ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik․ Սյունիքում պետք է լինի անվտանգության գոտի։ Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի հատվածում տեղի ունեցած միջադեպին։
Այսօր առավոտյան ժամը 4:00-ից 5:00-ի սահմաններում Կապան-Երևան միջպետական ավտոճանապարհի Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի հատվածում տեղակայված ադրբեջանական զինվորականները քարեր են նետել հայկական պետհամարանիշով քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ:
«Տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք աշխատանք՝ Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի ստորաբաժանման ներգրավմամբ: Այդ աշխատանքների շրջանակում Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի միջև ճանապարհի միջադեպի հատվածի ուսումնասիրությունը հաստատել է, որ անմիջապես այդ վայրում տեղակայված են ադրբեջանական զինվորականներ: Միջադեպի մասին տեղեկությունը Մարդու իրավունքների պաշտպանին հաստատել է Կապան համայնքի ղեկավարը և նշել, որ ավտոմեքենան եղել է քաղաքացիական` ուղևորներով, հայաստանյան համարանիշով», - գրված է հաղորդագրությունում։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ տեղի ունեցածն ակնհայտորեն վկայում է ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված և միջազգայնորեն ճանաչված իրավունքների համար իրական սպառնալիքի մասին: Միջադեպի վերաբերյալ տեղեկությունները ակնհայտորեն հիմնավորում են Մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգն այն մասին, որ ՀՀ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով Սյունիքում պետք է լինի անվտանգության գոտի: Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին Ադրբեջանական զինվորականներ, ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն:
Սյունիք չի կարող թուրքի ոտք մտնել. Շուռնուխի սահմանին մեծ եռագույնն է ծածանվում․ տեսանյութ
Այս միջադեպի մասին տեղեկությունները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն առանձին կուղարկի միջազգային կառույցներին, ինչպես նաև կներառի անվտանգության գոտու հայեցակարգում:
Ադրբեջանցիները «դաբրո չեն տալիս»` գնանք, կովերին գտնենք. Շուռնուխից 6 անասուն է անհետացել
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Անհայտ անձինք կապույտ են ներկել անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։
Կազմակերպությունը փաստի առթիվ հաղորդում կներկայացնի ոստիկանություն։
Սպենդիարյանի արձանը հանրապետական նշանակության հուշարձան է։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին»,–գրել է նա։
Փաշինյանը զրուցել է զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար և մաղթել խաղաղ ծառայություն։
Վարչապետը շրջել է նաև ճաշարանում, ծանոթացել ճաշացանկին, եղել զորանոցում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից Սյունիքի մարզում է։ Նրան ուղեկցում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Լարված իրավիճակ ու բախումներ Ագարակում. քաղաքացիները բողոքում են Նիկոլ Փաշինյանի այցի դեմ