Արմեն Սարգսյանն ու Սալոմե Զուրաբիշվիլին, արխիվային լուսանկար

Ի՞նչ են քննարկել Հայաստանի ու Վրաստանի նախագահները. հանդիպման մանրամասները հայտնի են

67
Սարգսյանն ու Զուրաբիշվիլին բանակցություններ են վարել, որոնց ընթացքում մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Վրաստանի նախագահները՝ Արմեն Սարգսյան ու Սալոմե Զուրաբիշվիլին ներդրումների ներգրավման հետ կապված մի շարք նախաձեռնություններ են քննարկել։ Վրաստանի նախագահն այդ մասին հայտարարել է հայ գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

«Մենք քննարկել ենք երկկողմ հարաբերությունների ամրապնդման, տնտեսության, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում նախագծերի իրականացման հարցերը», – նշել է Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով՝ դեմ առ դեմ հանդիպման ընթացքում քննարկվել են այն նախաձեռնությունները, որոնք կարող են ընդունվել նախագահների մակարդակով։ Խոսել են հայ-վրացական նախագծերի իրականացման համար բիզնեսին աջակցելու մասին։

«Քննարկումները կշարունակվեն, և մենք կփորձենք կոնկրետ արդյունքների հասնել», - ասել է Վրաստանի նախագահը:

Զուրաբիշվիլին հպարտացել է, որ Վրաստանում բնակվող հայազգի քաղաքացիները բոլոր միջոցներն օգտագործում են մայրենի լեզուն ու մշակույթը պահպանելու համար: Նա նաև ընդգծել է, որ պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի նրանք յուրացնեն պետական լեզուն, ինտեգրվեն երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքին:

Բացի այդ, Հայաստանի և Վրաստանի նախագահները խոսել են տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։ Զուրաբիշվիլին ընդգծել է, որ խաղաղությունն ու համագործակցությունը անհրաժեշտ պայմաններ են Հարավային Կովկասի զարգացման համար:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասի ներուժի, տարածաշրջանային նոր հարթակների դերի, ինչպես նաև Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ:

Զուրաբիշվիլին ընդգծել է, որ ուրախ է Սարգսյանի այցի համար, որը նախատեսված էր դեռ համավարակից առաջ։

Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Թբիլիսի է մեկնել երկօրյա պաշտոնական այցով։ Նրան Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Դավիթ Զալկալիանին։ Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երրորդ անգամ է այցելում Վրաստան։ Առաջին անգամ նա Թբիլիսի էր մեկնել 2018 թվականի մայիսի 26-ին Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը: Իսկ 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ նախագահը մասնակցել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը:

67
թեգերը:
Սալոմե Զուրաբիշվիլի, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Զուրաբիշվիլիի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
Սարգսյանի այցին ընդառաջ․ Հայաստանն ու Վրաստանը՝ թվերով
Ոստիկանության ավտոմեքենա

Թալանել են «Վան» ակումբի ֆուտբոլիստներին

8
(Թարմացված է 12:24 06.05.2021)
«Վան» ֆուտբոլային ակումբի տնօրենը հաղորդում է ներկայացրել ոստիկանության Չարենցավանի բաժին և մանրամասներ նշել կատարված հանցագործությունից։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Չարենցավան քաղաքում գտնվող «Վան» ֆուտբոլային ակումբին պատկանող մարզադաշտի հանդերձարանից խոշոր չափի գողություն է կատարվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

Մայիսի 5-ին, ժամը 19.30–ին «Վան» ֆուտբոլային ակումբի տնօրենը հաղորդում է ներկայացրել ոստիկանության Չարենցավանի բաժին, որ նույն օրը, ժամը 16։00-ից 16։40-ն ընկած ժամանակահատվածում, ակումբի հանդերձարանից գողություն է կատարվել։

«Գողացել են երկու թանկարժեք բջջային հեռախոս և կանխիկ գումար։ Ֆուտբոլիստներին պատճառվել է մոտ 1 միլիոն 600 հազար դրամի վնաս»,–նշեցին ՀՀ ոստիկանությունից։

Ոստիկանության Չարենցավանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

8
թեգերը:
Չարենցավան, գողություն, ֆուտբոլիստ
Ըստ թեմայի
Տրանսպորտում կատարված գողությունները բացահայտվել են, գողերը բռնվել՝ քաղաքացիների շնորհիվ
Գողությունները պակասել են, սպանությունները` ավելացել. ՀՀ ոստիկանությունն ամփոփել է 2020-ը
Նույն խանութից 30-ից ավելի գողություն է արել. կինը բերման է ենթարկվել. տեսանյութ
Մանկապարտեզ

Հայաստանի բոլոր մարզերում նոր մանկապարտեզներ ու դպրոցներ կկառուցվեն

13
(Թարմացված է 12:26 06.05.2021)
Արմավիրի մարզի Արևիկ համայնքում 144 տեղանոց մանկապարտեզի շինարարությունը նախատեսվում է ավարտել այս տարի, մնացած մարզերում կսկսվեն նախագծանախահաշվային աշխատանքները։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը 2 942 825 100 դրամ կհատկացնի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը` մարզերում դպրոցների ու մանկապարտեզների կառուցման նախագծահետազոտական ծախսերի իրականացան համար։

Որոշումն ընդունվեց կառավարության հերթական նիստում։

Ինչպես հայտնեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, գումարը նախատեսվում է տրամադրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ փոքրաքանակ երեխաներով համալրված թվով 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքների շարունակականության ապահովման համար։ Այն նախատեսված է նաև Արմավիրի մարզի Արևիկի համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման և 9 համայնքներում նույն տիպի մանկապարտեզների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և շինարարական աշխատանքների մեկնարկի համար:

 

Նախարարը պարզաբանեց, որ Արմավիրի մարզի Արևիկ համայնքում այս 144 տեղանոց մանկապարտեզը նախատեսվում է ավարտել այս տարի, որի համար նախատեսվում է 496 մլն դրամ։ Մնացած մարզերի համար նախատեսվում է 100–ական մլն դրամ, որպեսզի սկսեն նախագծանախահաշվային աշխատանքները։

Ինչպե՞ս ընդունվել դպրոց. օնլայն գրանցման քայլերը

Նիստին ներկա Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը տեղեկացրեց, որ դպրոցներից մեկը կառուցվելու է եզդիաբնակ խոշորոցված համայնքում, որի բնակիչների համար դպրոց ունենալը երազանք է եղել, մյուսը` հայաբնակ Լուսակն համայնքում, որտեղ հիմնադրման օրվանից դպրոց չի եղել։
«Երբ որ ես հայտնեցի, որ գյուղում պիտի դպրոց կառուցվի, անկեղծորեն ինձ ասացին, որ կարծել են, թե մենք կատակում ենք, չեն հավատացել»,– ասաց մարզպետը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկլ Փաշինյանն էլ խոստովանեց, որ չի իմացել, որ Հայաստանում կա գյուղ, որտեղ երեխաները դպրոց են հաճախում ինչ–որ տան մեջ։

13
թեգերը:
Վահրամ Դումանյան, ՀՀ կառավարություն, դպրոց, մանկապարտեզ, Հայաստան
Ըստ թեմայի
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի հիվանդանոցին և դպրոցին օգնություն են տրամադրել
Ինչո՞ւ երիտասարդ կադրերը չեն գալիս դպրոց. փորձագետը խոսել է ուսուցիչների խնդիրներից
Երևանի քաղաքապետարանը չի նորոգել Այգեպարի գնդակոծված մանկապարտեզը, բայց սխալը կուղղի