Արմեն Սարգսյան

Մայրերը եղել են հայրենիքի կարևորագույն հիմնասյունը. ՀՀ նախագահը ուղերձ է հղել

29
(Թարմացված է 11:24 07.04.2021)
Արմեն Սարգսյանը, շնորհավորելով Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, նշել է, որ մայրական անվերջանալի սերն ու ջերմությունը, հոգատարությունն ու աջակցությունն ամենաարժեքավոր նվերներն են։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Թե՛ խաղաղ և թե՛ տագնապալի, առավել ևս պատերազմական ժամանակներում մայրերը եղել են հայրենիքի կարևորագույն հիմնասյունը: Մայրության և գեղեցկության տոնի առթիվ շնորհավորական իր ուղերձում գրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Դուք առաջինն եք լսում նոր կյանքի ձայնը և զգում կորստի ցավը: Եվ եթե նույնիսկ այդ հենասյունը ցավից սասանվել է, երբեք չի կոտրվել ու շարունակել է ամուր պահել ընտանիքի, օջախի, երկրի հիմքը»,– նշել է ՀՀ նախագահը։

Նրա խոսքով` մայրական անվերջանալի սերն ու ջերմությունը, հոգատարությունն ու աջակցությունն ամենաարժեքավոր նվերներն են, որ ստանում ենք մեր կյանքում: Սարգսյանը շեշտում է` պետք է կարողանանք այդ ամենը ոչ միայն արժանապատվորեն փոխադարձել մայրերին, այլև փոխանցել մեր սերունդներին, փոխակերպել հայրենիքի հանդեպ սիրո:

Ուժեղ, ծաղկուն հայրենիքն է, որ պիտի սպեղանի դառնա. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել

29
թեգերը:
մայր, տոն, Կին, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Եսթեր, բա քեզ պե՞տք էր». ռազմական համալսարանի կուրսանտ աղջիկները կոտրում են կարծրատիպերը
«Մաճառ 44»․ ինչպես Լոնդոնից եկած հայուհին բարեգործական ռեստորան բացեց Երևանում
Տղամարդկանց կողքին ու նրանց հավասար կռվել են նաև կանայք. մերօրյա հերոսները
Պետական ծառայողների կանայք և երեխաները մարզասրահներ կայցելեն պետության հաշվին
Ծանրամարտ

Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր

7
(Թարմացված է 18:57 11.04.2021)
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն ավարտվեց։ Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկած գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայանը մեր հավաքականի մեդալների հավաքածուն վերջնական տեսքի բերեցին՝  5 ոսկե, 9 արծաթե և 9 բրոնզե մեդալ։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputni, Խաչիկ Չախոյան. Գերծանր քաշայինների պայքարում Գոռ Մինասյանը երկամարտի  464 կգ  արդյունքով երկրորդն էր, իսկ Վարազադատ Լալայանը 445կգ արդյունքով՝ երրորդը։

Գերծանր քաշային կարգի մրցումներից առաջ պարզ էր, որ վրացի Լաշա Տալախաձեի հետ հավասար պայքար մղել համարյա հնարավոր չէ։ Աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական խաղերի չեմպիոնը իր քաշային կարգում ուղղակի բացառիկություն է։ Բայց այն, որ նրան որոշակի պայքար կարող են պարտադրել հայ ծանրորդները, դա էլ պարզ էր։ Ու վրացի ծանրամարտիկի արդյունքին մոտ էին միայն հայ ծանրորդները։

Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը 216 կգ արդյունքով նվաճեց արծաթե փոքր մեդալը, իսկ Վարազդատ Լալայանը 205 կգ արդյունքով վաստակեց բրոնզե փոքր մեդալը։ Լաշա Տալախաձեն սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ՝ 222կգ, նվաճեց ոսկե մեդալը։ Պոկում վարժության ավարտից հետո, հաշվի առնելով ծանրորդների նախնական պատվերները հրում վարժության համար, պարզ էր, որ մրցանակային եռյակը երկամարտում ինչ-որ տեղ ուրվագծվել էր։

Ու ամեն ինչ այդպես էլ եղավ։ Իրենց առաջին մոտեցումներով (240կգ) Մինասյանն ու Լալայանը հաստատեցին իրենց մեդալը երկամարտում։ Մնում էր հասկանալ թե ով ինչ մեդալ է վաստակելու։ Գոռ Մինասյանը երկրորդ մոտեցումով գլխավերևում պահեց 248կգ-ը և քանի, որ Լալայանը երկու անգամ չիրացրեց մոտեցումները 250կգ բարձրացնելիս, Գոռը ապահովեց արծաթը, իսկ Վարազդատը՝ բրոնզը։

Եվրոպայի առաջնության վերջին օրը մրցահարթակ դուրս եկավ նաև Արփինե Դալայանը որը երկամարտի 221կգ արդյունքով զբաղեցրեց չորրորդ տեղը։ Ընդ որում Արփինեն հրում վարժությունում կարող էր և ավելի բարձր արդյունքի հասնել, ու բարելավել երկամարտի արդյունքը։ Բայց առաջին մոտեցման ժամանակ բարձրացնելով 126 կգ կշռող ծանրաձողը՝ հայ մարզուհին հետո հրաժարվեց մյուս մոտեցումներից վնասվածքի պատճառով։

Այսպիսով Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը ընդհանուր առմամբ  նվաճել է 5 ոսկե, 9 արծաթե և 9 բրոնզե մեդալ։ Առջևում օլիմպիական խաղերն են, որտեղ այս պահի դրությամբ Հայաստանը ունենալու է երկու ծանրորդ՝ մեկական տղամարդկանց և կանանց մրցումներում։

 

 

7
Ռուս խաղաղապահների անցակետը Շուշի տանող ճանապարհին

Երևանը չի կարող, Բաքուն չի ցանկանա. փորձագետը՝ Արցախում էսկալացիայի վտանգի մասին

29
(Թարմացված է 18:13 11.04.2021)
Արցախի վերաբերյալ համաձայնագրերից «դուրս գալու» բացասական սցենար չի դիտարկվում ոչ հայ, ոչ էլ ադրբեջանցի վերլուծաբանների կողմից։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը 99 տոկոսով նվազել է, բայց երկար տարիներ են պետք՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման, տնտեսական համագործակցության հաստատման համար։ Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել «Եվրասիական զարգացման» փորձագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Ստանիսլավ Պրիտչինը։

«Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը նվազագույն է։ Ֆորսմաժորային հանգամանքներ հնարավոր են, բայց ընդհանուր առմամբ 99 տոկոսով նվազեցվել են ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը՝ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական, դիվանագիտական, միջազգային-իրավական իրավիճակի շնորհիվ»,- նշել է նա։

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանը ոչ ռեսուրս, ոչ էլ հնարավորություն ունի փոխելու գոյություն ունեցող ստատուս-քվոն, իսկ Ադրբեջանի առջև դրված են տնտեսական համագործակցության իրականացման, Երևանի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրներ։

«Ներկայիս ստատուս-քվոն բխում է Ադրբեջանի շահերից։ Իրավիճակը համեմատաբար կայուն է», - կարծում է փորձագետը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերից «դուրս գալու» բացասական սցենար չի դիտարկվում ոչ հայ, ոչ էլ ադրբեջանցի վերլուծաբանների կողմից։

Արցախյան պատերազմում զոհված հայերի հիշատակին այգի է տնկվել Կիպրոսում

«Գործնականում իրագործվել են հայտարարության հիմնական կետերը (հրադադարի մասին-խմբ.), աստիճանաբար լուծվում են հարցերը։ Ընդունելի սցենարը բոլոր հարցերի կարգավորումն է, տնտեսական ակտիվությունը, հայ-ադրբեջանական արաբերությունների նորմալացումը։ Այո, սա այսօր մի քիչ ֆանտաստիկ է թվում։ Դրա համար տարիների աշխատանք է պետք, շատ բան պետք է որոշվի, կան «ստորջրյա խութեր» և ռիսկեր»,- ընդգծել է նա։

29
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի նախագահականում քննարկվել է բռնազավթված համայնքների իրավական կարգավիճակի հարցը
ՀՀ նախագահը խոսել է Արցախի հիմնախնդրի ծագման մասին ու հիշեցրել Պուտինի խոսքերը
Զոհերի աճյունների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ