ՀՀ ՊՆ

Բանակցում են հարազատների հետ․ ՊՆ շենքը շարունակվում է շրջափակած մնալ․ լուսանկարներ

600
(Թարմացված է 19:15 09.04.2021)
Առավոտվանից շենքի մուտքերն ու ելքերը փակ էին պահում անհետ կորած զինծառայողների ծնողները, ժամեր առաջ նրանց են միացել նաև ռազմագերիների հարազատները։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik․ Պաշտպանության նախարարության շենքի մոտ, որն առավոտից շրջափակված է անհետ կորած զինծառայողների հարազատների կողմից, ժամանել են բարձրաստիճան ոստիկաններ, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից։

Один из входов министерства обороны Армении (8 апреля 2021). Еревaн
© Sputnik / Stringer
Один из входов министерства обороны Армении (8 апреля 2021). Еревaн

Ոստիկանները բանակցում են հարազատների հետ, որպեսզի նրանք բացեն շենքի մուտքերը, սակայն դեռ անարդյունք։ Մեր թղթակցի խոսքով՝ իրավիճակը տեղում բավականին լարված է, զինվորականների հարազատները պատրաստ են ռադիկալ քայլերի դիմել։ ՊՆ շենքից որոշ աշխատակիցներ փորձել են դուրս պրծնել՝ պատերի վրայից թռնելով, սակայն զինվորականների հարազատները թույլ չեն տվել ու փակել են բոլոր հնարավոր ելքերը։

Автомобили у министерства обороны (8 апреля 2021). Еревaн
© Sputnik / Stringer
Իրավիճակը ՊՆ-ի մոտ․ 09․04․21, կեսգիշեր

ՊՆ աշխատակիցներից մեկը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ իրենք հուսահատ վիճակում են։
«Ոչ մի տարբերակ չունենք այստեղից դուրս գալու։ Ուտելիքն արդեն վերջանում է», - ասաց նա։

Գլխավոր շտաբի աշխատակիցներից մեկն էլ Sputnik Արմենիային փոխանցեց, որ իրենք հուսահատ վիճակում են։

«Ինչ ունեինք՝ կերել ենք, անգամ քաղցրավենիքը։ Չգիտենք՝ ինչ է լինելու վերջում։ Բոլորս լարված սպասում ենք», - ասաց նա։

Ինչպես արդեն հայտնել էինք, առավոտվանից շենքի մուտքերն ու ելքերը փակ էին պահում անհետ կորած զինծառայողների ծնողները, ժամեր առաջ նրանց են միացել նաև ռազմագերիների հարազատները։ Վերջիններս այստեղ էին եկել այն բանից հետո, երբ նախապես հայտարարված ռազմագերիների վերադարձը հետաձգվել էր։

600
թեգերը:
Բողոքի ակցիա, ծնող, անհետ կորած, Հայաստան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)
Ըստ թեմայի
Ինքնաթիռը եկավ առանց գերիների. Ադրբեջանից հայ ռազմագերիներ չեն վերադարձել
Եվս 9 աճյուն է հայտնաբերվել. Արցախի ԱԻՊԾ
 «Թուրքիայի սահմանը բացելու դեպքում տնտեսական բումը լեգենդ է»․ Սարո Սարոյան

Վերա Բրեժնևային բերման են ենթարկել Բարսելոնայում

41
(Թարմացված է 15:35 20.04.2021)
Հայտնի երգչուհին ինքնաթիռից իջնելուց հետո հայտնվել է Բարսելոնայի օդանավակայանի ոստիկանությունում:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. «ՎԻԱ Գրայի» նախկին մենակատար Վերա Բրեժնևան Instagram-ում պատմել է, որ Բարսելոնայում նախատեսված նկարահանումներից առաջ իրեն բերման են ենթարկել: Բրեժնևան Վերկա Սերդյուչկայայի (արտիստ Անդրեյ Դանիլկո) և նրա մոր հետ նկարահանվել է «Орел и решка» շոուի հոբելյանական թողարկման հաղորդումներում։

«Ուղևորությունը սկսվեց օդանավակայանի ոստիկանությունից, իսկ ոստիկանությունից անմիջապես հետո` նկարահանումներ»- գրել է Բրեժնևան՝ չհստակեցնելով, թե ինչն է եղել բերման ենթարկելու պատճառը։

«Կներես, մամ». Վերա Բրեժնևայի դուստրը որոշել է այլևս չլինել մոր «կրկնօրինակը»․ լուսանկար

Երգչուհին խոստովանել է, որ այդ ճանապարհորդությունը դարձել է իր կյանքի «ամենատպավորիչ» ուղևորություններից մեկը` չնայած այն փաստին, որ հայտնվել է ոստիկանական բաժանմունքում և շատ է հոգնել:

«Ու թեև ես քիչ եմ քնում (բայց սպանվածի պես), գրեթե չեմ ուտում և շատ հոգնած եմ, այդուհանդերձ հրաշալի զգացողություններ եմ ստացել»,- նշել է Բրեժնևան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Vera Brezhneva (@ververa)

Ծրագրի թողարկման առաջին մասը եթեր է հեռարձակվել ապրիլի 19-ին, շուտով նախատեսվում է երկրորդ մասի թողարկումը:

Վերա Բրեժնևան և Կոնստանտին Մելաձեն «հայկական» երգ են երգում կորոնավիրուսի մասին. տեսանյութ

41
թեգերը:
Ոստիկանություն, Վերա Բրեժնևա
Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Գրիգորյանը

Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Ռուսաստան ու Տաջիկստան

42
(Թարմացված է 15:01 20.04.2021)
Պատվիրակության կազմում ընդգրկված է նաև ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը, որը բոլոր ծախսերը հոգալու է ինքնուրույն։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 5-հոգանոց պատվիրակություն է գործուղում Ռուսաստան և Տաջիկստան։ Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

«Տաջիկստանի Հանրապետությունում (Դուշանբե) 2021 թվականի ապրիլի 28-29-ը կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (այսուհետ՝ ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու և Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա) երկկողմ հանդիպումներ անցկացնելու նպատակով 2021 թվականի ապրիլի 26-28-ը և 29-30-ը ներառյալ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա), իսկ ապրիլի 28-29-ը Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղել պատվիրակություն»,– նշված է որոշման տեքստում։

Պատվիրակության կազմում ընդգրկվել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը (պատվիրակության ղեկավար), Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղար Արամ Թարվերդյանը, Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանը, Անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանը։

Արմեն Գրիգորյանի, Հայկ Պետրոսյանի, Արամ Թարվերդյանի, Սևակ Ղահրամանյանի, Արմեն Աբրահամյանի՝ Տաջիկստանի Հանրապետությունում (Դուշանբե) և Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա) գործուղման ճանապարհածախսի (Ա. Գրիգորյանի Երևան-Մոսկվա-Երևան ավիատոմսերը բիզնես դասի), օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման ծախսերը՝ ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին:

Նախկինների մասնակցությունն ընտրություններին ուժեղացնում է Փաշինյանին. ԼՀԿ

Տաջիկստանի Հանրապետությունում (Դուշանբե) գտնվելու ընթացքում Արմեն Գրիգորյանի, Հայկ Պետրոսյանի և Արամ Թարվերդյանի գիշերավարձը հոգալու է ընդունող կողմը։

Ապրիլի 28-ին պատվիրակության մեկնումը Մոսկվայից Դուշանբե և ապրիլի 29-ին Դուշանբեից Մոսկվա վերադարձն իրականացվելու են ռուսական պատվիրակության հատուկ չվերթով, որի ծախսերը հոգում է ռուսական կողմը.

Պատվիրակության կազմում ընդգրկված է նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը (բոլոր ծախսերը հոգալու է ինքնուրույն), որը պատվիրակությանը միանալու է Մոսկվայում:

Մեր հետագա անելիքներն ու ռազմավարությունը. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել

42
թեգերը:
Արմեն Գրիգորյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Փրկարարներ

Արցախի փրկարարները ևս 2 հայ զինծառայողի աճյուն են հայտնաբերել

15
(Թարմացված է 16:10 20.04.2021)
Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1546։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները «Թութակներ» տեղամասից դեպի աջ՝ Դիզափայտ տանող ճանապարհի 5-րդ կմ-ին, հայտնաբերել և տարհանել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով կկատարվի դատաբժշկական փորձաքննություն»,– նշված է հաղորդագրության մեջ:

Այսպիսով, զինադադարից հետո հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1546:

Գոռը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը. գեղանկարչի գործերը հետմահու են ցուցադրվում

«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց

15
թեգերը:
աճյուն, զինծառայող, Արցախ
Ըստ թեմայի
Հիմա, որ մենք կանք, նրա շնորհիվ է. հետախույզ Գագիկ Պողոսյանը 26 տարեկան կդառնար
«Դոբրին». զոհված Վարուժան Մատոսյանն ուզում էր 100 տարի ապրել և Արարատը բարձրանալ
«Երջանիկ էր. զոհվեց` չիմանալով, որ որդին էլ է նահատակվել». Կարապետյանների պատմությունը