Մեղրի տանող ճանապարհ

Հայաստանին ձեռնտո՞ւ է Մեղրիով անցնող միջանցքը

149
Պրիտչինն ասել է, որ Հայաստանում ավելի շատ խոսում են Իջևան-Հյուսիսային ուղի երթուղու մասին, բայց նման նախագիծը շատ ավելի մեծ ներդրումներ է պահանջում։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Եվրասիական զարգացման հարցերի փորձագետ Ստանիսլավ Պրիտչինը կարծում է, որ Հարավային Կովկասում լոգիստիկ երթուղիների հարցերը կոնֆլիկտային են, քանի որ այն, ինչ ձեռնտու է մի կողմին, այնքան էլ ձեռնտու չէ մյուսին: Պրիտչինն իր կարծիքը հայտնել է այսօր «Ռոսիա սեգոդնյա» մամուլի կենտրոնում կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ։

Փորձագետի խոսքով` Մեղրիով անցնող երթուղին, որը պնդում է Ադրբեջանը, այնքան էլ ձեռնտու չէ Հայաստանին։ Այդ ճանապարհը կանցնի Հայաստանով, բայց ընդամենը 46 կմ: Դա գրեթե ոչինչ է տարանցիկ վճարումների կամ այլ ենթակառուցվածքային օգուտների տեսանկյունից:

Պրիտչինն ասել է, որ Հայաստանում ավելի շատ խոսում են Իջևան-հյուսիսային ուղի երթուղու մասին, բայց նման նախագիծը շատ ավելի մեծ ներդրումներ է պահանջում, թեև լոգիստիկ տեսանկյունից շատ ձեռնտու է Հայաստանին:

«Եթե հարցին գործնական տեսանկյունից նայենք, ապա Հայաստանին և Ադրբեջանին ձեռնտու է սկսել ԽՍՀՄ ժամանակների բոլոր ենթակառուցվածքների վերականգնման նախագծերը», - ասել է փորձագետը:

Նա նաև բացատրել է` ինչու է Մեղրիի տարածքով անցնող ճանապարհն առանցքային Բաքվի համար։ Փորձագետը շեշտել է` դա Ադրբեջանից դեպի Նախիջևան ու Թուրքիա տանող ամենակարճ ճանապարհն է։

Հայաստանի իշխանությունը մի քանի անգամ ասել է, որ ո՛չ ադրբեջանական, ո՛չ էլ թուրքական կողմերը չեն ստանա Մեղրիով անցնող «առանձին» միջանցք, որը Հայաստանի իրավասության ներքո չի գտնվի։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մեղրին Ադրբեջանին հանձնելու լուրերին

149
թեգերը:
Հայաստան, Մեղրի, Ադրբեջան
Губернатор Тавушской области Айк Чобанян во время форума по стратегии экономического развития области в 2021-2025гг (26 марта 2021). Еревaн

Եվրամիությունը և ԲՏԱ նախարարությունը Հայաստանում էլեկտրոնային համակարգեր կներդնեն

1
Ներկայումս ԵՄ-ն համագործակցում է ՀՀ-ի հետ «e-judiciary» և «e-visa» ծառայությունների ամբողջական ներդրման ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը հեռավար հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Տեղեկացնում է նախարարության կայքը։

Նախարարը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը ողջունել են միմյանց և նշել, որ նախկինում ունեցած արդյունավետ համագործակցությունը լավ հիմք է՝ առաջիկայում գործընկերային հարաբերություններն ամրապնդելու համար: 

ՀՀ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը ՀՀ-ում տեսանելի է: Ոլորտում առկա է աշխատատեղերի մեծ պահանջարկ և հանրությանը դեպի տեխնոլոգիական կրթություն ուղղորդելը կարևոր ազդակ կարող է հանդիսանալ այս բնագավառի զարգացման համար։ Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի վերջին տարիների ձեռքբերումները, կատարված աշխատանքի ամփոփ պատկերը, առանձնացրել ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները:

Վիկտորինը նշել է, որ ԵՄ-ն կարևորում է էլեկտրոնային կառավարման մշտական արդիականացումը (e-government): ԵՄ-ի հետ աշխատանքներ են ընթացել նաև «e-tax», «e-police» ծառայությունների, ինչպես նաև «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի  գործարկման, ակտիվացման ուղղությամբ:  Ներկայումս ԵՄ-ն համագործակցում է ՀՀ-ի հետ «e-judiciary» և «e-visa» ծառայությունների ամբողջական ներդրման ուղղությամբ:

Չոբանյանը նշել է նաև, որ ներկայում նախարարությունը մշակում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ռազմավարությունը, որը կսահմանի ոլորտային զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ հիմնական ուղենիշերը:

1
թեգերը:
Եվրամիություն, Անդրեա Վիկտորինի, Հայկ Չոբանյան

Նախագահը աջակցություն կցուցաբերի Շուռնուխի ու Որոտանի բնակիչներին. տեսանյութ

6
(Թարմացված է 17:38 20.04.2021)
Գյուղերի բնակիչները նախագահին ներկայացրել են մի շարք սոցիալական խնդիրներ՝ մասնավորապես կապված անասնապահության, ջրամատակարարման, գազամատակարարման, ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի մարման հետ:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է Սյունիքի մարզ։ Տեղեկությունը հայտնում է նախագահի կայքը։

Գորիս-Կապան մայրուղու սկզբնամասում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկիչ անցակետում նախագահը ծանոթացել է ծառայության պայմաններին, զրուցել զինծառայողների հետ:

«Դուք ծառայություն եք իրականացնում շատ կարևոր դիրքում։ Ամուր եղեք, առողջ եղեք: Բոլորիդ բարի ծառայություն», - ասել է նա զինծառայողներին։

Այնուհետև Սարգսյանը մարդու իրավունքների պաշտպանի հետ այցելել է Շուռնուխ համայնք, հանդիպել Շուռնուխի և Որոտանի ղեկավարների ու բնակիչների հետ։ Նախագահին են ներկայացվել առկա խնդիրները, հատկապես ընդգծվել են անվտանգության, պատշաճ կարգով սահմանազատման հետ կապված հարցերը։ Բնակիչները տեղեկացրել են, որ գյուղում սկսվել է նոր թաղամասի կառուցումը, որի տեղանքը, սակայն, նրանք այնքան էլ բարենպաստ չեն համարում: Շուռնուխցիները կենսական խնդիր են համարել իրենց միակ եկամտի աղբյուր հանդիսացող անասնապահության հնարավորությունից զրկվելը. պատերազմից հետո գյուղը զրկվել է արոտավայրերից, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են: Բացի այդ, անասուններն անցնում են այդ տարածքներ և չեն վերադարձվում, ինչը հավելյալ խնդիրներ է առաջացնում։ Բնակիչները ներկայացրել են նաև մի շարք սոցիալական խնդիրներ՝ մասնավորապես կապված ջրամատակարարման, գազամատակարարման, ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի մարման հետ:

Արձագանքելով սյունեցիների բարձրացրած հարցերին և ընդգծելով հատկապես անվտանգության, զբաղվածության և սոցիալական խնդիրների կարևորությունը՝ հանրապետության նախագահը Շուռնուխ և Որոտան բնակավայրերի ղեկավարներին առաջարկել է դրանք մանրամասն քննարկել նախագահի աշխատակազմի հետ՝ նախագահական ինստիտուտի լիազորությունների շրջանակում հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար։

Ի՞նչ են պարզել Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը Սյունիքում. ՄԻՊ–ը մանրամասներ է հայտնում

Հիշեցնենք, որ 2020–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Սյունիքում։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրել է, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում, որի մյուս կողմում տեղակայվել են ադրբեջանցի զինծառայողներ։

Հունվարի 5-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 11 տները հանձնվեցին ադրբեջանցիներին։ Փետրվարի 5-ին մարզի Ներքին Խնձորեսկ գյուղից հայկական զինծառայողները նահանջել են՝ թշնամուն թողնելով 15 հեկտար հողատարածք։ Մոտ 10 տուն էլ կորցրել ենք Որոտան գյուղում։

6
թեգերը:
սահմանամերձ գյուղեր, Սահման, Որոտան, Շուռնուխ, Սյունիք, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Կան քննարկումներ Սյունիքում ռուսական ռազմաբազայի հենակետ ստեղծելու մասին. Փաշինյան
ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել է Սյունիք` տեղում ծանոթանալու իրավիճակին ու խնդիրներին
Վահե Ղազարյանը պաշտոններից ազատել է Սյունիքի մարզի և Գորիսի ոստիկանապետներին