ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Այսօր Հաղթանակի զբոսայգում` «Հիշատակի այգում», 100 կեչու և արոսի ծառ է տնկվել` ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների։ Նշենք, որ այս ակցիան մեկնարկել է մարտի 18-ին Ռուսաստանի հարավում, իսկ մարտի 28-ին արդեն այն դարձել է միջազգային։ Ակցիային է միացել Ղրղզստանը, որն էստաֆետը փոխանցել է Հայաստանին:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ ակցիան խորհրդանշական բնույթ ունի` 27 միլիոն ծառ տնկել Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված ԽՍՀՄ յուրաքանչյուր քաղաքացու հիշատակին:
«Մենք պետք է հիշենք ոչ միայն ընդհանուր պատմությունը, այլև յուրաքանչյուրին, ով իր կյանքն է զոհել, որպեսզի մենք այսօր ապրենք։ Նրանք զոհվել են հանուն մեր ապագայի, հանուն նրա, որ մեր երեխաներն ավելի լավ կյանքի հույս ունենան»,–ասաց Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ այժմ ավելի ու ավելի համառորեն են փորձում պատմությունը վերաշարադրել, հիտլերյան ֆաշիզմի ողնաշարը կոտրած խորհրդային ժողովրդի սխրանքը մոռացության մատնել:
Կոպիրկինը կարևորել է նաև, որ ակցիան այժմ տեղի է ունենում Հայաստանում, որը շատ բարդ ժամանակներ է ապրում։
«Շատ կարևոր է, որ մեր ժողովուրդների, այդ թվում՝ հայ ժողովրդի սխրանքների մասին հիշողությունը հայ ազգին ուժ տա հաղթահարելու այն փորձությունները, որոնց այժմ բախվում են։ Մենք ձեր կողքին ենք և կաջակցենք ձեզ»,–ասաց դեսպանը։
Նշենք, որ միջոցառմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Երևանի քաղաքապետարանի, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի և ՀԿ–ների ներկայացուցիչներ: Երևանից հետո ծառատունկ կիրականացվի նաև այլ վայրերում։
Ակցիան մեկնարկել է մեկ տարի առաջ։ Ակցիայի կյանքի կոչմանն աջակցել են նաև դպրոցները. աշակերտներն իրենց տան տարածքում տնկել է մեկ ծառ և լուսանկարել այն ու #СадПамятиДома հեշթեգով տեղադրել ակցիայի պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Երեկ՝ ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 23։50-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Ջերմուկ քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Սևադա Առաքելյանի վարած Mazda մակնիշի և Երևանի բնակիչներ՝ 26-ամյա Դոմինիկա Իոաննիսյանի վարած Ford մակնիշի և 22-ամյա Վահրամ Ավդալյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը։
Վթարի հետևանքով Nissan-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 22-ամյա Աննա Հովհաննիսյանն ու Կոտայքի մարզի բնակիչ՝ 18-ամյա Աշոտ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Դ. Իոաննիսյանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի քույրն է։
Տեղի է ունեցել դժբախտ պատահար. պաշտպանը` Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վթարի մասին
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.
10:00-16:00 Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 5, 11/3, 11/4, 15/1, 17, 17/3 շենքեր, Քոչարյան փ. 4 շենք, Քոչարյան նրբ. 5 շենք, Գայի պող. 26, 28, 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղի 2-10 շարքեր մասնակի, Մյասնիկյան պող. 12-35 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աէրացիա թաղ. 6 շենք, Աէրացիա թաղ. 1/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-17:00 Կիևյան փ. 10 շենք, Վաղարշյան փ. 15 շենք, Արաբկիր 49 փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 12/1 շենք, Դումանի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանուշյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 29 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վ.Դավթյան փ. 1/4 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյան փ.13, 15, 15/4 շենքեր, սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հր.Քոչարի փ. 14, 14/1, 14/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 47/1 շենք, Շարուրի փ․ 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35 շենքեր, Շարուրի փողոցի օժանդակ տնտեսություն, Շևչենկո փ․ 1, 4, 6 շենքեր, Եղբայրության փ․ 4, 6, 8 շենքեր, Պապովի, Տիմիրյազևի փողոցներ սեփական տներ, Աէրացիա թաղ. 1, 2, 1/1ա, 3, 3/1, 21/ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
10։00-16։30 Եղվարդ համայնք՝ Արա Գեղեցիկի, Սաֆարյան, Նոր Թաղ, Նար-Դոսի, Պարույր Սևակի 1, 2, 3 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռավան համայնք՝ 9, 10, 11 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։00-16։30 Բյուրեղավան համայնք՝ 12, 13, 14, 15, 16 շենքեր, 49 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։00-17։00 Ձորաղբյուր, Գեղաշեն և Նոր-Գյուղ գյուղեր մասնակի,
10:00-12:00 Դարակերտ գյուղ, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր մասնակի,
10:00-14:00 Հովտաշատ գյուղ մասնակի,
10:30-16:00 Մրգավան գյուղ մասնակի,
13:30-14:30 Շահումյան գյուղ մասնակի,
13:00-15:00 Նոր Խարբերդ և Նոր Կյուրին գյուղեր մասնակի,
10:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Իսրայել Օրի, Նալբանդյան, Կոմիտասի, Գագարինի , Սևակի, 26 Կոմիսարների, Աթարբեկյան, Ավագյան, Արսենյան, Թամանցիների, Թումանյան, Իսակովի, Իսահակյան, Լևոնյան, Խանջյան, Խաչատրյան, Միկոյան, Մյասնիկյան, Մոմիկի, Նալբանդյան, Նարեկացու, Շահումյան, Սպանդարյան, Օրբելու, Բաղդասարյան, Բաղրամյան փողոցներ մասնակի, Գետափ գյուղ մասնակի,
10:00-16:00 Վայք քաղաք՝ Ջերմուկի խճուղու 51, 53 և Սարավանի 23 շենքեր,
11:00-13:00 Դիլիջան քաղաք՝ Կամո փողոց,
Լոռու մարզում՝
11:00-17:00 Արջուտ գյուղ, Արջուտ կայարան և Սավաշի Զինավան,
10:00-11:30 Սիսիան քաղաք` Շահումյան, Սպանդարյան, Րաֆֆի փողոցներ մասնակի, Խրիմյան, Մայիսյան, Հովնան Որոտնեցի փողոցներ,
12:00-13:30 Սիսիան քաղաք՝ Բակունցի, Տիգրան Մեծի, Առուստամյան, Աղայան, Րաֆֆի փողոցներ մասնակի և Սայաթ-Նովա փողոց,
14:00-15:00 Սիսիան քաղաք՝ Տերյան, Թումանյան, Րաֆֆի փողոցներ մասնակի և Կամո փողոց:
ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի