Բողոքի ակցիա. արխիվային լուսանկար

Արցախում ծառայող ժամկետայինների հարազատները կհանդիպեն վարչապետի հետ. ինչ պահանջներ ունեն

132
(Թարմացված է 12:32 19.04.2021)
Ծնողները, որոնց տղաները ծառայում են Արցախում, երկու պահանջ են ներկայացնելու Նիկոլ Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների հարազատներն այսօր հանդիպելու են վարչապետ Նիկոլ փաշինյանի հետ։ Այս պահին նրանք հավաքվել են կառավարության առջև։

«Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ պահանջելու ենք, որպեսզի կրճատվի նրանց ծառայության ժամկետը։ Իմ տղան 9 ամիս է, ինչ ծառայում է. 1.5 ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց և անտրտունջ ամեն ինչ արել է։ Տղաս հիմա էլ ասում է, թե ամեն ինչ լավ է, բայց երբ տարանք հոգեբանի մոտ, վերջինս ասաց, որ վերականգնման կարիք ունի»,–ասաց զինվորներից մեկի մայրը` հավելելով, որ պահանջելու են, որպեսզի 6 ամսով կրճատվի նրանց ծառայության ժամկետից։

Մեկ ուրիշ ծնող էլ, որի տղային 3 ամիս էր մնացել ծառայելու,  ասաց, որ պահանջելու են, որպեսզի զորացրեն այն տղաներին, որոնք 6 ամսից քիչ ժամկետ է մնացել։ Իսկ եթե 1 տարուց ավելի ժամանակ ունեն ծառայելու, ապա 6 ամսով կրճատեն նրանց ծառայությունը։

Անհետ կորած զինծառայողների հարազատների մի խումբ հանդիպում է ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ

«Եթե պատերազմ լինի, էլի մասնակցելու են մեր տղաները, էլի ամուր կանգնած են լինելու, բայց մենք տեսնում ենք նրանց հոգեկան վիճակն այսօր։ Կռիվ տեսած մեր տղաներին պետք է գնահատենք, ոչ թե թողենք հոգեբանական այս ծանր վիճակում։ Մեր երեխաների ծառայությունն արդեն գերակատարվել է»,–ասաց զինվորից մեկի հայրը։

Նա հավելեց, որ վարչապետի հետ հանդիպումից դրական ակնկալիքներ ունեն։

132
թեգերը:
զինծառայող, Արցախ, ծնող, Բողոքի ակցիա, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
ՄԻՊ–ը գերիների հարցով դիմել է ԵԱՀԿ նախագահին, ՄԽ համանախագահներին և այլ մարմինների
Իրականության հետ կապ չունի. ՊՆ-ից հերքում են`զոհվածի մեդալը տաքսու վարորդը չի հանձնել
«Սմերչերը» կրկին «մարտի» են դուրս եկել. ՀՀ ՊՆ–ն տեսանյութ է հրապարակել
Վարազդատ Հարոյան

Վարազդատ Հարոյանը «Աստանայից» կտեղափոխվի եվրոպական ակումբ

15
(Թարմացված է 10:15 11.05.2021)
Մեր հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանն այս մրցաշրջանում «Աստանայի» կազմում անցկացրել է 8 հանդիպում։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Աստանայից» կտեղափոխվի եվրոպական ակումբ։ Տեղեկությունն իր  Տելեգրամ-ալիքում հայտնել է լրագրող Արարատ Մամբրեյանը։

«Ըստ իմ աղբյուրների, Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը շուտով կփոխի իր ակումբը:

«Աստանայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը շուտով կհայտնվի եվրոպական մեկ այլ ակումբում: Սպասեք հաճելի անակնկալի»,- գրել է Մամբրեյանը:

Մեր հավաքականում մի բան կա, որ չկա ոչ մի այլ տեղ. Բայրամյանը` ֆուտբոլի և ընտանիքի մասին

Նշենք, որ մեր հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանն այս մրցաշրջանում «Աստանայի» կազմում անցկացրել է 8 հանդիպում։ «Աստանան» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

15
թեգերը:
Եվրոպա, Ղազախստան, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Վարազդատ Հարոյան
Ըստ թեմայի
«Ուրարտուն» հյուրընկալել է Արթուր Աբրահամին. 11-մետրանոցներ են եղել
Մոուրինյոն նոր ակումբի պատվին փոխել է հեռախոսի պատյանը
Ճակատագրի հեգնանք. Մխիթարյանը վերադարձավ «Օլդ Թրաֆֆորդ», իսկ Մոուրինյոն կգլխավորի «Ռոման»
Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Լիտվա

14
ԱԺ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, թե պատգամավորներից ովքեր են ներգրրաված պատվիրակության կազմում։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

«Պատվիրակության կազմում են ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը, հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը, Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը»,–գրված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ պաշտոնական այցի շրջանակներում սպասվում են հանդիպումներ Լիտվայի Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ:

Առանց հայ գերիների վերադարձի վստահություն չի լինի․ Լիտվայի արտգործնախարար

14
թեգերը:
Արարատ Միրզոյան, Հայաստան, Լիտվա
Ըստ թեմայի
Արարատ Միրզոյանն ու Քերոլայն Քոքսը հանդիպել են և պայմանավորվածություն ձեռք բերել
Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Լատվիայի Սաեյմայի նախագահին
Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի. լուսանկարներ