Աննա Դանիբեկյան

Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը հետաձգվեց. կսպասեն թեստի պատասխանին

96
(Թարմացված է 13:58 13.04.2021)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոր է կորոնավիրուսի թեստ հանձնել և այս պահին մեկուսացած է։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը հետաձգվեց։ Նման որոշում կայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը) հարուցված քրգործով նիստ կար։ Քոչարյանը ներկա չէր նիստին, քանի որ մեկուսացել է։ Նրա պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ Քոչարյանի մերձավոր շրջապատում կորոնավիրուսով վարակվելու դեպքեր են արձանագրվել։ Մեկը փաստաբան Արամ Վարդևանյանն է, իսկ մյուսի անունը պաշտպանը չուզեց հրապարակել։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալի բացակայության պարագայում հնարավոր չէ շարունակել նիստը, այն պետք է հետաձգվի։ Հաջորդ նիստը կլինի մայիսի 4-ին, քանի որ մինչ այդ ես ամենամյա արձակուրդում եմ լինելու»,–ասաց դատավոր Աննա Դանիբեկյանը` պաշտպանական կողմից պահանջելով, որ Քոչարյանի թեստի պատասխանը ստանալուն պես դատարանին տեղեկացնեն այդ մասին։

Ի պատասխան Ալումյանը նշեց` Քոչարյանն այսօր է թեստ հանձնել, և պատասխանը կստանան հնարավորինս շուտ։ Գործով դատախազները հայտնեցին միայն, որ դատարան ներկայացված փաստաթղթում նշված չէ, թե ինչ ախտանշանների առկայությունն է հիմք հանդիսացել, որպեսզի Քոչարյանը թեստ հանձնի։

Այսպիսով, հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 4-ին` ժամը 13-ին։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի`Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008–ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։

Նշենք, որ մյուս քրգործով` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 (սահմանադրական կարգը տապալելը) հոդվածով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ ՍԴ–ն որոշել էր, որ այդ հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։

96
թեգերը:
Հայաստան, Ռոբերտ Քոչարյան, Աննա Դանիբեկյան (դատավոր)
Ըստ թեմայի
Կրեմլը հաստատում է` Վլադիմիր Պուտինն ու Ռոբերտ Քոչարյանը խոսել են հեռախոսով
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց
Ռոբերտ Քոչարյանը դիմել է դատարան. նա Նիկոլ Փաշինյանից 4 մլն դրամ է պահանջում
Ալեքսանդր Ռևա

Ալեքսանդր Ռևայի հայուհի կինը հրապարակել է դստեր տեսագրությունը և զարմացրել իր հետևորդներին

82
(Թարմացված է 22:55 01.08.2021)
Հայտնի շոումենի դուստրը ոչ մանկական ստեղծագործություն է կատարում, և ակնհայտ է, որ հասկանում է` ինչի մասին է երգը։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Ռուս շոումեն և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Ռևայի կինը՝ Անժելիկա Ռևան, հուզիչ տեսանյութ է հրապարակել, որում նրա դուստրը՝ Ամելին, երգում է (ավելի ճիշտ ՝ ձայնակցում) ավստրալուհի SIA-ի հիթերից մեկը:

«Սիրտս պատռում է իր ռեպերտուարով։ Ամելի, խնայիր մորդ նյարդերը։ Ում հետաքրքիր է, փնտրեք թարգմանությունը, կամ ես ձեզ կուղարկեմ մեկնաբանություններում, միասին կլացենք», - տեսանյութին կից գրել է Անժելիկան։

Տեսանյութն արդեն ավելի քան 31 հազար դիտում ունի, օգտատերերը հիացական մեկնաբանություններ են գրել ու զարմացել, որ աղջիկն անգիր գիտի տեքստը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от A N G E L I K A R E V V A (@angelikarevva)

«Հոր աղջիկն է, մոր երջանկությունը։ Իսկ ինչպես է արտաբերում բառերը` առանց շրջանցելու։ Կեցցես», - գրել է նրանցից մեկը։

«Հիանալի է երգում։ Ապրես, փոքրիկ գեղեցկուհի», - ավելացրել է մեկ ուրիշը։

Ալեքսանդր Ռևան չորրորդ անգամ ամուսնացել է «իր հայուհու» հետ

Ալեքսանդրն ու Անժելիկան իրենց հարաբերությունները պաշտոնապես գրանցել են 2007-ին, երբ Անժելիկան արդեն հղի էր: Մի քանի ամիս անց լույս աշխարհ եկավ նրանց առաջին դուստրը՝ Ալիսան, իսկ 2013-ին՝ Ամելին։

Իսկ եթե ամուսինը տեսնի՞. համացանցում քննարկում են Ալեքսանդր Ռևայի հայ կնոջ լուսանկարը

Անժելիկայի հայրը հայ է, մայրը` ռուս։

Իսկական հայուհի. Ալեքսանդր Ռևան հրապարակել է դստեր լուսանկարներն ու պարծեցել նրանով

82
թեգերը:
Ալեքսանդր Ռևա, երեխա, տեսանյութ
Ըստ թեմայի
Ադրբեջանցի Նաթելան` Լոբոդայի նախկին պրոդյուսերը, խոստովանել է, որ հայկական արմատների ունի
Մի ուրիշ Կլեոպատրա․ Իզաբել Բայրաքդարյանը «վերակենդանացրեց» Հայաստանի մոռացված թագուհուն
«Սովածեր եմ». Սիլվա Հակոբյանի փոքրիկ դստեր զվարճալի տեսանյութը
Սիլվա Հակոբյան

«Սովածեր եմ». Սիլվա Հակոբյանի փոքրիկ դստեր զվարճալի տեսանյութը

64
Սիլվա Հակոբյանի հրապարակած տեսանյութը շատ է դուր եկել երգչուհու հետևորդներին։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Երգչուհի Սիլվա Հակոբյանը Instagrami-ի իր էջում դստեր` փոքրիկ Միլայի մասնակցությամբ զվարճալի տեսանյութ է հրապարակել։

«Բազմաթիվ հետևորդներիս խնդրանքով»,–տեսանյութին կից գրել է Սիլվան։

Իսկ փոքրիկ Միլան սեթևեթում է տեսանյութում ու ասում. «Սովածեր եմ»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Silva Hakobyan (@silvahakobianofficial)

«Ի՜նչ քաղցրն է». Սիլվա Հակոբյանի դուստրը կարտոֆիլ ուտելով զվարճացրել է բոլորին

Տեսագրությունը շատ է դուր եկել երգչուհու հետևորդներին, նրանք հաճոյախոսություններ և հիացական խոսքերն են գրել. «Ուտեմ էն սիրուն մռութիկդ։ Գժվելիք։ Շատ լավն եք»։

«Մի հատ պաչիկ տուր»․ Սիլվա Հակոբյանի համով դստրիկը «մի հատով» չսահմանափակվեց. տեսանյութ

Հիշեցնենք` Սիլվա Հակոբյանի դուստրը լույս աշխարհ է եկել 2020թ.–ի օգոստոսի 6-ին։ Սիլվան հղիության ողջ ընթացքում երկրպագուների հետ կապ էր պահում ջերմ լուսանկարների միջոցով։

«Միլաս`ամենաապահով ձեռքերում». Սիլվա Հակոբյանը հայ զինվորների հետ լուսանկար է հրապարակել

 

64
թեգերը:
Սիլվա Հակոբյան, տեսանյութ, երեխա
Ըստ թեմայի
Սիլվա Հակոբյանը դստեր համար օրորոցային է երգում. տեսանյութ
«Չգիտեմ` ոնց եմ ապրել այսքան տարի...». Սիլվա Հակոբյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել
«Միլայիս ծանոթացնում ենք մեր աշուղական արվեստին». Սիլվա Հակոբյանը երգում է դստեր համար
Թուրքիա

Թուրքական իշխանամետ թերթն անտառները հրկիզելու պատասխանատվությունը դրել է քրդերի վրա

80
Թուրքիայում վերջին օրերին 107 անտառային հրդեհ է մարվել, սակայն դեռևս վերահսկողության տակ չեն առնվել Անթալիայի և Մուղլայի առողջարանային շրջաններում բռնկված հինգ հրդեհները: Արդեն բազմիցս ասվել է, որ հրկիզումները միտումնավոր բնույթ ունեն։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Թուրքական «Yeni Safak» իշխանամետ թերթը պնդում է, որ Թուրքիայի անտառները հրկիզելու պատասխանատվությունը ստանձնել է «Կրակի զավակներ» խմբավորումը, որը կապված է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ թերթի` այդ տեղեկության աղբյուրը սոցիալական ցանցերն են, որոնք իբր կապված են ՔԱԿ-ի հետ։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր երկրի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին, Թուրքիայում վերջին օրերին 107 անտառային հրդեհներ են մարվել, բայց դեռ վերահսկողության տակ չեն վերցվել Անթալիայի և Մուղլայի առողջարանային գոտիների հինգ հրդեհները: Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան էլ հայտնել էր, որ Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 8–ի, տուժածների թիվը` 864-ի:

Թուրքիայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

80
թեգերը:
Թուրքիա, հրդեհ, քուրդ
Ըստ թեմայի
Էրդողանը Թուրքիայի անտառային հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել
Ինչո՞ւ Ալիևը գնաց զոհողությունների, կամ այլևս Ադրբեջան չկա, կա Թուրքիա-1 և Թուրքիա-2
Հունաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Թուրքիայի քաղաքացու սպանության վերաբերյալ մեղադրանքներին