ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի հայերի միության նախագահը Սարգսյանին տեղեկացրել է իրենց կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-սփյուռք հարաբերություններին:
Երկուստեք ընդգծվել է սփյուռքի կարևոր դերը երկրի հետագա զարգացման գործում:
Հիշեցնենք` Արա Աբրահամյանն արդեն հայտարարել է, որ մասնակցելու է ամռանը Հայաստանում նախատեսված ԱԺ արտահերթ ընտրություններին։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Արմավիրի մարզում գիշերվա հորդառատ անձրևն անհետևանք չի անցել։ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 11-ին՝ ժամը 10:37-ին, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ անձրևաջրերը լցվել են Բամբակաշատ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի նկուղ։ Անհրաժեշտ է է եղել փրկարարների օգնությունը։
Քամին վնասներ է հասցրել Երևանում ու ՀՀ մի շարք այլ բնակավայրերում
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները տան՝ մոտ 6քմ մակերեսով նկուղից մոտոպոմպով հեռացրել են մոտ 8 տոննա անձրևաջուր:
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Երևանում մահացած են գտել ռուս բարձրաստիճան զինվորականի դստերը։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տվյալներով՝ այսօր՝ ժամը 17:40-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթ փողոցի շենքերից մեկի պատշգամբում կնոջ դի կա:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պատշգամբում հայտնաբարել են 40 տարեկան կնոջ դի, դիակի կողքին էլ՝ ատրճանակ: Կայքի տեղեկություններով՝ մահացածը Ժ.Հ.-ն էր, ում հայրը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) գեներալ-լեյտենանտ է: Հայտնաբերված ատրճանակն էր պատկանում է նրա հորը:
Հարուցվել է քրեական գործ, կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ կատարվածի բոլոր հանգամանքներւ պարզելու ուղղությամբ։