Օնիկ Գասպարյան

ՀՔԾ-ում Օնիկ Գասպարյանի դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում

79
(Թարմացված է 14:01 06.04.2021)
Օնիկ Գասպարյանի` վարչապետի և պաշտպանության նախարարի քայլերի համար հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը գլխավոր դատախազությունից ստացել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ հանցագործության մասին հաղորդումը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Գասպարյանի դիմումի հիման վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում»,–ասաց Օհանջանյանը։

Ավելի վաղ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազություն ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառման առնչությամբ, այնպես էլ պաշտպանության նախարարի անգործությունը վիճարկելու համար։ Դատախազությունը ստացել էր նրանց դիմումը և ուղարկել ՀՔԾ։

Փաշինյանը մարտի 22-ին Facebook–ի իր էջում գրել էր, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնում։ Սակայն ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, բավարարել էր Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։

Այսինքն` դատարանը պահանջել էր կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։

Մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոցի միջնորդությունը։  

Գասպարյանի պաշտպան Արթուր Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ որոշումն ուսումնասիրելու դեպքում այլևս հարցեր չեն առաջանա, որ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես ԶՈւ ԳՇ պետ:

79
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Օնիկ Գասպարյան, Հայաստան
Արխիվային լուսանկար

Ջերմաստիճանը բարձրանում է, բայց տեղումներ են լինելու. եղանակի տեսություն

0
(Թարմացված է 23:27 18.04.2021)
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, թե երբ կրկին կվերադառնա արևային եղանակը։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Ապրիլի 19-22-ը կեսօրից հետո Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-21-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում 19-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կլինի +26...+28, երեկոյան` +22...+24 աստիճան։

Հայտնի են տղամարդկանց համար վտանգավոր մթերքները

0
թեգերը:
օդի ջերմաստիճան, Երևան, Մարզ, Հայաստան, Անձրև, եղանակ
Ըստ թեմայի
«Իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան». Քիմը շնորհավորել է քրոջ ծննդյան տոնը. լուսանկարներ
Երկու նոր չվերթի մեկնարկ տրվեց. ո՞ր ուղղություններով կլինեն դրանք
Պատմական այց Վրաստան, «շարունակվող» պատերազմ. անցնող շաբաթը՝ լուսանկարներով
Քիմ և Քորթնի Քարդաշյան. արխիվային լուսանկար

«Իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան». Քիմը շնորհավորել է քրոջ ծննդյան տոնը. լուսանկարներ

154
Քիմ Քարդաշյանը գրել է, որ Քորթնին միշտ գիտի, թե ինչ է ուզում այս կյանքում։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը յուրահատուկ կերպով է շնորհավորել ավագ քրոջը` Քորթնի Քարդաշյանին ծննդյան օրվա առթիվ։ Նա Քորթնիի հետ տարբեր ժամանակներում արված լուսանկարներ է հրապարակել, որոնց մեջ կա նաև Հայաստան կատարած այցը։

«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան։ Մոլորակի այն մարդն ես, ում ես շատ երկար ժամանակ է ինչ ճանաչում եմ։ Քո նմանը չկա։ Դու միշտ գիտես ինչ ես ուզում այս կյանքում, և երբեք չես համապատասխանում ուրիշների իդեալներին, ես այնքան եմ հիանումքեզնով: Դու միշտ ճշտի կողմից ես և դարձել ես լավագույն հոգեթերապևտը, որի մասին կարող է երազել ցանկացած աղջիկ։ Ես սիրելու եմ քեզ մինչև վերջին շունչս։ Քեզ լավագույն տարեդարձն եմ մաղթում, դու արժանի ես այս ամենին»,– գրել է Քիմը։

Նշենք, որ այսօր Քորթնին նշում է իր ծննդյան 42–րդ տարեդարձը։ Նա Instagram-ում հրապարակել է նախօրեին իր նոր ընկերոջ՝ ամերիկացի երաժիշտ Թրևիս Բարքերի մատուցած օրիգինալ անակնկալը և երկրպագուներին ցույց տվել տան անկյունում կակաչների ահռելի փունջն ու առաստաղից թելով կախված բազմաթիվ գարդենիաները։

Նշենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Քորթնին նոր ընտրյալ ունի։ Օրեր առաջ նա հանգստյան օրերն անցկացրել էր Թրևիս Բարքերի հետ։
Ընտանեկան հանգստից լուսանկարներ են հրապարակել ինչպես Քորթնի Քարդաշյանը, այնպես էլ հայտնի երաժիշտը։

Նշենք, որ Քորթնին նախկինում հանդիպում էր Սքոթ Դիսիքի հետ, որից ունի 3 երեխա, իսկ Բարքերն իր նախորդ ամուսնությունից մեկ դուստր և մեկ որդի ունի։ Զույգն իր ժամանակի զգալի մասն անց է կացնում երեխաների հետ։

«Ամենաթույն մորաքույրը»․ Քիմ Քարդաշյանն ու զարմիկը խախտել են Քորթնիի սահմանած «կանոնները»

154
թեգերը:
Ծննդյան օր, Քորթնի Քարդաշյան, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը միլիարդատեր է դարձել և ընդգրկվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում
Արմենչիկ և ոչ միայն. Քորթնի Քարդաշյանը գաղտնազերծել է իր հայկական «փլեյլիստը»
Ինչո՞ւ վճարել պրոֆեսիոնալ լուսանկարիչներին․ Քորթնի Քարդաշյանը որդուն գործի է դրել
Քիմ և Քորթնի Քարդաշյանները գովազդում են ռուս գործարարի ստարտափը