Պատվաստում

Հայաստանը կորոնավիրուսի 3-րդ ալիքի պիկում է. Սահակյանն ասաց` ինչու են AstraZeneca բերել

177
(Թարմացված է 20:49 03.04.2021)
Սահակյանի խոսքով` նախատեսում են Երևանում ապրիլի 7-8-ից սկսել պատվաստումը, իսկ մարզերում` մի փոքր ավելի ուշ։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Հայաստանը կորոնավիրուսի 3-րդ ալիքի պիկում է գտնվում` այս պահին ունենք ավելի քան 20 վերապրոֆիլավորված հիվանդանոց, որոնք կորոնավիրուսով վարակվածներին են սպասարկում։ Այս մասին հայտնում է ԱՆ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը` կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։

«Բավական լուրջ է իրավիճակը, քանի որ հերթում ունենք հիվանդներ, որոնք հոսպիտալացման կարիք ունեն»,–ասաց Սահակյանը։

Նրա խոսքով` պատվաստումների իրականացումը կարևոր դերակատարում կունենա այս հարցում։ Սահակյանը նշեց` քննարկվում է ռուսական Sputnik-V-ի նոր խմբաքանակ ներկրման հարցը։

Նա անդրադարձել է նաև այն թեմային, թե ինչո՞ւ է Հայաստանը հենց «Աստրազենակա» ստացել։ Դեռևս նախորդ տարի ստեղծվեց COVAX FACILITY նախաձեռնությունը, և այդ հարթակում միավորվեցին այն երկրները, որոնց արտադրող ընկերությունների հետ պայմանագրեր կնքելու հնարավորությունը քիչ է:

Այդ հարթակի միջոցով էլ ՀՀ–ին նախ առաջարկել են «Ֆայզեր» պատվաստանյութը, որն անհրաժեշտ էր պահել -70, -80 աստիճան սառնության պայմաններում, իսկ հայաստանյան պոլիկլինիկաները նման հնարավորություն չունեն։ Երկրորդ պայմանագրով էլ Հայաստանին առաջարկել են «Աստրազենեկա»։

«Սերը կորոնավիրուսի ժամանակ», կամ ինչ շտկումներ է մտցրել աշխարհում համավարակը

«Հաշվի առնելով հիվանդացության նոր դեպքերը, մեզ համար կարևոր էր հնարավորինս շուտ ունենալ պատվաստանյութ, ինչի համար էլ 24 000 պատվաստանյութ ձեռք բերեցինք ռիսկի խմբերի համար։ Նախատեսում ենք Երևանում ապրիլի 7-8-ից սկսել պատվաստումը, իսկ մարզերում` մի փոքր ավելի ուշ»,–ասաց Սահակյանը։

Խոսելով «Աստրազենեկայի» առաջացած իրարանցման մասին` Սահակյանը նշեց, որ այս պահին գիտական տվյալները «խոսում են» դրա օգտին։

ՀՀ–ում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք

Հիշեցնենք, որ արդեն երկու տասնյակից ավելի երկրներ, առավելապես՝ եվրոպական, դադարեցրել են Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ AstraZeneca անգլո-շվեդական ընկերության մշակած պատվաստանյութի օգտագործումը: Պաշտոնական պատճառը պատվաստվածների մոտ թրոմբոզի արձանագրված դեպքերն են։

177
թեգերը:
AstraZeneca, Սպուտնիկ V, պատվաստանյութ, պատվաստումներ, Գայանե Սահակյան, Հայաստան, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանում սպասվում է COVID-ի 7000 նոր դեպք
Երբ Covid-ը դատավճիռ է․ ի՞նչը Հայաստանին կփրկի ճգնաժամից
Ինչպես ռուս մասնագետներն օգնեցին Հայաստանին․ Covid-ի դեմ պայքարի առաքելությունն ավարտված է
Քիմ և Քորթնի Քարդաշյան. արխիվային լուսանկար

«Իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան». Քիմը շնորհավորել է քրոջ ծննդյան տոնը. լուսանկարներ

139
Քիմ Քարդաշյանը գրել է, որ Քորթնին միշտ գիտի, թե ինչ է ուզում այս կյանքում։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը յուրահատուկ կերպով է շնորհավորել ավագ քրոջը` Քորթնի Քարդաշյանին ծննդյան օրվա առթիվ։ Նա Քորթնիի հետ տարբեր ժամանակներում արված լուսանկարներ է հրապարակել, որոնց մեջ կա նաև Հայաստան կատարած այցը։

«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան։ Մոլորակի այն մարդն ես, ում ես շատ երկար ժամանակ է ինչ ճանաչում եմ։ Քո նմանը չկա։ Դու միշտ գիտես ինչ ես ուզում այս կյանքում, և երբեք չես համապատասխանում ուրիշների իդեալներին, ես այնքան եմ հիանումքեզնով: Դու միշտ ճշտի կողմից ես և դարձել ես լավագույն հոգեթերապևտը, որի մասին կարող է երազել ցանկացած աղջիկ։ Ես սիրելու եմ քեզ մինչև վերջին շունչս։ Քեզ լավագույն տարեդարձն եմ մաղթում, դու արժանի ես այս ամենին»,– գրել է Քիմը։

Նշենք, որ այսօր Քորթնին նշում է իր ծննդյան 42–րդ տարեդարձը։ Նա Instagram-ում հրապարակել է նախօրեին իր նոր ընկերոջ՝ ամերիկացի երաժիշտ Թրևիս Բարքերի մատուցած օրիգինալ անակնկալը և երկրպագուներին ցույց տվել տան անկյունում կակաչների ահռելի փունջն ու առաստաղից թելով կախված բազմաթիվ գարդենիաները։

Նշենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Քորթնին նոր ընտրյալ ունի։ Օրեր առաջ նա հանգստյան օրերն անցկացրել էր Թրևիս Բարքերի հետ։
Ընտանեկան հանգստից լուսանկարներ են հրապարակել ինչպես Քորթնի Քարդաշյանը, այնպես էլ հայտնի երաժիշտը։

Նշենք, որ Քորթնին նախկինում հանդիպում էր Սքոթ Դիսիքի հետ, որից ունի 3 երեխա, իսկ Բարքերն իր նախորդ ամուսնությունից մեկ դուստր և մեկ որդի ունի։ Զույգն իր ժամանակի զգալի մասն անց է կացնում երեխաների հետ։

«Ամենաթույն մորաքույրը»․ Քիմ Քարդաշյանն ու զարմիկը խախտել են Քորթնիի սահմանած «կանոնները»

139
թեգերը:
Ծննդյան օր, Քորթնի Քարդաշյան, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը միլիարդատեր է դարձել և ընդգրկվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում
Արմենչիկ և ոչ միայն. Քորթնի Քարդաշյանը գաղտնազերծել է իր հայկական «փլեյլիստը»
Ինչո՞ւ վճարել պրոֆեսիոնալ լուսանկարիչներին․ Քորթնի Քարդաշյանը որդուն գործի է դրել
Քիմ և Քորթնի Քարդաշյանները գովազդում են ռուս գործարարի ստարտափը
Շտապօգնության մեքենա. արխիվային լուսանկար

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին 3 մեքենա են բախվել. կան տուժածներ

68
(Թարմացված է 22:10 18.04.2021)
Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երեք ավտոմեքենա, կան տուժածներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են ապրիլի 18-ին, ժամը 18։23-ին, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ա. Ղ., ծնված 1987 թ.), «Volkswagen Golf» (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1978 թ.) և «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1953 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Երկաթուղային վթար Եգիպտոսում. տուժել է ավելի քան 100 մարդ, կան զոհեր

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, 3 տուժածներ տեղի ուժերով հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Ողբերգական վթար Աբովյան քաղաքում. 1 մարդ մահացել է, երեքը հիվանդանոցում են

68
թեգերը:
Տուժածներ, Ճանապարհ, Լոռի, վթար
Ըստ թեմայի
Տեղի է ունեցել դժբախտ պատահար. պաշտպանը` Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վթարի մասին
Վթար Չիվա գյուղի մոտ. տուժածներից մեկին մեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայի միջոցով
Խոշոր վթար Սյունիքում․ 6 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է