Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյանին, Ռոբերտ Նազարյանին ու այլ նախկին պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել

279
(Թարմացված է 20:28 10.04.2021)
Միքայել Մինասյանի հետ առնչվող քրգործից անջատված մասով մի շարք նախկին պաշտոնյաներ մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, յուրացում կամ վատնում կատարելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անվան հետ կապվող «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ–ի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստով հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը` հավելելով, որ դրանով մեղադրանքներ են առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին, հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանին և ՀԾԿՀ անդամներ Շիրազ Կիրակոսյանին ու Մուշեղ Կոշեցյանին։

Նախաքննությամբ պարզվել է, որ 2010 թվականին պաշտպանության նախարարության նախարար Սեյրան Օհանյանի անունից մշակած գաղտնի որոշմամբ, մի շարք օրենքների խախտմամբ, «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթը`4 մլրդ 646 մլն 400 հազար դրամ արժեքով, 3 մլրդ 600 մլն դրամով (1մլրդ 46 մլն 400 հազար դրամով պակաս) օտարվել է «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ–ին: Այս արարքի համար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում):

Պարզվել է նաև, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կառավարության նիստում որպես լրացուցիչ հարց ներկայացրել է «Փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ առաջարկություն, որով փոքր ՀԷԿ-երի համար սահմանված 10 ՄՎտ հզորության փոխարեն առավելագույն հզորություն սահմանել մինչև 30 ՄՎտ հզորությունը: Այս որոշումը ավելի ուշ վավերացրել է ՀԾԿՀ–ն։

«Եթե Քոչարյանը մասնակցի ընտրություններին, կաջակցեմ իրեն». Սեյրան Օհանյան

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ըստ ՀՔԾ–ի, ՀՀ-ում հիդրոէներգետիկայի զարգացումը խրախուսելու պատրվակով, սակայն փաստացի ՀՀ նախկին նախագահի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար արտոնություններ սահմանելու նպատակով» 2011 թվականի սեպտեմբերի 28-ի նիստում հանձնաժողովի անդամների հետ միաձայն կողմ քվեարկելու միջոցով ընդունել է կառավարության առաջարկած փոփոխությունը։

Ընդ որում, ըստ ՀՔԾ–ի, դրանից միակ օգտվողը եղել է փաստացի խոշոր ՀԷԿ հանդիսացող, 26,4 ՄՎտ հզորությամբ «Ձորագետ Հիդրոն», որն այդկերպ ընդգրկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ցանկում։

Արդյունքում, նախաքննական մարմնի հաշվարկով, 2012-2019թթ. «Ձորագետ Հիդրոն» ստացել է 7 052 065 099 դրամ ավել եկամուտ։

Հաշվի առնելով նախկին նախարար Արմեն Մովսիսյանի մահացած լինելու հանգամանքը` նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, իսկ Ռոբերտ Նազարյանին, Նիկոլայ Գրիգորյանին, Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Գործից անջատված մասն առաջիկայում կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազություն։ Միքայել Մինասյանի մասով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ընդհանրապես ազատվեցին քրեական հետապնդումից

 

279
թեգերը:
Մեղադրանք, Սեյրան Օհանյան, Հայաստան
Արման Թաթոյան. արխիվային լուսանկար

Վազգեններին շան պես կապել ենք. Թաթոյանը ներկայացրել է հայատյացության նոր դրսևորումները

84
(Թարմացված է 00:19 06.05.2021)
Թաթոյանի այս զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին՝ հատուկ նշումով այն մասին, որ տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանությունների նման հայատյաց ու թշնամանքի քարոզի քաղաքականությունն է, որ հանգեցրել է պատերազմի ընթացքում խոշտանգումների, դաժանությունների։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի  - Sputnik. «Սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակ Բաքվում. մարդկային տառապանքների թանգարան և ռասիզմի խթանում»։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այսպես է վերնագրել իր նոր արտահերթ զեկույցը (անգլերենով): Տեղեկությունը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է Facebook–ի իր էջում։

Բաքվում ոչ միայն հայ զինվորների սաղավարտներն են. գերիների ու պուրակի հարցերը՝ ԵԽԽՎ–ում

Այս զեկույցն այն մասին է, թե ինչ ազդեցություն է ունեցել 2021 թվականի ապրիլի 12-ին Բաքվում բացված, այսպես կոչված «Ռազմավարի պուրակը» ադրբեջանական ընկալումներում:

Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանականդ ընկալումների մի քանի օրինակ։

  • Վազգեններին շան պես կապել են, որ չփախչեն:
  •  Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր աշխատել, պատրաստել են այս մոդելները: Ստորներին, անամոթներին, անբարոյականներին, դավաճաններին, խորամանկներին, դահիճներին բնորոշ բոլոր գծերը ամենայն ճշգրտությամբ պատկերել են:
  • Ռազմական ավարի պուրակը ռևանշիստների համար խրատ է, դաս, հերթական «Երկաթե բռունցքի» մասին նախազգուշացում է:
  • Հաջորդ կանգառը՝ Երևան, Զանգեզուր, Գյոյչա (Սևան):
  •  Ցանկանում եմ, որ այս ավարի ու մոդելների ցուցադրությունը երկարաժամկետ լինի, որովհետև ապագա սերունդը պետք է ճանաչի ազգի թշնամուն և ատելությամբ հիշի:
  • Ընկերներ, ասեք տեսնեմ այս մոդելների վրա անամոթների աչքերը ինչ էլ մեծ են: Կեցցեն ստեղծողները: Կարծես անօդաչուի գալուց են վախենում: Երկրորդ մոդելի դեպքում մեր պարոն Նախագահի իրավացի խոսքն է. «Ի՞նչ եք առնետի պես թաքնվել այստեղ-այնտեղ» և այլն:

«Այս զեկույցում տեղ են գտել կոնկրետ օգտատերերի, այդ թվում` հանրային գործիչների խոսքերը: Այն կոնկրետ ապացույցներով` տեսանյութերով ու լուսանկարներով ցույց է տալիս, որ պուրակը հայատյացության և թշնամանքի գեներացիայի հերթական աղբյուրն է, որ ունի պետական բացահայտ հովանավորչություն»,–գրել է Թաթոյանը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին՝ հատուկ նշումով այն մասին, որ տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանությունների նման հայատյաց ու թշնամանքի քարոզի քաղաքականությունն է, որ հանգեցրել է պատերազմի ընթացքում խոշտանգումների, դաժանությունների, իսկ այժմ բացարձակ խաթարում են խաղաղությունն ու համերաշխությունը տարածաշրջանում:

Հիշեցնենք` Բաքվում բացվել է ավար վերցված հայկական զրահատեխնիկայի «պուրակ», որը տեղակայվել է հինգ հեկտար տարածքում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` այգու մուտքի մոտ կարելի է տեսնել ադրբեջանական բանակի կողմից վերցված ավելի քան 2000 ավտոմեքենաների համարանիշներ, ինչպես նաև բազմաթիվ սաղավարտներ։ Տարածքում կան նաև հայ զինվորների մանեկեններ։

84
թեգերը:
Բաքու, պուրակ, զինծառայող, միջազգային կառույցներ, Ադրբեջան, Հայաստան, Արման Թաթոյան, ՀՀ ՄԻՊ
Ըստ թեմայի
«Նորոգման աշխատանքների» քողի տակ Ադրբեջանն աղավաղում է Շուշիի Ղազանչեցոցը. Արցախի ՄԻՊ
Գլխատումներ, մահացածների նկատմամբ անարգանք․ ՄԻՊ-ը 297 տեսանյութ ու լուսանկար է վերլուծել
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են գերությունից վերադարձած անձանց
Բողոքի ակցիա Երևանում. արխիվային լուսանկար

Կորոնավիրուսն ու քաղաքական հավաքները. ի՞նչ քրեական գործեր են հարուցվել 2020թ–ին

17
(Թարմացված է 23:46 05.05.2021)
Պաշտոնեական լիազորություններն անցնելու ու խոշտանգման փաստով հարուցված բոլոր 6 քրեական գործերի վարույթները կարճվել են` հանցակազմի բացակայության հիմքով:

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի- Sputnik. ՀՀ գլխավոր դատախազության խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է 2020 թվականի ընթացքում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության և կարանտինի սահմանափակումների կանոնները խախտելու դեպքերով հարուցված քրեական գործերի վիճակագրությունը։

Կորոնավիրուսով վարակված հիվանդին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է հիվանդի մահ կետով հարուցվել  է 17 քրեական գործ, որոնցից 7-ի վարույթը կասեցվել է, 10–ի նախաքննությունը շարունակվում է:

Արտակարգ դրության ժամանակ սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու փաստով հարուցվել է 2 քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում։ Նախաքննությունը շարունակվում է: Խուլիգանություն կատարելու դեպքով հարուցվել է 1 քրեական գործ, որով ևս նախաքննությունը շարունակվում է:

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու փաստերով հարուցվել է 10 քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել ընդհանուր 9 անձի։ 5 գործերի վարույթը հետագայում կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, 3–ի նախաքննությունը շարունակվում է, 2 քրեական գործ արդեն ուղարկվել է դատարան:

Կարանտինային կանոնները պահպանելու նկատմամբ հսկողություն իրականացնող  ոստիկանների կողմից քաղաքացու նկատմամբ կատարված խոշտանգման  փաստով հարուցվել է 2 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա։ Իսկ քաղաքացու կողմից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով հարուցված 1 քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 1 անձ։

Սյունիքում ձերբակալվածներին խոշտանգելու փաստերով քրեական գործ է հարուցվել. գլխավոր դատախազ

Բռնությամբ, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է 5 քրեական գործ, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խոշտանգում կատարելու փաստով` 1 քրեական գործ։ Բոլոր 6 գործերի վարույթները կարճվել են` հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

17
թեգերը:
Քրեական գործ, Հայաստան, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Մհեր Գրիգորյանն ու Արմեն Գրիգորյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ. լուսանկարներ
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն էլ պատվաստվեց կորոնավիրուսի դեմ
493 նոր դեպք, 13 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում