Երկրաշարժ

Սյունիքում երկրաշարժ է գրանցվել

123
(Թարմացված է 12:56 03.04.2021)
Տեղեկացվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզում այսօր երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Սույն թվականի ապրիլի 3-ին, տեղական ժամանակով ժամը 12:15-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08:15-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.30⁰ և արևելյան երկայնության 46.03⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Դաստակերտ քաղաքից 8 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ»,–ասված է հաղորդագրության մեջ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:

123
թեգերը:
Երկրաշարժ, Սյունիք, Հայաստան
Ըստ թեմայի
Վրաստանի արևմուտքում մեկ ժամում երկու երկրաշարժ է գրանցվել
Իրանի հարավում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի հյուսիս-արևելքում 7,2 մագնիտուդով ուժգնությամբ երկրաշարժ է եղել. տեսանյութ
Արխիվային լուսանկար

Փաշինյանի այցից հետո բերման ենթարկված Հարթաշեն բնակավայրի ղեկավարն ազատ է արձակվել

8
(Թարմացված է 08:55 23.04.2021)
Իրավապահները բերման էին ենթարկել Մեղրիի քաղաքապետին, Շուռնուխի գյուղապետի եղբորն ու այլ սյունեցիների։ Նախնական տվյալներով` 16 մարդու։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Գորիսի Հարթաշեն գյուղի վարչական ղեկավարն ազատ է արձակվել։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է փաստաբան Բենիկ Գալստյանը։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20–ին և 21–ին գնացել էր Սյունիք, որտեղ նրան մեղմ ասած` գրկաբաց չընդունեցին։ Քաղաքացիները տարբեր համայնքներում փողոց էին դուրս եկել ու հնչեցրին ոչ այնքան կոռեկտ արտահայտություններ վարչապետի հասցեին։ Ապրիլի 22–ի առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները բերման են ենթարկել Մեղրիի քաղաքապետին, Շուռնուխի գյուղապետի եղբորն ու այլ սյունեցիների։ Նախնական տվյալներով` 16 մարդու։

«Հայտնի քրեական գործի շրջանակներում ապօրինի ձերբակալված Սյունիքի մարզի Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի ղեկավար Արմեն Խաչատրյանը դատավոր Դավիթ Հարությունյանի օրինական որոշմամբ ազատ արձակվեց»,–գրել է նա։

Տեղեկություն կա, որ Սյունիքի նախկին մարզպետին և նրա կնոջը ձերբակալելու են. հայտարարություն

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին երեկ` ապրիլի 21–ին, վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել նրան ընդհանրապես չհաջողվեց, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որ Փաշինյանը չկարողանա մտնել այնտեղ։

Խուլիգանության հոդվածով բերման էին ենթարկել Սյունիքի 16 բնակչի։

8
թեգերը:
Գյուղապետ, Ձերբակալություն, Բողոքի ակցիա, Սյունիք
Ըստ թեմայի
«Սյունեցիների քայլերն արդարացի էին». Սյունիքի նախկին մարզպետը մասնակցում է բողոքի ակցիային
Դուք իրավասու չեք կոնկրետ գործերով գնահատական տալ. ՄԻՊ–ի կոշտ արձագանքը Սյունիքի դեպքերին
Սյունիքից բերման ենթարկվածների թիվը 16-ն է. կան նաև ինքնակամ ներկայացողներ
Люди на улице Мовсеса Хоренаци

Մի քանի օր շարունակ Հայաստանում տեղումներ չեն գրանցվի. եղանակի տեսություն

18
(Թարմացված է 15:00 22.04.2021)
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Հայաստանի որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +26-ի։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ապրիլի 23-25-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ կենտրոնի հրապարակած ցուցանիշների` այսօր ամենատաքը կլինի Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում և Սյունիքում, որտեղ 26 աստիճան տաքություն կգրանցվի։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Տեղումները կվերսկսվեն ապրիլի 26-ին։

Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +23-ից +25–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +10-ից +12։

Էջմիածնով անցնող հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով

18
թեգերը:
Անձրև, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
«Նամակ անցյալից». Հայաստանում պեղված դամբարանադաշտը կարող է փոխել մեր պատկերացումները
Ծիծեռնակաբերդ այցելողների համար դիմակ դնելը պարտադիր կլինի
Ինչպես մասնակցել ապրիլի 25-ի համապետական ծառատունկին․ ծրագրի մանրամասները