00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոսկին կիսել թշնամու հետ. ինչպես են ապրում Սոթքի հանքի աշխատակիցներն ու գյուղի բնակիչները

© Sputnik / Aram NersesyanЖелезные ворота на дороге Сотк-Карвачар (24 ноября 2020). Карабах
Железные ворота на дороге Сотк-Карвачар (24 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2021
Բաժանորդագրվել
Հայաստանում ամենամեծ ոսկու հանքավայրի կեսից ավելին արցախյան պատերազմից հետո փոխանցվել է Ադրբեջանին։ Շրջակա համայնքների բնակիչներն այժմ ստիպված են հարմարվել նոր պայմաններին։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik․ Սոթքի հանքի մի մասի անցումն Ադրբեջանին ոչ միայն լրացուցիչ սոցիալ-տնտեսական դժվարություններ է առաջացրել Հայաստանի այդ շրջանի բնակիչների համար, այլև բացասական ազդեցություն է ունեցել ընդհանուր առմամբ հանքարդյունաբերության վրա:

Սոթքի հանքավայրը Հայաստանի ոսկու պաշարներով խոշորագույն հանքավայրն է։ Խորհրդային տարիներին հանքավայրի մի մասը ներառվել է Հայկական ԽՍՀ Վարդենիսի շրջանի մեջ, մյուս մասը՝ Ադրբեջանական ԽՍՀ Քելբաջարի շրջանի։ Առաջին ղարաբաղյան պատերազմից  հետո, երբ հայկական ուժերը ազատագրեցին Քելբաջարը (Քարվաճառ), ամբողջ հանքը վերահսկվում էր Հայաստանի կողմից։

© Photo : GeoProMining ltd official siteՍոթքի հանքավայրը
Ոսկին կիսել թշնամու հետ. ինչպես են ապրում Սոթքի հանքի աշխատակիցներն ու գյուղի բնակիչները - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2021
Սոթքի հանքավայրը

Հիմա, երբ Արցախի հարցով նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության արդյունքում Քարվաճառը Բաքվի վերահսկողության տակ է անցել, դրա հետ մեկտեղ նրանց է անցել նաև հանքի մի մասը։ Փորձագետների գնահատականներով՝ հանքավայրի զգալի մասը բաժին է ընկնում հենց Քարվաճառի վարչական տարածքին։ Հայկական հատվածում ոսկու հանքաքարի պաշարները մնում են խորը շերտերում, մինչդեռ Քարվաճառի հատվածում ոսկու հանքաքարը մակերեսի մոտ է:

© Sputnik / Shsuhanik AvdalyanՍոթքի հանքավայրի քարտեզը
Ոսկին կիսել թշնամու հետ. ինչպես են ապրում Սոթքի հանքի աշխատակիցներն ու գյուղի բնակիչները - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2021
Սոթքի հանքավայրի քարտեզը

Հանքի մի մասի կորստով բնականաբար կրճատվել են նաև արդյունահանման ծավալները, ինչի հետևանքով հանքավայրը շահագործող ռուսական GeoPromining Gold ընկերության ղեկավարությունը ստիպված է եղել մոտ հազար աշխատակիցներից 280-ին կրճատել: Նրանք հիմնականում հանքավայրին հարակից համայնքների՝ Վարդենիս, Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ, Ակունք, Խաչաղբյուր և այլն բնակիչներն են: Սոթքի բնակիչները կրճատման տակ չեն ընկել՝ հաշվի առնելով այն, որ բնակավայրը գտնվում է հանքի անմիջական հարևանությամբ ու դրանով իսկ գտնվում է դրա ազդեցության գոտում: Յուրահատուկ փոխհատուցման ձև է։

Բացի այդ, գյուղն այժմ սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ է ստացել։ Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար (համայնքի կազմի մեջ է մտնում նաև Սոթքը) Հակոբ Ավետյանը նշում է, որ կառավարությունը մշակել է աջակցության միջոցներ՝ արտոնությունների տեսքով: Ըստ օրենքի՝ կառավարությունը հատուցում է գյուղացիների կողմից սպառված էլեկտրաէներգիայի, բնական գազի և ջրի հաշիվների 50%-ը։

© Sputnik / Aram NersesyanՀակոբ Ավետյանը
Ոսկին կիսել թշնամու հետ. ինչպես են ապրում Սոթքի հանքի աշխատակիցներն ու գյուղի բնակիչները - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2021
Հակոբ Ավետյանը

Բայց ակնհայտ է, որ այդ արտոնությունները չեն լուծում բնակիչների  սոցիալ-տնտեսական հիմնարար խնդիրը։

Հանքի մնացած շատ աշխատակիցների աշխատանքային ժամերը կրճատվել են, համապատասխանաբար, կրճատվել են նաև աշխատավարձերը (գյուղի չափանիշներով նրանք լավ էին վարձատրվում ՝ մոտ 250 հազար դրամ, խմբ.)։ Գյուղացիները, թեև հասկանում են, որ կրճատման պատճառները օբյեկտիվ են, այնուամենայնիվ, կարծում են, որ պետությունը ու (կամ) մասնավոր սեկտորը պետք է լրացուցիչ մեխանիզմներ ստեղծեն իրենց աշխատանքի տեղավորման ու եկամուտների ավելացման համար:

«Մեզ կայուն աշխատանք է պետք, որ մնանք այստեղ, ոչ թե գնանք, օրինակ, Ռուսաստան։ Բոլորը պետք է հասկանան, որ Սոթքը հիմա սահմանամերձ գյուղ է դարձել, գրեթե ճակատային գոտի։ Մենք գիտենք, թե ով է սահմանի այն կողմում։ Եթե նախկինում շատ բաների մատների արանքով էինք նայում, ապա այժմ պետք է զգոն լինենք: Մարդկանց լրացուցիչ խթան է պետք, որ նրանք ապրեն այստեղ և ամրապնդեն սահմանը», - ասաց Սոթքի բնակիչ Վաղինակ Ոսկանյանը։

Գյուղացիները բողոքում են նաև բնապահպանական խնդիրներից, որոնք, նրանց կարծիքով, կապված են հանքի աշխատանքի հետ։ Նրանք ասում են, որ հանքի պայթեցման աշխատանքների հետևանքով առաջացած թունավոր փոշին նստում է բույսերի, ջրի, հողի վրա։

«Այդ պայթյուններից հետո օդը կարմրում է, ահավոր հոտ է գալիս։ Այսինքն՝ այստեղ խնդիրը ոչ միայն սոցիալ-տնտեսական, այն նաև էկոլոգիական բնույթ է կրում։ Պետք է իշխանության, շահագործող ընկերության քննարկել հետ այդ բոլոր հարցերը։ Մենք հասկանում ենք, որ մեր խնդիրներին արագ լուծումներ գտնելն անհնար է», - ասաց մեկ այլ բնակիչ։

© Sputnik / Aram NersesyanՍոթք գյուղի բնակիչները
Ոսկին կիսել թշնամու հետ. ինչպես են ապրում Սոթքի հանքի աշխատակիցներն ու գյուղի բնակիչները - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2021
Սոթք գյուղի բնակիչները

Նախկինում գյուղը հիմնականում հանքի ու բանակի հույսին էր․տղամարդկանցից շատերը պայմանագրային զինծառայողներ էին, բայց հիմա` արցախյան պատերազմից հետո, այդ  մարդկանց մի մասը դուրս է եկել ծառայությունից ու պատրաստվում է Ռուսաստան մեկնել արտագնա աշխատանքի (մի մասն արդեն մեկնել է): Բանակային ղեկավարության հետ տարաձայնությունները հիմնականում կապված են մարտական հերթապահության համար լրացուցիչ վճարների հետ։ Հերթապահության դիմաց վճարները որոշ ընդհատումներով էին տալիս, ինչը շատերին ստիպեց թողնել ծառայությունը։ Գյուղում այլ եկամուտ չկա։ Խիստ կլիման թույլ է տալիս միայն կարտոֆիլ աճեցնել, այլ մշակաբույսեր չեն աճում, մի փոքր եկամուտ է բերում անասնաբուծությունը, բայց սահմանազատման պատճառով շատ արոտավայրեր մնացել են հակառակորդի տարածքում, ինչը լրացուցիչ խնդիրներ է առաջացրել այս ոլորտում:

Աշխատանքներ են տարվում, որպեսզի Սոթքի հանքավայրում հաստիքներ չկրճատվեն

Ինչպես հայտնի է՝ Սոթքի հանքը մինչև 90-ականների վերջը շահագործվել է շրջակա միջավայրի համար ավելի անվտանգ` փակ եղանակով, բայց հետո այն վերափոխվել է բաց հանքի. դրա արդյունահանումը պակաս ծախսատար է։

© PhotolureՍոթքի հանքավայրը
Ոսկին կիսել թշնամու հետ. ինչպես են ապրում Սոթքի հանքի աշխատակիցներն ու գյուղի բնակիչները - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2021
Սոթքի հանքավայրը

ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական, բնապահպանության նախկին նախարար Սարգիս Շահազիզյանը կարծում է, որ այդ տեսքով հանքը հնարավոր չէ երկու մասի բաժանել` հայկականի և ադրբեջանականի: Այդ դեպքում, Շահազիզյանի խոսքով, կա՛մ GeoPromining-ը պետք է օգտագործի այն երկու կողմերի համաձայնությամբ, կա՛մ հանքը չի գործի։

Ընկերությունը, ըստ էության, որոշել է երրորդ ճանապարհով գնալ։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում GeoPromining ընկերության մամուլի քարտուղար Ռուզաննա Գրիգորյանը հայտնեց, որ ներկայումս իրականացվում են հանքի ստորգետնյա մշակման և հետախուզման նախագծային աշխատանքներ:

Առաջ անցնելով նշենք, որ նախքան ստորգետնյա շահագործմանն անցնելը, ընկերությունը նախատեսում է առաջիկա հինգ տարիների ընթացքում շարունակել բաց շահագործումը: Հենց այս թեմային էին նվիրված Սոթքում տեղի ունեցած հասարակական լսումները, որոնց ներկա էր նաև մեր նկարահանող խումբը։

© Sputnik / Aram NersesyanՀանրային լսումներ
Ոսկին կիսել թշնամու հետ. ինչպես են ապրում Սոթքի հանքի աշխատակիցներն ու գյուղի բնակիչները - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2021
Հանրային լսումներ

Նախագծային աշխատանքների հեղինակ, «Ակունք» ընկերության տնօրեն Հովհաննես Նիկողոսյանն ասաց, որ նոր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ նախատեսվում է հանքի արտադրողականությունը հասցնել տարեկան 1,7 մլն տոննայի՝ ներկայիս 1 մլն տոննայի փոխարեն: Ընդ որում՝ թունավոր փոշու արտանետումը կկրճատվի. ներկայիս տարեկան 2282 տոննայի փոխարեն այդ ցուցանիշը պետք է կազմի 634 տոննա։

Բայց վերադառնանք հանքի ստորգետնյա շահագործմանը։ Գրիգորյանի խոսքով՝ նոր մեթոդի շնորհիվ նոր աշխատատեղեր կստեղծվեն։ Ընկերությունը մտադիր է առաջին հերթին  հետ ընդունել վերջին իրադարձությունների պատճառով կրճատված աշխատակիցներին, սակայն պետք է նշել նաև, որ ստորգետնյա աշխատանքը ենթադրում է հատուկ որակավորում: Այսինքն՝ աշխատակիցները պետք է անցնեն պրոֆիլային պատրաստություն, որ համապատասխանեն այդ որակավորմանը», - ասաց Գրիգորյանը։

© Sputnik / Aram NersesyanՀովհաննես Նիկողոսյան
Ոսկին կիսել թշնամու հետ. ինչպես են ապրում Սոթքի հանքի աշխատակիցներն ու գյուղի բնակիչները - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2021
Հովհաննես Նիկողոսյան

Այսինքն՝ ընկերության թափուր տեղերի քաղաքականությունը ենթադրում է աշխատանքի հրավիրել առաջին հերթին հանրապետության իրենց մյուս ձեռնարկությունների աշխատողներին (դրանց թվում են Ագարակի պղնձամոլիբդենային հանքը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան)։

Այս մասին է վկայում նաև այն փաստը, որ Սոթքի հանքավայրի տասնյակ աշխատակիցներ հիմա տեղափոխվել են Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ։

Пресс-конференция с участием советника директора института геологии НАН РА, экс-министра экологии Саркиса Шахазизяна в мультимедийном пресс-центре Sputnik Армения (9 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2021
Հայաստանն ու Ադրբեջանը միաժամանակ չեն կարող շահագործել հանքավայրը. ի՞նչ է սպասվում Սոթքին

Թեև փակ կամ ստորգետնյա շահագործման մեթոդը բնապահպանական առումով շատ ավելի լավ է, գյուղացիները որոշակի անվստահությամբ ու նույնիսկ զգուշությամբ են վերաբերվում ընկերության այդ գաղափարին: Ինչ-որ լուրջ փաստարկներ չեն բերում, բացառությամբ այն բանի, ինչի մասին արդեն խոսվեց։ Բացի այդ, կարծում են, որ ընկերությունը պետք է ավելի շատ միջոցներ ներդնի գյուղական ենթակառուցվածքների զարգացման համար։ Հիմնական խնդիրն այստեղ խմելու և ոռոգման ջրի պակասն է։ Ջրի պակասուրդը խոչընդոտում է անասնապահության ու գյուղատնտեսության զարգացմանը։

Գրիգորյանն իր հերթին նշեց, որ GeoPromining Gold–ը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան ամեն ամիս հավատարմագրված հաստատություններին պատվիրում է համապատասխան համայնքներում (Գեղարքունիքում և Արարատում, որտեղ գտնվում են ընկերության ոսկու հարստացման կոմբինատները) օդի, ջրի և հողի մոնիթորինգ անցկացնել: Ամսական դիտարկումների արդյունքները հաշվի են առնվում և հրապարակվում են բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում:

«Պետք է նշել նաև, որ Սոթք գյուղի բնակիչների պահանջով 2019 թվականին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ խմելու ջրի որակի մասին պայմանագիր է կնքվել։ Բացի այդ, այս տարվանից ընկերությունը լայնածավալ բնապահպանական մոնիթորինգ է սկսում ազդակիր համայնքներում, որտեղ մոնիթորինգի կետերը կորոշեն տեղական ինքնակառավարման մարմինները՝ ի դեմս տեղական բնակչության ներկայացուցիչների», - ասաց Գրիգորյանը:

© Sputnik / Aram NersesyanՀանրային լսումներ
Ոսկին կիսել թշնամու հետ. ինչպես են ապրում Սոթքի հանքի աշխատակիցներն ու գյուղի բնակիչները - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2021
Հանրային լսումներ

GeoPromining ընկերության ներկայացուցիչը նաև հայտնեց, որ ընկերությունը 2018-2021 թվականներին համագործակցում է լիցենզավորված բժշկական հաստատությունների հետ, որոնք ազդակիր համայնքների բնակիչներին անվճար բժշկական հետազոտություն են տրամադրում: Կատարված բուժզննումների արդյունքում ներկայացվել է մասնագիտական եզրակացություն այն մասին, որ բնակիչների շրջանում հայտնաբերված հիվանդությունները ոչ մի կերպ կապված չեն ընկերության ակտիվների գործունեության հետ:

Սոթքի ոսկու հանքը Հայաստանի խոշորագույն հարկատուներից ու երկրի լրջագույն տնտեսական դերակատարներից է։ GeoProMining Gold ընկերությունը 2020 թվականին Հայաստանի խոշոր հարկատուների շարքում զբաղեցրել է չորրորդ տեղը և 23 մլրդ դրամի հարկ է վճարել պետբյուջե: GeoProMining ընկերության 50,3% բաժնեմասով վերահսկող բաժնետերը ռուսաստանցի գործարար, այդ ընկերության հիմնադիր Սիման Պովարենկինն է:

© Sputnik / Aram NersesyanՍոթքի հանքավայրը
Ոսկին կիսել թշնամու հետ. ինչպես են ապրում Սոթքի հանքի աշխատակիցներն ու գյուղի բնակիչները - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2021
Սոթքի հանքավայրը

Սոթքի ոսկու հանքավայրի պաշարները 80-ականների վերջին գնահատվել են 80 տոննա: Ինչ վերաբերում է արդյունահանման ծավալներին, ապա 2019 թվականի արդյունքներով` (վերջին հասանելի տվյալները) «Գեոպրոմայնինգ գոլդը» թողարկել է 154 հազար ունցիա, այսինքն՝ մոտ 4,4 հազար տոննա ոսկի (ընկերությունը այն հալեցնում է մաքուր ոսկու կիսաֆաբրիկատների, այսինքն՝ ոսկի-արծաթ համաձուլվածքի տեսքով):

Ոսկու միջին պարունակությունը հանքաքարում կազմում է մոտ 3,6 գրամ մեկ տոննայի համար, ինչը հանրապետությունում ոսկու այլ հանքավայրերի համեմատությամբ բարձր ցուցանիշ է:

Լրահոս
0