00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գնանք տուն` ի՞նչ անենք». անհետ կորածների ծնողները չեն պատրաստվում լքել ՊՆ տարածքը

© StringerСитуация у здания МО (9 апреля 2021). Еревaн
Ситуация у здания МО (9 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2021
Բաժանորդագրվել
Անհետ կորած համարվող զինծառայողներից մեկի հայրն ասաց` եթե պատկան մարմինները բավարար ջանքեր ներդնեին, իրենց երեխաներն արդեն տուն վերադաձած կլինեին։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Անհետ կորածների և գերիների ծնողներն այնքան են մնալու ՊՆ–ի մոտ, մինչև իրենց հստակ երաշխիքներ տան իրենց որդիների վերադարձի կազմակերպման համար։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց անհետ կորածներից մեկի հայրը։

Նշենք, որ երեկվանից անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են ՊՆ–ի բոլոր մուտքերը և թույլ չեն տալիս, որ ներսում գտնվող աշխատակիցները դուրս գան։ Քիչ առաջ, սակայն, Sputnik Արմենիայի տեսախցիկը ֆիքսել է, որ ուղղաթիռով ՊՆ տարածքը լքում են հղիները, առողջական խնդիրներ ունեցող կանայք։

«Շարունակելու ենք մնալ այստեղ։ Գնանք տուն` ի՞նչ անենք։ Երեկվանից այստեղ ենք, և որևէ մեկը մեզ չի ընդունել։ Եթե բավարար ջանքեր ներդնեին, հիմա մեր երեխաներն այստեղ կլինեին»,–ասաց տղամարդը։

Լուրերին, թե ադրբեջանական կողմը չի տվել գերիներին` անհետ կորածի հայրն այսպես արձագանքեց. «Թող մեր իշխանությունն էլ Քելբաջարը չտար Ադրբեջանին, թող մինչև այն տալը գերիներին ուզեին»։

Ситуация у здания МО (9 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2021
«Թող գան՝ մեզ պատասխան տան». ՊՆ շենքի մոտ լարված իրավիճակ է

Տղամարդը պատմեց, որ հոկտեմբերի 14-ից իր 18 տարեկան մինուճար տղայից լուր չունեն։ Երբ պատերազմը սկսվել է, նրա որդին 1-2 ամսվա զինվոր է եղել։ Հոկտեմբերի 14-ից հետո ադրբեջանական համարից զանգ է եկել, ասել են, որ տղան իրենց մոտ է։ Զինվորի հայրն ասաց` շատ մանրամասներ հայտնել չի կարող, դրանք ԱԱԾ–ին է պատմել։

Նշենք նաև, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանը հանդիպել է ծնողների մի մասի հետ։ Հանդիպումն ավարտվել է, սակայն ծնողները հրաժարվեցին մանրամասներ հայտնել. նրանք այժմ քննարկում են իրականացնում։

Հավելենք, որ երեկ պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։

Դրանից հետո ռազմագերիների հարազատները միացան ՊՆ–ի մոտ հավաքված անհետ կորածների հարազատներին։

Շիրակի մարզը շարունակում է «շրջափակման» մեջ մնալ. գերիների հարազատները պայման են դրել

Լրահոս
0