Գևորգ Գորգիսյան

«Այս իշխանության օրոք նպատակահարմար չէ». Գորգիսյանը` քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին

34
(Թարմացված է 11:59 19.04.2021)
ԼՀԿ–ական պատգամավորը կարծում է, որ ավելի ճիշտ կլինի պարիտետային հանձնաժողով ստեղծել, ոչ թե քննիչ։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Մարդիկ, որոնք ողջ պատերազմի ընթացքում սատարել են վարչապետի բոլոր գործողությունները, որևէ կերպ շահագրգիռ չեն լինելու, որ բոլոր դեպքերը բացահայտվեն։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը` անդրադառնալով ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի նամակ–հայտարարությանը։

Ապրիլի 16-ին Օնիկ Գասպարյանը հանդես եկավ հայտարարությամբ` ասելով, որ անհրաժեշտ է քննիչ հանձնաժողով ստեղծել։ Նրա խոսքով` վերջին շրջանում ավելացող շահարկումները, որոշ պետական և քաղաքական գործիչների հնչեցրած անպատասխանատու հայտարարություններն ու գաղտնի տեղեկությունների արտահոսքն անհրաժեշտ են դարձնում իրավականորեն կանոնակարգել պատերազմին առնչվող բոլոր հանգամանքների պետական քննության գործընթացը։

«Եթե հիմա ստեղծվի քննիչ հանձնաժողով, ապա այն ղեկավարելու է Անդրանիկ Քոչարյանը, իսկ դրա 11 անդամներից 7-ը լինելու են իմքայլականներ։ Դա նպատակահարմար չէ»,–ասաց Գորգիսյանը։

Նա հիշեցրեց, որ ԼՀԿ–ն առաջարկել է պարիտետային հանձնաժողով ստեղծել, որը բաղկացած կլինի խորհրդարանական ուժերից (հավասար քանակով), արտախորհրդարանական ուժերից, ՄԻՊ գրասենյակից։ Գորգիսյանի խոսքով` հանձնաժողովի ստեղծման միտքը մերժել է ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Գորգիսյանը հույս հայտնեց, որ իշխանափոխությունից հետո կստեղծեն այդ հանձնաժողովը։

Որպես հերքում հրապարակել են մի բան, որը ոչինչ չի հերքում. Վրթանեսյանը`ԱԽ փաստաթղթերի մասին

Հիշեցնենք, որ ըստ ԼՀԿ առաջարկի`հանձնաժողովը պետք է բաղկացած լինի 16 անդամից. ԱԺ 3 խմբակցությունները պետք է առաջարկեն 4-ական անդամ, իսկ ԱԺ չանցած մյուս 3 ուժերը` ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Մենք» դաշինքը, ներկայացնեն մեկական ներկայացուցիչ։ Մեկ ներկայացուցիչ էլ պետք է ունենա ՀՀ ՄԻՊ-ը։

Հանձնաժողովի անդամները կաշխատեն անվճար` հասարակական հիմունքներով, իսկ նիստերը կգումարվեն ԱԺ-ում։

Իշխանափոխության փորձ Խորհրդային Հայաստանում. հեղաշրջումը կարո՞ղ է վերացնել կոռուպցիան

34
թեգերը:
Գևորգ Գորգիսյան, Հայաստան
Արթուր Վանեցյան. արխիվային լուսանկար

«Կպնենք գործին, որ ապրենք». Արթուր Վանեցյանի կոչը ժողովրդին

3
(Թարմացված է 14:17 15.05.2021)
Արթուր Վանեցյանը նշում է, որ մենք լուրջ խնդիրների առաջ ենք և դրա վառ ապացույցը թշնամու զորքերի անարգել ներթափանցումն է Սյունիքի ու Գեղարքունիքի մարզեր։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Այսօր կանգնած ենք պետականություն կորցնելու և նույնիսկ բնաջնջվելու իրական սպառնալիքի առաջ։ «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագրի ստորագրման ժամանակ նման հայտարարություն արեց դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։

Նշենք, որ ՀՀԿ–ն և «Հայրենիք» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Պատիվ ունեմ» դաշինքով: Այսօր` մայիսի 15–ին, ստորագրվեց դաշինք կազմավորելու մասին հուշագիր։

«Մեր հայրենակիցների մի հատված այսօր սգակիր է, և դրանում մեղավոր ենք բոլորս՝ ժողովուրդը, մտավորականությունը, քաղաքական վերնախավը: Բոլորիս սխալների ու բացթողումների հետևանքով Հայաստանում իշխանության է եկել մի ուժ, որը կործանել է ամեն ինչ»,–ասաց Վանեցյանը։

Վանեցյանը ժամանակին գիտակցեց շնագայլերի էությունը. Սերժ Սարգսյանը` դաշինք կազմելու մասին

Նրա խոսքով` մենք լուրջ խնդիրների առաջ ենք և դրա վառ ապացույցը օրերս թշնամու զորքերի անարգել ներթափանցումն է Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի տարածքներ։ Վանեցյանը վստահեցնում է` այդ սպառնալիքը հաղթահարելու մեկ հնարավորություն կա՝ մեկտեղել մեր ժողովրդի բոլոր կարողությունները:

«Այլ տարբերակ չկա, բավակա՛ն է արդեն։ Սիրելի՛ ժողովուրդ, իմ կոչը քեզ` ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք»,–իր խոսքն ամփոփեց Վանեցյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը

3
թեգերը:
Հայաստան, Ընտրություններ, «Պատիվ ունեմ» դաշինք, Արթուր Վանեցյան
Ըստ թեմայի
Վանեցյան, Համբարձումյան և այլք. ԱԱԾ բարձրաստիճան սպաների միությունը գրանցվել է. «Հրապարակ»
Չենք գնդակահարի. Շարմազանովը խոսել է Վանեցյանի հետ դաշինքի և երկրում տիրող իրավիճակի մասին
ԱԱԾ վետերանները չեն սպասարկելու «Հայրենիք» կուսակցության շահերը. Վանեցյան
Սերժ Սարգսյան. արխիվային լուսանկար

Հայտնի է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուի անունը. Սերժ Սարգսյանը չկա ցուցակում

97
(Թարմացված է 14:19 15.05.2021)
Սերժ Սարգսյանը նշում է, որ չի հավակնում այլևս պետական որևէ բարձր պաշտոնի և միայն խորհուրդներով է պատրաստ օգնել։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. «Պատիվ ունեմ»դաշինքի առաջին համարն առաջիկա ընտրություններում կլինի «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Վերջինիս այդպես ներկայացրին այսօր Հայաստանի հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների միջև հուշագիր ստորագրելու ժամանակ։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցուցակում չկա։

«Ցուցակում չլինելը չի նշանակում ընտրություններին չմասնակցել։ Նրանք, ովքեր գլխավորել գլխավորում են նախընտրական ցուցակները, հավակնում են պետական բարձր պաշտոններ ունենալ։ Իսկ ես հայտարարել եմ` ես այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոն, այլ իմ խորհուրդներով օգնելու եմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,–ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ կարծում է` ավարտել է իր ծառայությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար պետական բարձր պաշտոնում։

Հարցին, թե ճի՞շտ է, որ Սարգսյանն ինքն է կազմում ցուցակները` վերջինս հորդորեց նման պրովոկացիոն լուրերի չհավատալ։ Սարգսյանը վստահեցրեց` «Հայրենիք» կուսակցության հետ հավասար դաշնակիցներ են։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Սերժ Սարգսյանի և Քոչարյանի շահերից է բխում, որ ՀԱԿ-ը մասնակցի ընտրություններին․ «Հրապարակ»

97
թեգերը:
Ընտրություններ, «Պատիվ ունեմ» դաշինք, Արթուր Վանեցյան, Սերժ Սարգսյան
Ըստ թեմայի
Սերժ Սարգսյանի և Քոչարյանի շահերից է բխում, որ ՀԱԿ-ը մասնակցի ընտրություններին․ «Հրապարակ»
Քոչարյանը Տեր–Պետրոսյանին ու Սերժ Սարգսյանին միասնական պայքարելու առաջարկ արեց
Փաշինյանի նշանակած կադրերից մեկը Ռոբերտ Քոչարյանի հետ է, մյուսը` Սերժ Սարգսյանի. Մարուքյան