Հայաստանն արժեքավոր ներդրում է ունեցել ՌԴ տիեզերական ներուժի զարգացման գործում․ Կոպիրիկին

55
(Թարմացված է 12:43 12.04.2021)
Դեսպանը վստահ է, որ տիեզերքի յուրացումը մնում է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների, այդ թվում՝ Հայաստանի հետ Ռուսաստանի փոխգործակցության շատ կարևոր օբյեկտը։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Հայաստանն անգնահատելի ներդրում է ունեցել ռուսական տիեզերական ոլորտի ներուժի զարգացման գործում։ Եվ այդ հսկայական ներուժը պահանջված է այսօր Երևանում։ Այսօր տիեզերք մարդու առաջին թռիչքի 60-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նա հիշեցրեց, որ 20-րդ դարի 30-ականներից խորհրդային աստղաֆիզիկայի ու աստղագիտության դպրոցներում ներգրավված են եղել հայկական անուններ՝ Վիկտոր Համբարձումյան, Արտյոմ Ալիխանյան, Բենիամին Մարգարյան։

«ՀՀ Գիտությունների ակադեմիայի Վ․Համբարձումյանի անվան Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը համագործակցում է մի շարք ռուսական հետազոտական կենտրոնների և ինստիտուտների հետ: Հայաստանի ու Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակում աստղադիտարանը երկրամասային տարածքի մոնիտորինգ է իրականացնում: Դա կարևոր կենտրոն է ինչպես հետազոտությունների, այնպես էլ կրթության համար», - ասաց Կոպիրկինը։

Նա վստահություն հայտնեց, որ աստղագիտության, աստղաֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների ոլորտում ռուս-հայկական նախագծերն ու նախաձեռնությունները զգալի ներդրում կունենան երկու երկրների գիտական, մտավոր ներուժի զարգացման գործում:

Կոպիրկինը հիշեցրեց, որ 1961 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 09:07-ին, ԽՍՀՄ-ն ուղեծիր հանեց աշխարհում առաջին «Սպուտնիկ» տիեզերանավը, որում մարդ կար:

Այն 108 րոպեների ընթացքում, որոնք Յուրի Գագարինն անցկացրեց տիեզերքում, փոխվեց ամբողջ աշխարհը, մարդկության պատմության մեջ սկսվեց տիեզերական դարաշրջանը: Այդ պահից սկսած` քաղաքակրթությունը գնաց լայնածավալ գիտական հայտնագործությունների ու բարձր տեխնոլոգիաների ստեղծման ճանապարհով։ Դրամք ազդեցին երկրների զարգացման, մարդու աշխարհայացքի վրա, անհավանական հնարավորություններ ու հեռանկարներ բացեցին: Դեսպանն ընդգծեց, որ ժամանակակից կյանքի ձեռքբերումների զգալի մասի համար մարդկությունը պարտական է հենց այդ տիեզերական առաջընթացին:

Գագարինի թռիչքի 60-ամյակը․ տիեզերագնացները միջազգային տիեզերակայանից շնորհավորել են տոնը

«Մենք իրավամբ հպարտանում ենք, որ այդ հսկայական գիտատեխնիկական առաջընթացն իրականացվել է հենց ԽՍՀՄ-ում՝ մեր ընդհանուր պետությունում», - ասաց դեսպանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը տիեզերական հետազոտությունների ոլորտում ճանաչված առաջնորդներից է մնում։ 2023 թվականին նախատեսված են նոր օդաչուավոր տիեզերանավի թռիչքային փորձարկումները, ընթանում է նոր սերնդի տրանսպորտային համակարգի մշակումը, «Վոստոչնի» տիեզերակայանում ստեղծվում է ենթակառուցվածք, ծանր ու գերծանր դասի հրթիռային համալիրներ:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը նշեց, որ տիեզերքի յուրացումը մնում է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների, այդ թվում՝ Հայաստանի հետ Ռուսաստանի փոխգործակցության շատ կարևոր օբյեկտը։

Հայը կթռչի տիեզերք. ի՞նչ է հայտնի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանի մասին

55
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Սերգեյ Կոպիրկին, տիեզերագնաց, տիեզերք
Ըստ թեմայի
Հանդիպում ենք ու չենք թաքցնում. Կոպիրկինը` Հայաստանի քաղաքական ուժերի հետ շփումների մասին
«Շիրակը մեծ հեռանկարների մարզ է». Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է մարզպետի հետ
Ռուսաստանը Հայաստանին օգնում է բանակը բարեփոխելու հարցում. Կոպիրկին
Чемпион молодежного Чемпионата Европы по вольной борьбе Арен Исраелян

Հայաստանի փառահեղ հաջողությունը. Արեն Իսրայելյանը ևս ոսկե մեդալակիր դարձավ ԵԱ–ում

19
(Թարմացված է 00:10 17.06.2021)
Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն ըմբշամարտի գերտերություն համարվող Ռուսաստանին։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Բուլղարական Սամոկով քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Ազատ ոճային Արեն Իսրայելյանը (71կգ) առաջնության ոսկե մեդալակիր դարձավ՝ եզրափակիչում 12:1 հաշվով առավելության հասնելով ռուս մրցակցի նկատմամբ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Հայկ Գասպարյանը (45կգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Տիգրան Բունիաթյանը (51կգ)` բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք` 55 կգ քաշային կարգի, ազատ ոճային ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը ևս դարձել էր Եվրոպայի առաջնության հաղթող:

Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը ԵԱ-ի թիմային հաշվարկում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն ըմբշամարտի գերտերություն համարվող Ռուսաստանին։

Հայտնի են հայկական ակումբների մրցակիցները Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում

19
թեգերը:
մեդալ, ըմբշամարտիկ, Հայաստան
Ըստ թեմայի
Ամեն ինչ՝ հեծանվորդների համար. երևանցի ամուսինների վանաձորյան նախագիծը
Արոնյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը «Grand Chess Tour»-ում
Հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը Չեմպիոնների լիգայում
Շտապօգնության ավտոմեքենա

Ողբերգական դեպք Արարատի մարզում. վրաերթի հետևանքով 15-ամյա տղա է մահացել

32
(Թարմացված է 23:36 16.06.2021)
Վարորդը տղային վրաերթի է ենթարկել հետընթաց կատարելու ժամանակ։ Հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Նշվում է, որ ժամը 13:45-ի սահմանում Արմավիրի մարզի բնակիչ, 43-ամյա Աղասի Ե.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Ոսկետափ գյուղի Շիրազի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել 15-ամյա Սարգիս Թ.-ին։ Վերջինիս տեղափոխել են «Վեդի» բժշկական կենտրոն, սակայն տղան արդեն մահացած է եղել։ Սարգիս Թ․-ն ապրում էր Արարատի մարզի գյուղերից մեկում։

Ողբերգական վթար Ոսկետափ գյուղում․ տուժածը մահացել է հիվանդանոցի ճանապարհին

Դեպքի վայրում քննիչի կատարած զննությունից հետո քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Փաստի առթիվ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Մահվան ելքով ավտովթար Տավուշում. մեքենան բախվել է գազատար խողովակին ու կողաշրջվել

32
թեգերը:
Մահ, տղա, Վրաերթ, Հայաստան