր դերասանն էր, նրան հաջորդում են 99-ամյա Բեթի Ուայթը և 98-ամյա Ջոան Քոուփլենդը։

Լլոյդը ծնվել է 1914 թվականին, կարիերան սկսել է 1923-ին Նյու Յորքում։ Խաղացել է Չարլի Չապլինի և Ալբերտ Հիչքոքի ֆիլմերում։

Առավել մեծ ճանաչում է ձեռք բերել 60 տարեկանից հետո, երբ 1980-ականներին խաղացել է NBC հեռուստաալիքի «Սենտ Էլսվեր» դրամայում։

Լլոյդի կարիերան տևել է ավելի քան 80 տարի։ Վերջին դերը խաղացել է 2015 թվականին «Առանց բարդույթների աղջիկը» կատակերգությունում։

Նա նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում և հեռուստաշոուներում: Բացի այդ, հանդես է եկել որպես ռեժիսոր և պրոդյուսեր:

0