ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիին

ՀՀ ԱԳՆ–ն ու Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավորը քննարկել են տարածաշրջանի խնդիրները

17
(Թարմացված է 16:18 05.04.2021)
Զրուցակիցները կարևորել են խորհրդարանական հարթակում արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացումը։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Представитель Франции в Европарламенте Франсуа-Кзавие Беламин на встрече с министром иностранных дел Армении (5 апреля 2021). Еревaн
Ֆրանսուա-Քզավիե Բելամիին

«Զրուցակիցները կարևորել են խորհրդարանական հարթակում արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացումը` երկկողմ և բազմակողմ ձևաչափերում»,–ասված է հաղորդագրության մեջ:

Մակունցն ասաց` ինչ համատեքստում են Թուրքիայի նկատմամբ կեցվածքը փոխելու հայտարարությունները

Նախարար Այվազյանը և Եվրախորհրդարանի պատգամավոր Բելամին մտքեր են փոխանակել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ:

17
թեգերը:
ֆրանսիացի, Պատգամավոր, Եվրախորհուրդ, Հայաստան

«Անվախ աղջիկն» ու բերման ենթարկված անվախ կանայք․ անցնող շաբաթը՝ լուսանկարներով

10
(Թարմացված է 21:30 11.04.2021)
  • Կանանց ակցիան Կառավարության շենքի մոտ (ապրիլի 7, 2021թ, Երևան)
  • Կանանց ակցիան Կառավարության շենքի մոտ (ապրիլի 7, 2021թ, Երևան)
  • Իրավիճակը «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհից հետո (ապրիլի 6, 2021թ., Երևան)
  • Իրավիճակը «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհից հետո (ապրիլի 6, 2021թ., Երևան)
  • Անօթևան մնացած Գայանե Սարգսյանը բակում՝ հարևանների հետ
  • «Էրեբունի» օդանավայանի մոտ հավաքված քաղաքացիները (ապրիլի 8, 2021թ., Երևան)
  • Արագածոտնի մարզի Վերին Նավեր հնավայրի պեղումները
  • Արագածոտնի մարզի Վերին Նավեր հնավայրի պեղումները
  • «Լորիկ» ապրանքանիշի հիմնադիր Մարիամ Դիլբանդյանը
  • Հայկական զարդանախշը՝ «Լորիկ» ապրանքանիշի պայուսակի վրա
  • Սուլթանյանները հրաժեշտ են տալիս Sputnik Արմենիայի նկարահանող խմբին
  • Ալկոհոլային խմիչքների մասնագետ Վլադ Խաչատրյանը Երևանում գինու բարեգործական ցուցահանդես-վաճառքի ժամանակ
  • Երևանում կայացած գինու բարեգործական ցուցահանդես-վաճառքի ժամանակ
  • «Անվախ աղջկա» բրոնզաձույլ արձանը՝ Կառավարության N3 շենքի առջև
Անցնող շաբաթը թեժ էր փոխաբերական ու բառիս բուն իմաստով․ «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված ուժեղ հրդեհը մոտ 3-4 ժամում բազմաթիվ տաղավարներ մոխրացրեց։

Ապրիլի 7-ին էլ՝ Մայրության ու գեղեցկության տոնին, մի խումբ կանայք որոշեցին իրենց բողոքն արտահայտել Կառավարության շենքի մոտ։ Կարմիր ներկ, հավկիթներ, թուրքական ֆես․ կանայք եկել էին պահանջելու վարչապետի հրաժարականը։ Մայրության ու գեղեցկության տոնին շնորհավորանքների փոխարեն ոստիկանները նրանց ձեռքերը ոլորեցին, քաշքշեցին, մեքենաները նստեցրեցին ու բերման ենթարկեցին։ Ավելի ուշ Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարեց՝ կանանց նկատմամբ ոստիկանները ոչ համաչափ ուժ են կիրառել։

Շաբաթվա ամենացավալին հայ գերիների վերադարձի մասին ապատեղեկատվությունն էր։

Այս շաբաթ մեր քաղաքում նոր, սկանդալային «դեմք հայտնվեց»՝ «Անվախ աղջիկը» կանգնեց Կառավարության N3 շենքի առջև։ Չնայած աջից ու ձախից թափվող քննադատություններին՝ բրոնզաձույլ արձանը տեղում մնաց։

Լրագրությունը մարդու մասին է ու մարդու համար․ անօթևան մնացած տիկին Գայանեն Sputnik Արմենիայի լուսաբանման շնորհիվ գլխին տանիք ունեցավ։

Անցնող շաբաթվա մյուս իրադարձություններն ու հետաքրքիր դրվագները՝ Sputnik Արմենիայի լուսանկարիչների աչքերով։

10
  • Կանանց ակցիան Կառավարության շենքի մոտ (ապրիլի 7, 2021թ, Երևան)
    © Sputnik / Asatur Yesayants

    Կանանց ակցիան Կառավարության շենքի մոտ (ապրիլի 7, 2021թ, Երևան)

  • Կանանց ակցիան Կառավարության շենքի մոտ (ապրիլի 7, 2021թ, Երևան)
    © Sputnik / Asatur Yesayants

    Կանանց ակցիան Կառավարության շենքի մոտ (ապրիլի 7, 2021թ, Երևան)

  • Իրավիճակը «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհից հետո (ապրիլի 6, 2021թ., Երևան)
    © Sputnik / Asatur Yesayants

    Իրավիճակը «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհից հետո (ապրիլի 6, 2021թ., Երևան)

  • Իրավիճակը «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհից հետո (ապրիլի 6, 2021թ., Երևան)
    © Sputnik / Asatur Yesayants

    Իրավիճակը «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհից հետո (ապրիլի 6, 2021թ., Երևան)

  • Անօթևան մնացած Գայանե Սարգսյանը բակում՝ հարևանների հետ
    © Sputnik / Aram Nersesyan

    Անօթևան մնացած Գայանե Սարգսյանը բակում՝ հարևանների հետ

  • «Էրեբունի» օդանավայանի մոտ հավաքված քաղաքացիները (ապրիլի 8, 2021թ., Երևան)
    © Sputnik / Stringer

    «Էրեբունի» օդանավայանի մոտ հավաքված քաղաքացիները (ապրիլի 8, 2021թ., Երևան)

  • Արագածոտնի մարզի Վերին Նավեր հնավայրի պեղումները
    © Sputnik / Asatur Yesayants

    Արագածոտնի մարզի Վերին Նավեր հնավայրի պեղումները

  • Արագածոտնի մարզի Վերին Նավեր հնավայրի պեղումները
    © Sputnik / Asatur Yesayants

    Արագածոտնի մարզի Վերին Նավեր հնավայրի պեղումները

  • «Լորիկ» ապրանքանիշի հիմնադիր Մարիամ Դիլբանդյանը
    © Sputnik / Aram Nersesyan

    «Լորիկ» ապրանքանիշի հիմնադիր Մարիամ Դիլբանդյանը

  • Հայկական զարդանախշը՝ «Լորիկ» ապրանքանիշի պայուսակի վրա
    © Sputnik / Aram Nersesyan

    Հայկական զարդանախշը՝ «Լորիկ» ապրանքանիշի պայուսակի վրա

  • Սուլթանյանները հրաժեշտ են տալիս Sputnik Արմենիայի նկարահանող խմբին
    © Sputnik / Aram Nersesyan

    Սուլթանյանները հրաժեշտ են տալիս Sputnik Արմենիայի նկարահանող խմբին

  • Ալկոհոլային խմիչքների մասնագետ Վլադ Խաչատրյանը Երևանում գինու բարեգործական ցուցահանդես-վաճառքի ժամանակ
    © Sputnik / Aram Nersesyan

    Ալկոհոլային խմիչքների մասնագետ Վլադ Խաչատրյանը Երևանում գինու բարեգործական ցուցահանդես-վաճառքի ժամանակ

  • Երևանում կայացած գինու բարեգործական ցուցահանդես-վաճառքի ժամանակ
    © Sputnik / Aram Nersesyan

    Երևանում կայացած գինու բարեգործական ցուցահանդես-վաճառքի ժամանակ

  • «Անվախ աղջկա» բրոնզաձույլ արձանը՝ Կառավարության N3 շենքի առջև
    © Sputnik / Aram Nersesyan

    «Անվախ աղջկա» բրոնզաձույլ արձանը՝ Կառավարության N3 շենքի առջև

թեգերը:
Հայաստան, Լուսանկար
Ըստ թեմայի
Ֆուտբոլային հաղթանակ, հրաժեշտ լեգենդար Կոմանդոսին ու Սուրբ Զատիկ. շաբաթը` լուսանկարներում
Ամառը չի եկել, բայց նրանք արդեն լողազգեստով են. աստղային հայուհիների կրքոտ լուսանկարները
ՊՆ-ի մուտքերն ու ելքերը շարունակում են փակ մնալ. լուսանկարներ
Մոմավառություն

Մահացել է տոմարագետ Գրիգոր Բրուտյանը

58
(Թարմացված է 20:59 11.04.2021)
Անվանի գիտնականը 65 տարեկան էր, նրա շնորհիվ բազմաթիվ տեղեկություններ հայտնի դարձան հայոց հին ու հնագույն օրացույցների մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Այսօր կյանքից հեռացել է հայտնի տոմարագետ, աստղագետ Գրիգոր Բրուտյանը։ Ցավալի լուրը Facebook-ի իր էջում հայտնել է Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող Արեգ Միքայելյանը։

«Այսօր կյանքից հեռացավ մեր լավագույն գիտնականներից մեկը՝ աստղագետ և տոմարագետ Գրիգոր Բրուտյանը։ Նա ամբողջ կյանքը նվիրեց հայրենանվեր գործի՝ հայոց ակունքների ուսումնասիրությանն իր տոմարագիտական աշխատանքներով, պատմաստղագիտական հետազոտություններով։

Астроном и историк Григор Брутян
Գրիգոր Բրուտյան

Ահռելի ծավալի աշխատանք էր կատարում և դեռ շատ նախաձեռնություններ ու ծրագրեր ուներ։ Շատ ծանր է կորուստը։
Ննջիր խաղաղությամբ, ազնիվ գիտնական և մարդ»,- գրել է Միքայելյանը։

Գրիգոր Բրուտյանի տոմարագիտական ուսումնասիրությունների հիմնական ոլորտը հայկական հին և հնագույն օրացույցների դաշտն էր։ Նա ճշգրտել է Հայկյան օրացույցի սկիզբը՝ Ք. Ա․ 2341 թ., Հայոց հնագույն Ամանորի՝ Նավասարդի տոնի դիրքը արևադարձային տարվա մեջ (ամառնամուտից 8 օր առաջ), ի հայտ է բերել հայոց հնագույն՝ Նախահայկյան օրացույցը՝ իր ուրույն կառուցվածքով, որոշ ճշգրտումներ է կատարել հայկական միջնադարյան օրացույցների վերաբերյալ և այլն։

Անվանի գիտնականը 65 տարեկան էր։

650 նոր դեպք, 15 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Հոգեհանգիստը երկուշաբթի, ապրիլի 12-ին, ժ. 18.00-20.00 Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

58
թեգերը:
Մահ, տոմար
Ըստ թեմայի
Այն մեզ սպանում է ամեն օր. բժիշկը պատմել է «մահացու» սննդամթերքի մասին
Թուրքիայում ռուս զբոսաշրջիկ է մահացել. ավելի քան 25 տուժած կա
Արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունը տեղի կունենա նրա մահից մեկ շաբաթ անց
Գրիգորի Կարասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող էին օգտակար դեր խաղալ. Կարասին

0
Հարցերի հիմնական բլոկը, ըստ Կարասինի, կապված է մարդասիրական խնդիրների հետ․ ռազմագերիների փոխանակման ավարտի, զոհվածների մարմինների վերադարձի, փախստականների և նրանց բնակության համար պատշաճ պայմանների ստեղծման հետ:

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող էին օգտակար դեր խաղալ Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում, կարծում է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։ Այդ մասին նա հայտնել է «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ նրանք (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն) այս աշխատանքում կարող էին օգտակար դեր խաղալ։ Այդ «եռյակը» փորձ և մեծ արտաքին աջակցություն ունի։ Կարծում եմ՝ կարելի էր վերսկսել ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան, ինչը միջազգային զգալի արձագանք կստանար»,-ասել է Կարասինը «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե նախատեսվում է արդյոք Ղարաբաղի գործընթացներում ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Նա հավելել է, որ հիմա հարցերի հիմնական բլոկը կապված է մարդասիրական խնդիրների հետ․ ռազմագերիների փոխանակման ավարտի, զոհվածների մարմինների վերադարձի, փախստականների և նրանց բնակության համար պատշաճ պայմանների ստեղծման հետ: Սուր է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքի և դրա շուրջ շրջանների ականազերծման հարցը։

«Իհարկե, շատ բան կախված կլինի նրանից, թե որքան արագ կհաջողվի կողմերի միջև վստահություն հաստատել։ Կոնկրետ քայլեր արդեն արվել են։ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ շարունակվում է քաղաքական հարցերի քննարկումը, հանգուցալուծումների որոնում է ընթանում: Ակտիվորեն աշխատում է փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովը, որը քննարկում է տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ խնդիրները»,-նշել է սենատորը։

0
թեգերը:
Արցախ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Գրիգորի Կարասին