Օնիկ Գասպարյան, Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

ԱԽ–ն հրապարակել է Օնիկ Գասպարյանի` պատերազմի մասին հայտարարությունների մի մասը

379
(Թարմացված է 19:41 15.04.2021)
ԱԽ գրասենյակի ներկայացրած պարզաբանման համաձայն` մեջբերումները Օնիկ Գասպարյանի` 2 տարբեր նիստերից են` 21.08.2020 թ , 30.09.2021 թ։ Բայց հրապարակված փաստաթղթերից միայն մեկում է երևում ամսաթիվը` առաջինում` 30.09.2021 թ։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակը հրապարակել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի  հայտարարության, այսպես կոչված` գաղտնազերծված փաստաթղթերը:

«Ստախոսներից այլ բան չէր կարելի սպասել». Օնիկ Գասպարյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Հետաքրքրական է, որ նիստի քաղվածքի 3 հրապարակված էջերի շուրջ 90 տոկոսի գաղտնիությունը պահպանված է։ Բացված է միայն դրա չնչին հատվածը, որի սակավությունը, սակայն, ընթերցողին թույլ չի տալիս հստակ դատողություններ անել` հօգուտ կողմերից որևէ մեկի։

Выписка из повестки заседания Совета Безопасности Армении
© Photo
ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակի հրապարակած փաստաթղթերը

Այսպես. հրապարակված սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի քաղվածքի օրակարգում նշված է. «Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել», տեքստի մի ամբողջ հատված փակ է։ Բաց է մնացել նաև. «Ամեն դեպքում զորքերն իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք...»։

Օնիկ Գասպարյանի գործով Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի հերթական միջնորդությունը մերժվել է

Իսկ թե ինչու է նախադրությունը սկսվում «ամեն դեպքում»–ով ու ինչ փաստարկներ են ներկայացված դրանից առաջ, ընթերցողի համար պարզ չէ։ Պարզ չէ նաև, թե ինչ հաջողությունների մասին է խոսքը մեջբերման ավարտին, որն, ի դեպ, ավարտվում է ոչ թե վերջակետով, այլ ստորակետով։  

Выписка из повестки заседания Совета Безопасности Армении
© Photo
ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակի հրապարակած փաստաթղթերը

Գաղտնազերծված երկրորդ էջի ավարտին ասված է. «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»: Իսկ թե ինչ իրավիճակ է ու ինչ խնդիր, դարձյալ մնում է միայն ենթադրել։

Գաղտնազերծված հաջորդ հատվածում ներկայացված է Օնիկ Գասպարյանի մուտքի խոսքը. «Մեծարգո վարչապե՛տ, անվտանգության խորհրդի հարգելի անդամներ,...»։ Տեքստը փակ է, իսկ հաջորդ բաց հատվածում ենթադրաբար փակված են որոշ տեղորոշումներ։

Выписка из повестки заседания Совета Безопасности Армении
© Photo
ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակի հրապարակած փաստաթղթերը

« ... Արևելյան օպերացիոն ուղղությունում ... և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղությունում ... մենք կարողանում ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները, ... »,– ասված է ներկայացված տեքստում։

Выписка из повестки заседания Совета Безопасности Армении
© Photo
ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակի հրապարակած փաստաթղթերը

Թե ուրիշ ինչ է առաջարկել գեներալը, մնում է գաղտնի, իսկ գաղտնազերծումն ավարտվում է ևս 1 նախադասությամբ. «Խնդիրների զգալի մասի լուծումը տեսնում եմ աշխարհազորի ստեղծման ու կայացման շրջանակներում»:

Հետաքրքրական է նաև, որ ԱԽ գրասենյակի ներկայացրած պարզաբանման համաձայն` մեջբերումները Օնիկ Գասպարյանի 2 տարբեր նիստերից են` 21.08.2020 թ., 30.09.2021 թ։ Բայց հրապարակված փաստաթղթերից միայն մեկու է երևում ամսաթիվը` առաջինում` 30.09.2021 թ։ (Ամսաթվերը ներկայացրել ենք այնպես, ինչպես ուղարկված հաղորդագրության մեջ է)

Выписка из повестки заседания Совета Безопасности Армении
© Photo
ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակի հրապարակած փաստաթղթերը

Հիշեցնենք` Փաշինյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ Գասպարյանի հայտարարությունը, թե անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի։ «Գասպարյանը նման բան չի ասել. դա արձանագրված է պաշտոնապես, կա ձայնագրություն»,– ասել էր նա։

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը ArmLur.am-ի հետ զրույցում արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը և, օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում»,– ասել էր նա։

Օնիկ Գասպարյանը միաժամանակ չէր բացառել, որ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իշխանությանը ցանկալի տարբերակով։

379
թեգերը:
փաստաթուղթ, Արցախյան պատերազմ, Անվտանգության խորհուրդ, Նիկոլ Փաշինյան, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
Մի նիստի պատմություն․ ինչպես է Փաշինյանը «գրաքննում» ԳՇ նախկին պետի խոսքերը
Փաշինյանը հայտնեց, թե երբ հրաժարական կտա, ու որ դեպքում արտահերթ ընտրություններ չեն կայանա
Նիկոլ Փաշինյանը «իկրայի գործով» պետք է հարցաքննվի. իրավապաշտպան
Մակրոնն ու Փաշինյանը

Ֆրանսիան պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին. Նիկոլ Փաշինյան

23
(Թարմացված է 20:15 14.05.2021)
Էմանուել Մակրոնն ասել է, որ դիտարկում է Սյունիքի սահմանների հարցի տեղափոխումը ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդ։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ ես հեռախոսազրույց ունեցա Ֆրանսիայի նախագահի հետ, և Մակրոնի դիրքորոշումը նույնպես եղել է միանշանակ։ Ավելին, նա ասել է, որ դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդ։ Ասել է, որ անվտանգության ՄԱԿ–ի մանդատով, ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին»,–ասաց Փաշինյանը։

Նա հավելեց` կարևոր է, որ այս թեմայով անվտանգության խորհրդի մշտական անդամները միմյանց հետ հաղորդակցության մեջ լինեն։ Փաշինյանը հավելեց` Հայաստանը հետևում է այդ գործընթացներին։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին. Ավինյանը` Սյունիքի մասին

23
թեգերը:
Էմանուել Մակրոն, Նիկոլ Փաշինյան, Ֆրանսիա, Հայաստան
Ըստ թեմայի
Սև լիճը ՀՀ հարավային ամենանեղ հատվածում է. Փաշինյանը բացահայտել է Ադրբեջանի նպատակը
ՀԱՊԿ–ով գործարկել ենք մեխանիզմ, որը քաղաքական և ուժային լուծում է նախատեսում. Փաշինյան
Ադրբեջանցիների հետ բանակցություններն ընդհատվել են. Փաշինյան
Սահմանամերձ Վերիշեն գյուղը

Հայաստանը պատրաստ է սահմանների որոշ կետերի ճշգրտման գործընթացին. Փաշինյան

18
(Թարմացված է 20:06 14.05.2021)
Հայկական կողմի կարծիքով՝ երկու կողմից սահմանի պահպանությունը պետք է իրականացնեն սահմանապահ զորքերը, իսկ երկու կողմերի զինված ուժերը պետք է վերադառնան տեղակայման վայրեր։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա տեղի է ունենում այն դեպքում, երբ երկրների միջև կան դիվանագիտական հարաբերություններ։ Այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԱԺ արտահերթ նիստում` հավելելով, որ չնայած դրան, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայաստանն այսօր պատրաստ է սահմանային որոշակի կետերի ճշգրտման գործընթացին։

«Հիմա մենք այդպիսի անհրաժեշտության առաջ կանգնած ենք, որպեսզի տեղանքում տեսնենք` մեր սահմանը որտեղով է անցնում, ով ինչ կետեր կարող է զբաղեցնել»,–ասաց Փաշինյանը։

Նա նաև ընդգծեց, որ հայկական կողմի կարծիքով երկու կողմից սահմանի պահպանությունը պետք է իրականացնեն սահմանապահ զորքերը, իսկ երկու կողմերի զինված ուժերը պետք է վերադառնան տեղակայման վայրեր։

Փաշինյանի համոզմամբ՝ այդ դեպքում սահմանին կլինի բոլորովին այլ ռազմաքաղաքական իրավիճակ;

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՀԱՊԿ–ով գործարկել ենք մեխանիզմ, որը քաղաքական և ուժային լուծում է նախատեսում. Փաշինյան

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Այս պահին սահմաններին տիրող իրավիճակի հարցով ԱԺ արտահերթ նիստ է ընթանում։

18
թեգերը:
Ադրբեջան, Սահման, Հայաստան
Ըստ թեմայի
Սև լիճը ՀՀ հարավային ամենանեղ հատվածում է. Փաշինյանը բացահայտել է Ադրբեջանի նպատակը
Հայ գերիների հարցը Եվրախորհրդարանում կրկին կքննարկվի. հայտնի է օրը
Ֆրանսիան պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին. Նիկոլ Փաշինյան