Արկադի Տեր–Թադևոսյանը

Թիֆլիսցի տղան, կամ ինչու Արկադի Տեր-Թադևոսյանը այդպես էլ չայցելեց հայրենի Թբիլիսի

1028
(Թարմացված է 20:14 03.04.2021)
Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի մասին երկար կարելի է խոսել։ Չկան այնպիսի բառեր, որոնցով հնարավոր է լիարժեք արտահայտել նրա արածը Հայաստանի ու ամեն հայի համար։ Մեր այս հոդվածում պատմում ենք Կոմանդոսի կյանքի քիչ հայտնի շրջանի՝ Թբիլիսիում անցկացրած տարիների մասին։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Բարձրահասակ, սևահեր, շագանակագույն աչքերով, գեղեցիկ ու վեհաշուք, շատ բարի և միշտ ժպտադեմ... երբ սովորական թիֆլիսցի տղան՝ Արտուշը, դուրս էր գալիս Թբիլիսիի հայաբնակ թաղամասի՝ Մետրոստոյի Տոլուժսկայա փողոցը, հանդիպող աղջիկները հիանում էին։ Այսպես է Կոմանդոսի բարեկամուհին՝ Անահիտ Ղարաֆիլյանը, հիշում կենդանի լեգենդ դարձած մարդուն՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին, որին ժողովուրդը Կոմանդոս էր կոչում։

Հայաստանը հրաժեշտ տվեց Շուշին ազատագրած լեգենդար Կոմանդոսին. լուսանկարներ

Կոմանդոսի պապը ծնունդով Կարսից էր, հոգևորականի ընտանիքից։ Նրան թուրքերը կենդանի այրել էին վանքում, 19-րդ դարի 80-ական թվականներին (Համիդյան ջարդերի ժամանակ՝ խմբ․)։ Արտուշի պապը, որն այդ ժամանակ հինգ տարեկան էր եղել, հրաշքով էր փրկվել։ Ընտանիքը հիմնավորվել էր Թբիլիսում, որտեղ էլ հենց ծնվել է Շուշին ազատագրողը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը։

Կոմանդոսի մանկությունը

Կոմանդոսը ծնվել է թբիլիսյան ոչ հարուստ ընտանիքում։ Նա չորս եղբայրներից ու քույրերից ավագն էր։ Կոմանդոսի և Անահիտ Ղարաֆիլյանի միջև տարիքային տարբերությունը 20 տարի է, ուստի Անահիտը նրա մանկությունը մոր պատմություններից է հիշում։ Կնոջ խոսքով՝ Արտուշը դեռ մանկության տարիներից  իր վրա էր վերցրել ծնողների հետ տան հոգսեր կիսելու պարտականությունը։

«Նրանք հարուստ չէին, ընտանիքում չորս երեխա էին՝ Արտուշը, նրա եղբայրը և երկու քույրերը, մայրը՝ Մանիկը, և  հայրը՝ Հովհաննեսը։ Արտուշն ամեն հարցում օգնում էր ծնողներին»,-պատմում է Անահիտը։

Аркадий Тер-Тадевосян
© Photo : HAYASA
Արկադի Տեր-Թադևոսյանը

Նա լավ էր սովորում, թիվ 110 միջնակարգ դպրոցը գերազանցությամբ է ավարտել։ Անահիտի խոսքով`Արտուշը մորից ժառանգել էր հանգստությունը, հորից՝ կարգապահությունը։ Անահիտը հիշում է, որ Մանիկ հորաքույրը հանդարտ ու բարի կին էր, Հովհաննես հորեղբայրը` արդարամիտ, հյուրասեր, բայց խիստ, ամեն ինչում կարգուկանոն էր սիրում՝ հագուստի, խոսակցության, վարվեցողության մեջ։ Արտուշն ինքն էլ այդպիսին էր։ Մանսնագիտության ընտրության հարցում նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել հորեղբայրը՝ Խաչատուր Տեր-Թադևոսյանը, Թբիլիսիի զինկոմիսարիատներից մեկի ղեկավարն ու Վրաստանում շատ հարգված մի մարդ։

Երեխաները նրա հետևից լալիս էին

Կոմանդոսի զարմուհին՝ Արմենուհի Եգորյանը, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում  պատմեց,  որ իր քեռին շատ էր սիրում երեխաներին, երեխաներն էլ՝ նրան։ Հաճախ էր իրենց հյուր գալիս։ Արտուշը սիրում էր զրուցել Արմենուհու պապի հետ, որը նույնպես Կարսից էր։ Խոսում էին ամեն ինչի՝ կյանքի, Ցեղասպանության, կորցրած հողերի, տան մասին։

«Նա սեղանի մոտ չէր նստում, գերադասում էր երեխաների հետ խաղալ։ Երեխաներին բակից հավաքում էր, չէր ալարում` մեզնից յուրաքանչյուրին ուսերի վրա դրած այս ծայրից այն ծայրն էր տանում։ Մենք նրան շատ էինք սիրում և լաց էինք լինում, երբ հեռանում էր»,-հիշում է Եգորյանը։

Կնոջ խոսքով՝ Արտուշը լավ էր սովորում, բայց քանի որ միշտ պատրաստ էր պաշտպանել թույլին, հաճախ էր կռվի մեջ ընկնում։ Երբ ծնողներին դպրոց էին կանչում, նրանց չվշտացնելու համար հորեղբոր կնոջն էր խնդրում դպրոց գալ։

Արկադիի հայրը շատ էր ուզում, որ որդին իր եղբոր նման կրթված լինի։ Հենց դա էր պատճառը, որ Արտուշին ուղարկեցին ռուսական դպրոցում սովորելու։

Կոմանդոսը ցանկանում էր, որ մեր պետությունը դուրս գար ամեն ինչից հաղթանակած․ նախարար

Հայրը միշտ հպարտանում էր Արտուշով և բոլորին օրինակ էր բերում։

Նա չկարողացավ Թբիլիսի գնալ

Կոմանդոսի ազգականուհի Իննա Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Տեր-Թադևոսյանը վերջին անգամ Թբիլիսում եղել է 1997թ․-ին, իր հորեղբոր` Աշոտի թաղմանը։

«Դա նրա վերջին այցն էր Թբիլիսի։ Մենք նստել էինք նրանց տան բակում, հիշում էինք անցած ժամանակները, այն օրը, երբ նա կեչիներ տնկեց։ Նա շատ ուրախացավ, որ կեչիները աճել են ու պահպանվել»,-ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, որ մոր մահից հետո Կոմանդոսն այլևս Վրաստան չի վերադարձել։ Մանիկ հորաքույրը մահացել է 2000թ․-ին, Թիֆլիսում հոգեհանգստի արարողությունից հետո նրա մարմինը տեղափոխել են Երևան։ Ավելի ուշ Կոմանդոսը Երևան տեղափոխեց նաև հոր աճյունը և վերաթաղեց Դավիթաշենի գերեզմանատանը, ընտանեկան գերեզմանատեղիում։

Ըստ որոշ, չհաստատված տեղեկությունների՝ Ադրբեջանի իշխանությունները մեծ պարգև էին խոստացել Կոմանդոսի գլխի համար։ Այդ պատճառով նա հետագայում արդեն Վրաստան չէր գնում, քանի որ անվտանգության երաշխիքներ չկային։

Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) մեր ժամանակների նշանավոր զորահրամանատարներից է։ Նա մշակել և ղեկավարել է անառիկ համարվող Շուշի քաղաք-ամրոցի ազատագրման գործողությունը՝ «Հարսանիք լեռներումը»։

1028
թեգերը:
մանկություն, Շուշի, Վրաստանի Հանրապետություն, Թբիլիսի, Արկադի Տեր–Թադևոսյան (Կոմանդոս)
Ըստ թեմայի
Էդմոն Մարուքյանն առաջարկել է Հայաստանի ազգային հերոսի կոչում շնորհել Կոմանդոսին
«Նա նաև մեծ մարդ էր». ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Կոմանդոսի հոգեհանգստին
ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց Արկադի Տեր–Թադևոսյանի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով
Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Պուտինին, Բայդենին, Մակրոնին և այլոց

208
(Թարմացված է 13:37 22.04.2021)
ՀՀ նախագահը վստահություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը կնպաստի ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության կանխարգելմանն ու անպատժելիության վերացմանն ամբողջ աշխարհում:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախաշեմին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել երկու տասնյակից ավելի երկրների, միջազգային կառույցների ղեկավարների, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Իտալիայի, Արգենտինայի, Լիբանանի, Հունաստանի նախագահներին, Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, Նիդեռլանդների, Բելգիայի, Շվեդիայի թագավորներին և այլոց: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել նախագահներին, խորհրդարաններին, հասարակական, հոգևոր, գիտական ու ակադեմիական շրջանակներին՝ Հայոց ցեղասպանությունը տարբեր ձևաչափերով ճանաչելու, դատապարտելու, ինչպես նաև հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխության համար:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հղած նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Հայոց ցեղասպանության ճանաչումը, Երևանում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությանը Ֆրանսիայի նախագահի մասնակցությունը, Ձեր հրամանագրով ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելը ևս մեկ անգամ ընդգծում են Ֆրանսիայի հետևողականությունը և հավատարմությունը համամարդկային արժեքներին»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Հայաստանը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում Ռուսաստանի և անձամբ Ձեր ջանքերը: Ցեղասպանության ճանաչումը, ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչող հռչակագիրը, Պետական դումայի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությանը Ձեր մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծում են Ռուսաստանի հետևողականությունը և հավատարմությունը համամարդկային արժեքներին»:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հղած նամակում նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել 2019թ. ԱՄՆ կոնգրեսի զույգ պալատների որոշումը և մասնավորապես նշել. «Հայաստանում մեծ գոհունակությամբ ընդունեցինք 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, որին հաջորդեց ԱՄՆ Սենատի միաձայն որոշումը»:

Հայաստանի նախագահի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը նշանակում է ճանաչել մարդկության դեմ իրականացված հանցագործությունը. «Մենք համոզված ենք, որ ցեղասպանությունների ու ցեղասպան քաղաքականության կանխարգելման գործիքներից մեկը դրանց ճանաչումն ու դատապարտումն է: Ակնկալում ենք, որ Դուք կվերահաստատեք պատմական արդարությունն առաջ մղելու և նոր ցեղասպանությունները կանխելու Ձեր հանձնառությունը»:

Նամակներում Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը կնպաստի ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության կանխարգելմանն ու անպատժելիության վերացմանն ամբողջ աշխարհում:

208
թեգերը:
Ջո Բայդեն, Էմանուել Մակրոն, Վլադիմիր Պուտին, Արմեն Սարգսյան, Հայաստան
թեմա:
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
Ըստ թեմայի
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է մի շարք կուսակցությունների ղեկավարների
Արմեն Սարգսյանը նկարել է Արարատ լեռը. Վրաստանի նախագահը լուսանկար է հրապարակել
Արմեն Սարգսյանը Թբիլիսիում պատմել է` ինչի մասին է խոսել վրացի գործընկերների հետ
Կարեն Կարապետյան. արխիվային լուսանկար

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցում է Գյումրիում իրականացվող ներդրումային ծրագրին

44
(Թարմացված է 13:32 22.04.2021)
Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պայուսակից հանեց ներդրւմային ծրագիրն ու ներկայացրեց այն իբրև ապացույց, որ ներդրումներ Հայաստանում արվում են։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում վերահաստատեց իր նախկինում արած հայտարարությունը Հայաստանում սպասվող ներդրումների մեծ ծավալի մասին։

«Հենց հիմա այստեղ կա մի քանի հարյուր միլիոնի ներդրումների ծրագրեր,– ասաց Քերոբյանը`բացելով ձեռքին եղած պայուսակն ու դրանից ինչ–որ թղթապանակ հանելով,– խնդրեմ, նայեք, սա Գյումրիի «Կումայրի» կենտրոնի կառուցապատման ծրագիրն է, որը երեկ ենք քննարկել»։

Քերոբյանը հայտնեց նաև, որ այդ ծրագրում մասնաբաժին ունի նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նախարարը նշեց, որ ներդրումները ամենատարբեր ոլորտներին են վերաբերում` IT-ից մինչև շինարարություն։

Ինչ վերաբերում է արդյունքներին, Քերոբյանը նշեց, որ դրանք արդեն տեսանելի են. օրինակ` այսօր կառավարության նիստում ներկայացվեց աշխատատեղերի ավելացման ցուցանիշը, երկուշաբթի օրը կհրապարակվի տնտեսական աճի ցուցանիշը։ Բայցևայնպես, առկա վիճակը էկոնոմիկայի նախարարին չի բավարարում։

«Ես մասնակցել եմ նաև պատերազմին, տեսել եմ, թե ինչպիսի անհամաչափ է մեր և Թուրքիայի ռազմական ու տնտեսական ուժը, և անձամբ ես համարում եմ, որ մենք պետք է ամենաարագ տեմպերով ստեղծենք ՀՀ–ի համար կոնկրետ ու ամենաբարձր արժեք»,– ասաց նա։

Հիշեցնենք` Գյումրիի «Կումայրի» արգելոցի վերականգնման ծրագիրն առաջադրվել էր 2017թ–ին։ Այն ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո 22 գործարարներ ցանկություն էին հայտնել միանալու ծրագրին։

2020 թվականին ՀՀ–ում ներդրումներ չեն եղել, ավելին` եղել է գումարների արտահոսք. տնտեսագետ

44
թեգերը:
ծրագիր, Ներդրում, Կարեն Կարապետյան, Վահան Քերոբյան
Ըստ թեմայի
Նախկինում գոյություն չունեցող նոր մեխանիզմ կգործի. Փաշինյանը` ներդրումների մասին
«Ունենք բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր». Քերոբյանը խոստանում է` մարդկանց կյանքը կփոխվի
Արցախում ներդրումների միջոցով աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտություն կա. Մանե Թանդիլյան
F-35

Միացյալ Նահանգները Թուրքիային պաշտոնապես հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից

0
Ամերիկացի պաշտոնյայի փոխանցմամբ՝ ծանուցագրում նշվում է, որ 2007թ. հունվարի 26-ին Թուրքիայի ստորագրած փոխըմբռնման հուշագիրը խզվում է, և նոր համաձայնագրի տեքստում Թուրքիան չի ընդգրկվում:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիային պաշտոնապես հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից։ Տեղեկությունը հայտնում է «Anadolu» լրատվական գործակալությանը:
Տեղեկացվում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, Անկարային ծանուցել է ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու մասին: 

Պենտագոնի պաշտոնյաներից մեկը, որի անունը չի նշվում, թեմայի վերաբերյալ հարցազրույց է տվել թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը:

Ամերիկացի պաշտոնյայի փոխանցմամբ՝ ծանուցագրում նշվում է, որ 2007թ. հունվարի 26-ին Թուրքիայի ստորագրած փոխըմբռնման հուշագիրը, որը 2006թ. ստորագրվել էր մյուս մասնակից երկրների կողմից, խզվում է, և նոր համաձայնագրի տեքստում Թուրքիան չի ընդգրկվում:

Պաշտոնյան նաև հայտնել է, որ պայմանագիրը թարմացվել է 8 գործընկեր երկրների կողմից և որևէ նոր գործընկեր երկիր չի ավելացել: 

Հիշեցնենք` ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ արգելք էր սահմանել ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման համար: 

Թուրքական սերիալում ցուցադրված քարտեզում Արցախը և Ադրբեջանը ներկայացվել են որպես Հայաստան

5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչների նախագիծը  համատեղ իրականացվում էր ՆԱՏՕ-ի անդամ 1 տասնյակ երկրների կողմից։ Ի սկզբանե նախագծին մասնակցում էր նաև Թուրքիան, սակայն Ռուսաստանից S-400 բարձր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պատճառով 2020թ. հուլիսին Վաշինգտոնի նախաձեռնությամբ կասեցվեց Թուրքիայի մասնակցությունը կործանիչների արտադրության ծրագրին, իսկ այդ երկրի համար արդեն արտադրված կործանիչները չմատակարարվեցին։

Ավելի վաղ Պենտագոնում հայտարարել էին, որ Թուրքիան պետք է S-400  համակարգերը Ռուսաստանին վերադարձնի, եթե Անկարան ցանկանում Է ԱՄՆ-ից ստանալ Patriot հրթիռային համակարգեր: 

0
թեգերը:
Զենք, ԱՄՆ, Թուրքիա
Ըստ թեմայի
ԱՄՆ-ն հերքում է Լուկաշենկոյի սպանության և Բելառուսի հեղաշրջման ծրագրին իր մասնակցությունը
Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է ԱՄՆ-ին ապրիլի 24-ի կապակցությամբ
ԱՄՆ–ի կողմից Ցեղասպանության ճանաչումը կարող է սաստել Թուրքիային. Հարություն Մարության