Արխիվային լուսանկար

ՀՀ իշխանությունը Թուրքիայի հետ պատրաստ է երկխոսության ստրկական պայմաններով․ փորձագետ

561
(Թարմացված է 18:24 04.04.2021)
Արևելագետ Սերգեյ Մելքոնյանը համոզված է, որ Անկարայի հետ պարտված կողմի դիրքից բանակցություններ վարելն ի սկզբանե հղի է Երևանի համար վտանգներով։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik, Աշոտ Սաֆարյան․ ՀՀ կառավարությունը հասարակությանը պատրաստում է ստրկական պայմաններով Թուրքիայի հետ բանակցություններին։ Դրան են ուղղված վերջին շաբաթների ընթացքում իշխանության հնչեցրած բոլոր հայտարարություններն ու մեսիջները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սերգեյ Մելքոնյանը։

Նրա համար անհասկանալի է, թե Թուրքիայի նկատմամբ ինչ «մոտեցումների ճշգրտման» մասին է խոսքը Արցախում տեղի ունեցած ագրեսիայից և հայկական կողմի պարտությունից մի քանի ամիս անց։

Երևանի և Անկարայի հարաբերությունների շուրջ բանավեճերը ակտիվացան ՀՀ քաղաքական ղեկավարության մի քանի աղմկահարույց հայտարարություններից հետո։ Սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի շուրջ տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտ է պետք ձևավորել, իսկ «դրա համար մենք պետք է փոխենք տարածաշրջանի նկատմամբ մեր դիտանկյունները»։ Մի քանի օր անց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցարույցում պատասխանելով հաղորդավարի այն հարցին՝ հանդիսանո՞ւմ է արդյոք Թուրքիան թշնամական պետություն, հայտարարեց, որ «մենք պետք է կատարենք մի քանի ճշգրտումներ մեր մոտեցումներում»:

ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները խոսել են տարածաշրջանային անվտանգության մասին

Մելքոնյանի խոսքով՝ Թուրքիայի հետ երկխոսության պատրաստակամությունը ՀՀ իշխանությունները, այդ թվում նաև նախկին իշխանությունները, բազմիցս են հնչեցրել. բավական է հիշել նույն «ֆուտբոլային դիվանագիտությունը»։ Սակայն նման կապիտուլյացիոն տրամադրվածություն, նման պարտվողական դիրքորոշում, որը զբաղեցնում է ՀՀ ներկայիս ղեկավարությունն այսօր, երբեք չի եղել։

«ՀՀ ներկայիս կառավարության տեսակետը շատ պարզ է` զիջել այն ամենը, ինչ հնարավոր է, միայն թե ապաշրջափակվեն կոմունիկացիաները։ Այդ ժամանակ երկրները կսկսեն միմյանց հետ առևտուր անել, և ՀՀ քաղաքացիները, իբրև թե կսկսեն լավ ապրել։ Սա հենց այն է, ինչ ընտրությունների նախաշեմին ՀՀ ղեկավարությունը փորձում է հրամցնել իր ընտրազանգվածին։ Սակայն դա կեղծ ու վտանգված տրամաբանություն է», - համոզված է արևելագետը։

Մելքոնյանի համար չափազանց կասկածելի է թվում նաև այն, թե ինչպես և ինչու են ՀՀ պաշտոնական այրերը բոլորից շատ մտահոգված տարածաշրջանի համար։ Չափից դուրս շատ են հնչում իշխանության շուրթերից հայտարարություններն այն մասին, որ տարածաշրրջանը պետք է «մարդկային դեմք» ձեռք բերի, Հայաստանը պատասխանատու է տարածաշրջանի համար և այլն։

«Ես մի հարց ունեմ․ իսկ ինչի՞ հաշվին այդ տարածաշրջանը պետք է «մարդկային դեմք» ձեռք բերի, ո՞ւմ շահերի հաշվին։ Անկասկած, Անկարայի և Բաքվի հետ երկխոսությունն անհրաժեշտ է։ Սակայն մի բան է, երբ դու այդ երկխոսությանը գնում ես ուժեղի դիրքից, և բոլորովին այլ բան, երբ դու պարտված կողմ ես», - կարծում է Մելքոնյանը։

Ըստ նրա, բորոր նրանք, ովքեր կպնդեն, թե, օրինակ, նույն Մեղրիի միջանցքի ստեղծումը Հայաստանի շահերից է բխում, կա՛մ անխելք են, կա՛մ սպասարկում են այլոց շահերը։

«Թուրքիան և Նախիջևանը ուղիղ ցամաքային հաղորդակցում կստանան Ադրբեջանի հետ, իսկ Հայաստանի օգուտը ո՞րն է։ Որտե՞ղ են երաշխիքները, որ Ադրբեջանի տարածքով Ռուսաստան երկաթգիծն անխափան կգործի և, որն ամենակարևորն է, անվտանգ կլինի մեզ համար։ Էլ չեմ խոսում փոխադրման ինքնարժեքի, սակագների մասին, որոնք կարող է սահմանել Բաքուն, և այլն», - նշում է Մելքոնյանը։

«Հայաստանը Թուրքիայի վիլայեթ են սարքում». Նաիրա Զոհրաբյանը՝ իշխանականների քայլերի մասին

Նա ցավով փաստում է, որ գործող իշխանությանն այժմ ամեն գնով խաղաղություն է պետք, համաձայնագրերի ստորագրում, հրաժարում Անկարայի նկատմամբ բոլոր տարածքային և այլ հավակնություններից։ Արևելագետը կարծում է, որ գործող իշխանության առաջարկած իրողության մեջ Հայաստանի համար իրական շահեր չեն նկատվում:

Նշենք, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները փորձագիտական շրջանակներում, ինչպես նաև հասարակության մեջ ոչ միանշանակ գնահատականների են արժանացել։

«Եթե Թուրքիայի հետ զարգացումներ լինեն, մենք չենք թաքցնի». Արսեն Թորոսյան

561
թեգերը:
Արմեն Գրիգորյան, Նիկոլ Փաշինյան, Պարտություն, փորձագետ, Թուրքիա, Հայաստան
Ըստ թեմայի
Հակահայկականությունը Թուրքիայում և Ադրբեջանում ստանում է նոր որակներ ու դրսևորումներ
Թուրքիան այլևս Հայաստանի թշնամին չէ՞. ԱԽ քարտուղարի զարմանալի պատասխանը
Ատելությունը հայերի նկատմամբ Ադրբեջանում ու Թուրքիայում նոր դրսևորումներ է ստանում. ՄԻՊ
Ու սա ապրիլի 24-ին ընդառաջ․ Հայաստանում վրդովված են Թուրքիայի մասին ԱԽ քարտուղարի խոսքերից
Հայկ Չոբանյան

Եվրամիությունը և ԲՏԱ նախարարությունը Հայաստանում էլեկտրոնային համակարգեր կներդնեն

3
(Թարմացված է 17:54 20.04.2021)
Ներկայումս ԵՄ-ն համագործակցում է ՀՀ-ի հետ «e-judiciary» և «e-visa» ծառայությունների ամբողջական ներդրման ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը հեռավար հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Տեղեկացնում է նախարարության կայքը։

Նախարարը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը ողջունել են միմյանց և նշել, որ նախկինում ունեցած արդյունավետ համագործակցությունը լավ հիմք է՝ առաջիկայում գործընկերային հարաբերություններն ամրապնդելու համար: 

ՀՀ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը ՀՀ-ում տեսանելի է: Ոլորտում առկա է աշխատատեղերի մեծ պահանջարկ և հանրությանը դեպի տեխնոլոգիական կրթություն ուղղորդելը կարևոր ազդակ կարող է հանդիսանալ այս բնագավառի զարգացման համար։ Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի վերջին տարիների ձեռքբերումները, կատարված աշխատանքի ամփոփ պատկերը, առանձնացրել ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները:

Վիկտորինը նշել է, որ ԵՄ-ն կարևորում է էլեկտրոնային կառավարման մշտական արդիականացումը (e-government): ԵՄ-ի հետ աշխատանքներ են ընթացել նաև «e-tax», «e-police» ծառայությունների, ինչպես նաև «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի  գործարկման, ակտիվացման ուղղությամբ:  Ներկայումս ԵՄ-ն համագործակցում է ՀՀ-ի հետ «e-judiciary» և «e-visa» ծառայությունների ամբողջական ներդրման ուղղությամբ:

Մեր պատասխանն Ադրբեջանին` պետք է լինի արդյունաբերական Հայաստանը. ԲՏԱ նախարար

Չոբանյանը նշել է նաև, որ ներկայում նախարարությունը մշակում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ռազմավարությունը, որը կսահմանի ոլորտային զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ հիմնական ուղենիշերը:

3
թեգերը:
Եվրամիություն, Անդրեա Վիկտորինի, Հայկ Չոբանյան

Նախագահը աջակցություն կցուցաբերի Շուռնուխի ու Որոտանի բնակիչներին. տեսանյութ

10
(Թարմացված է 17:38 20.04.2021)
Գյուղերի բնակիչները նախագահին ներկայացրել են մի շարք սոցիալական խնդիրներ՝ մասնավորապես կապված անասնապահության, ջրամատակարարման, գազամատակարարման, ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի մարման հետ:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է Սյունիքի մարզ։ Տեղեկությունը հայտնում է նախագահի կայքը։

Գորիս-Կապան մայրուղու սկզբնամասում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկիչ անցակետում նախագահը ծանոթացել է ծառայության պայմաններին, զրուցել զինծառայողների հետ:

«Դուք ծառայություն եք իրականացնում շատ կարևոր դիրքում։ Ամուր եղեք, առողջ եղեք: Բոլորիդ բարի ծառայություն», - ասել է նա զինծառայողներին։

Այնուհետև Սարգսյանը մարդու իրավունքների պաշտպանի հետ այցելել է Շուռնուխ համայնք, հանդիպել Շուռնուխի և Որոտանի ղեկավարների ու բնակիչների հետ։ Նախագահին են ներկայացվել առկա խնդիրները, հատկապես ընդգծվել են անվտանգության, պատշաճ կարգով սահմանազատման հետ կապված հարցերը։ Բնակիչները տեղեկացրել են, որ գյուղում սկսվել է նոր թաղամասի կառուցումը, որի տեղանքը, սակայն, նրանք այնքան էլ բարենպաստ չեն համարում: Շուռնուխցիները կենսական խնդիր են համարել իրենց միակ եկամտի աղբյուր հանդիսացող անասնապահության հնարավորությունից զրկվելը. պատերազմից հետո գյուղը զրկվել է արոտավայրերից, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են: Բացի այդ, անասուններն անցնում են այդ տարածքներ և չեն վերադարձվում, ինչը հավելյալ խնդիրներ է առաջացնում։ Բնակիչները ներկայացրել են նաև մի շարք սոցիալական խնդիրներ՝ մասնավորապես կապված ջրամատակարարման, գազամատակարարման, ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի մարման հետ:

Արձագանքելով սյունեցիների բարձրացրած հարցերին և ընդգծելով հատկապես անվտանգության, զբաղվածության և սոցիալական խնդիրների կարևորությունը՝ հանրապետության նախագահը Շուռնուխ և Որոտան բնակավայրերի ղեկավարներին առաջարկել է դրանք մանրամասն քննարկել նախագահի աշխատակազմի հետ՝ նախագահական ինստիտուտի լիազորությունների շրջանակում հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար։

Ի՞նչ են պարզել Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը Սյունիքում. ՄԻՊ–ը մանրամասներ է հայտնում

Հիշեցնենք, որ 2020–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Սյունիքում։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրել է, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում, որի մյուս կողմում տեղակայվել են ադրբեջանցի զինծառայողներ։

Հունվարի 5-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 11 տները հանձնվեցին ադրբեջանցիներին։ Փետրվարի 5-ին մարզի Ներքին Խնձորեսկ գյուղից հայկական զինծառայողները նահանջել են՝ թշնամուն թողնելով 15 հեկտար հողատարածք։ Մոտ 10 տուն էլ կորցրել ենք Որոտան գյուղում։

10
թեգերը:
սահմանամերձ գյուղեր, Սահման, Որոտան, Շուռնուխ, Սյունիք, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Կան քննարկումներ Սյունիքում ռուսական ռազմաբազայի հենակետ ստեղծելու մասին. Փաշինյան
ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել է Սյունիք` տեղում ծանոթանալու իրավիճակին ու խնդիրներին
Վահե Ղազարյանը պաշտոններից ազատել է Սյունիքի մարզի և Գորիսի ոստիկանապետներին