«Մարտական խաչ»

«Մամ, մինչև չգնամ, կռիվը չի վերջանա». Եռաբլուրում հետմահու պարգևատրեցին Հայկազ Մկրտչյանին

65
(Թարմացված է 12:04 03.04.2021)
Հայկազ Մկրտչյանը զոհվել է Կարմիր շուկայի համար մղված մարտերում։ Զինծառայողի մոր խոսքով` այնպիսի տպավորություն է, որ զուգահեռ իրականության մեջ ենք ապրում. մի կողմից որդեկորույս մայրերը, մյուս կողմից, իշխանությունը շարունակում է իր գործն անել` ասես ոչինչ չի եղել

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Եռաբլուրում այսօր տեղի ունեցավ պատերազմի զոհերից Հայկազ Զավենի Մկրտչյանին հետմահու պարգևատրման արարողությունը։ 

Հայկազ Մկրտչյանը մասնակցել է նաև 2020-ի հուլիսյան մարտերին, պարգևատրվել Մարտական հերթապահության շքանշանով։

Վերջին պատերազմին մասնակցության համար Մկրտչյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Մարտական ծառայության շքանշանով։

Եռաբլուրում` հենց Հայկազ Մկրտչյանի շիրիմի մոտ, երրորդ բանակային կորպուսի անձնակազմը նախագահի շքանշանը հանձնեց նրա հորը։

«Տղաս շատ ազնիվ էր, անարդարությունը չէր հանդուրժում։ Ինձ պատմում էր, երբ առաջին անգամ` դեռ հուլիսյան մարտերին, ասացին` Հայկո, պիտի կրակենք, հասկացա, որ ուսումնական վարժանք չէ։ Ասում էր` ինձ հավաքեցի, ասացի, որ հեքիաթ չէ եղածը և անցա գործի»,–լրագրողների հետ զրույցում պատմեց Հայկազի մայրը` տիկին Աննան։

Հայկազ Մկրտչյանը հոկտեմբերի 29-ի երեկոյան է զոհվել` Կարմիր շուկայի համար մղված մարտերի ժամանակ։ Մայրը որդու հետ դեպքից 1-1.5 ժամ առաջ է խոսել։

«Տղաս խոստացավ երեկոյան գրել ինձ ու ասել, որ այսօր էլ ամեն ինչ անցավ, սակայն այդպես էլ նրանից լուր չստացա։ Ասում էր` մամ, մինչև ես չգնամ, կռիվը չի վերջանա։ Ինձ հուսադրում էր, թե` մամ, ես անմահ եմ, չգիտես»,–պատմեց տիկին Աննան։

Նա ասում է, որ տղան անվախ էր և ընկճվում էր միայն այն ժամանակ, երբ նահանջի հրաման էին տալիս։ Ավելին, բացի մոտը եղած վերջին փամփուշտից, ամենաթեժ պահերին նաև ձեռքին բացած դանակ էր պահում, որ հանկարծ գերի չընկնի։

Տիկին Աննան, անդրադառնալով ներկայիս իրավիճակին, նշեց, որ իշխանությունից ոչ միայն հրաժարական, շատ բան է պահանջում։ Նրա խոսքով` այդքան զոհեր մենք չպետք է ունենայինք։

Երբեմն 20 մայր տարբեր գերեզմաններից լալիս են ու ողբում. Եռաբլուրի քահանան տեսել է դժոխքը

«Հողերի հանձնումը, գերիների հարցերը` այնպիսի տպավորություն է, որ զուգահեռ իրականության մեջ ենք ապրում. մի կողմից որդեկորույս մայրերը, մյուս կողմից, իշխանությունը շարունակում է իր գործն անել` ասես ոչինչ չի եղել»,–ասաց տիկին Աննան։

Հայկազ Մկրտչյանի հրամանատարական կազմից ասացին` Հայկազը ոչ մի անգամ չի երկմտել իր առջև դրված մարտական խնդիրը կատարելու գործում։

65
թեգերը:
Արցախյան պատերազմ, Կարմիր շուկա, Եռաբլուր պանթեոն, Զոհ, պարգևատրում, զինծառայող
Ըստ թեմայի
Վիրավոր զինծառայողի ծննդյան օրն են տոնել վերականգնողական կենտրոնում. հուզիչ տեսանյութ
«Երեխուն դիտավորյալ են կորցրել». անհետ կորած զինծառայողների ծնողներն ԱԺ-ում են
Վիրավոր զինծառայողներին աշխատանքի ընդունած գործատուն գումար կստանա պետությունից
Մարիամ Դիլբանդյան

Քնապարկերից մինչև միջնադարյան նախշեր․ երևանցի կնոջ բացառիկ նախագիծը արցախցիների համար

3
(Թարմացված է 20:32 11.04.2021)
Անցած տարվա ամենածանր օրերին երիտասարդ հայուհուն հաջողվեց ոչ միայն հուսահատության գիրկը չընկնել, այլև նոր գործ սկսել, որը կարող է հուզական և ֆինանսական ճգնաժամից դուրս բերել պատերազմից ամենաշատը տուժած մարդկանց։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Մարիամ Դիլբանդյանի բացառիկ նախագիծը ծնունդ է առել պատերազմի օրերին։ Առաջնագծի մարտիկներին այն ժամանակ քնապարկեր էին հարկավոր։ Երկու փոքր երեխաների մայրն անհապաղ հավաքեց հարկադրված Երևան տեղափոխված արցախցի կանանց և հենց իր տանը քնապարկերի ու անձրևանոցների կարուձևի փոքրիկ արհեստանոց բացեց։ Միասին նրանք կարողացան ռազմաճակատ ուղարկել զինվորներին անհրաժեշտ բավականին մեծ քանակությամբ իրեր։

Основательница бренда Лорик Мариам Дилбандян показывает альбом с армянскими орнаментами корреспонденту Sputnik Армения
© Sputnik / Aram Nersesyan
Մարիամ Դիլբանդյանը հայկական նախշազարդեր է ցույց տալիս

Երբ պատերազմն ավարտվեց, հարկադիր տեղահանվածների մոտ կեսը հետ վերադարձավ հայրենի Արցախ։ Դե, իսկ մյուսները պարզապես վերադառնալու տեղ չունեին՝ նրանց տները մնացել են մյուս կողմում՝ Ադրբեջանի գրաված տարածքներում։

Մարիամը չէր ուզում թողնել գործը, որը կարող էր աշխատանքով ապահովել առանց տանիքի մնացած մարդկանց։ Մի քիչ մտածելուց հետո նրա գլխում միտք ծագեց՝ ստեղծել ինչ-որ պետքական բան, որը միաժամանակ իր տեսքով և ոգով շատ հայկական կլինի։

«Քանի դեռ Հայաստանում լիակատար հիասթափություն և ապատիա էր տիրում, շատերը չարացած էին, ես որոշեցի այդ էներգիան վերածել ինչ-որ դրական բանի, արարման»,-ասում է նա։

Оцифрованные армянские орнаменты
© Sputnik / Aram Nersesyan
Հայկական նախշեր

Նրա մասնագիտություններից մեկը գրաֆիկական դիզայնն է։ Հենց այդ փաստն առանցքային դեր խաղաց «Լորիկ» բրենդի ստեղծման գործում (լորը, ինչպես հայտնի է, հաճախակի հանդիպող խորհրդանիշ է հայկական մշակույթում, մասնավորապես՝ զարդանկարչության և երաժշտության մեջ)։

Այժմ Մարիամը արցախցի կանանց հետ միասին ստեղծում է պայուսակներ, սփռոցներ, բարձեր՝ զարդարված հայկական հնագույն և միջնադարյան նախշերով և ազգային զարդանկարչության տարրերով։

Երբ զարդը հայտնվում է կտորի վրա

Մոտ մեկ ամիս շարունակ երիտասարդ կինն ուսումնասիրում էր հայկական նախշերը և զարդանկարների տարրերը, անհրաժեշտ գրքերը գտել էր «Վերնիսաժում»։ Հաջորդ քայլը սարքավորումներ ձեռքբերելն էր։

Իսկ երբ ամեն ինչ պատրաստ էր՝ սկսվեց գրքի զարդապատկերը կտորին փոխանցելու մանրակրկիտ աշխատանքը։ Եթե փորձենք գործընթացը շատ կարճ նկարագրել, կստացվի մոտավորապես այսպես․ սկզբում հարկավոր է պատկերը թվայնացանել, այնուհետև սարքել պիքսել ֆորմատի, ապա՝ վեկտորային ֆորմատի։

Этикетка с логотипом бренда Лорик
© Sputnik / Aram Nersesyan
«Լորիկ»

Պրինտը ստանալուց հետո Մարիամը սկսում է մշակումը՝ հարմարեցնում է նախշը ժամանակակից դիզայնին։ Ամբողջ գործընթացը կարող է մեկից մինչև մի քանի շաբաթ տևել՝ կախված պատկերի բարդությունից։

Եվ միայն դրանից հետո ժամանակակից սարքավորումների օգնությամբ պատկերը տեղափոխվում է կտորի վրա՝ կա՛մ սուբլիմացիոն տպիչի, կա՛մ ասեղնագործությաh միջոցով։

Իսկ պատրաստվող իրերի համար օգտագործվում է բարձրորակ պարկակտոր («մեշկովինա»), որը ներկրվում է Եգիպտոսից։ Երիտասարդ կինը խոստովանում է, որ դժվարությամբ է կարողացել մատակարար գտնել, քանի որ գործվածքները ներկրվում են հիմնականում Թուրքիայից, ինչը միանգամայն անընդունելի էր «Լորիկ» ապրանքանիշի համար։

Եռակի օգուտ

Առայժմ Մարիամի մոտ վեց կին է աշխատում, հինգը՝ Արցախից և մեկը՝ Երևանից։ Նրանք ձեռքով պայուսակներ, բարձեր և սփռոցներ են կարում։ Հենց այդ պատճառով մեր զրուցակիցն իր արտադրանքն անվանում է half-hand-made՝ կիսաձեռագործ։

Основательница бренда Лорик Мариам Дилбандян
© Sputnik / Aram Nersesyan
Մարիամ Դիլբանդյան

Պատվերների պակաս չկա․ հայկական շեշտով յուրօրինակ աշխատանքները գրավում են հյուրատների, ռեստորանների սեփականատերերին, ինչպես նաև նրանց, ովքեր ցանկանում է առանձնահատուկ նվեր գտնել ընկերների կամ գործընկերների համար։

Հետագայում նաև առցանց վաճառք կլինի՝ հիմնականում սփյուռքի ներկայացուցիչների համար։ Իսկ հիմա նախագծի ամբողջ եկամուտն ուղղվում է արտադրության պահպանմանը ու վարպետ կանանց աշխատավարձերին։

Մարիամը դերձակուհիներ է փնտրում, ընդ որում՝ բոլորովին պարտադիր չէ, որ նոր աշխատակիցներն իսկական վարպետներ լինեն․ նա ինքը ամեն ինչ սովորեցնում է։ Ամենակարևորն այստեղ ցանկությունն է և աշխատասիրությունը։

Вынужденно переехавшая из Карабаха в Ереван Рузанна с сумкой бренда Лорик
© Sputnik / Aram Nersesyan
Արցախցի Ռուզաննան «Լորիկ» բրենդի պայուսակով

Ռուզաննան նոր արհեստը սովորած մարդկանցից մեկն է։ Ծնունդով Արցախի Հադրութի շրջանից է, որն այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Ռուզաննան կրտսեր դասարանների ուսուցչուհի էր։ Հայրենի տունը լքելիս նա չէր մտածում, որ դեռ երկար չի կարողանա վերադառնալ։ Նրան թվում էր, որ ամեն ինչ շատ արագ կվերջանա, ինչպես 2016թ․-ին։

«Տեղափոխվելուց հետո մշտական տագնապի մեջ էի, օրերով լացում էի։ Ամուսինս ու տղաս առաջնագծում էին․․․ Անընդհատ մտածում էի, որ պետք է սկսել աշխատել, մի քիչ ցրվել։ Հետո ինձ փոխանցեցին Մարիամի համարը։ Նա ինձ իսկույն դուր եկավ։ Այստեղ սովորեցի կարել և ասեղնագործել։ Եվ ահա արդեն երկու ամիս է՝ հաճույքով աշխատում եմ նրա մոտ»,-պատմում է կինը։

Нанесение армянского орнамента вышивальной машиной
© Sputnik / Aram Nersesyan
Աշխատանքի պահին

Ռուզաննան խոստովանում է, որ Մարիամի հետ ծանոթությունն իրեն ոչ միայն աշխատանքով է ապահովել, այլև դուրս է բերել խորը սրթեսից։ Ամուսինն ու որդին արդեն վերադարձել են, բայց առայժմ ինքն է ընտանիքի միակ կերակրողը։

Մարիամ Դիլբանդյանն ուզում է իր թիմում տեսնել ինչպես արցախցիների, այնպես էլ՝ տեղացիների։

«Դա շատ կօգնի ինտեգրացիայի գործընթացին, քանի որ մեզնից շատերի մեջ դեռ ուժեղ են կարծրատիպերն ու հայերին ըստ բնակության վայրի բաժանելու վատ սովորությունը»,-ասում է նա։

Вынужденно переехавшая из Карабаха в Ереван Рузанна за работой
© Sputnik / Aram Nersesyan
Աշխատանքի պահին

Ինչ վերաբերում է գործին՝ նա բավականին հավակնոտ ծրագրեր ունի։ Հիմա իր դերձակուհիների հետ միասին աշխատում է հղիների համար թեթև և հարմարավետ շրջազգեստների ստեղծման վրա, բնականաբար՝ համապատասխան ոճավորմամբ։ Իսկ հետագայում, հավանաբար, կհայտնվեն նույնիսկ հայկական նախշերով և ազգային զարդանկարչության տարրերով կերամիկական սալիկներ։

3
թեգերը:
աշխատանք, բրենդ, Երևան, Արցախ
Ըստ թեմայի
Հերոս՝ անհայտ մարտական ուղով. Սամվել Աթոյանի ընտանիքն ուզում է գտնել նրա ընկերներին
Ռուսաստանից եկած հայը հեքիաթային տնակներ է կառուցում Արցախում
«Մաճառ 44»․ ինչպես Լոնդոնից եկած հայուհին բարեգործական ռեստորան բացեց Երևանում
Անձրև

Արմավիրում տներից մեկի նկուղից 8 տոննա անձրևաջուր է հեռացվել

12
(Թարմացված է 20:06 11.04.2021)
Փրկարարները մոտոպոմպով են հեռացրել անձրևաջրերը, որոնք ամբողջությամբ ողողել էին 6քմ տարածքով նկուղը։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Արմավիրի մարզում գիշերվա հորդառատ անձրևն անհետևանք չի անցել։ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 11-ին՝ ժամը 10:37-ին, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ անձրևաջրերը լցվել են Բամբակաշատ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի նկուղ։ Անհրաժեշտ է է եղել փրկարարների օգնությունը։

Քամին վնասներ է հասցրել Երևանում ու ՀՀ մի շարք այլ բնակավայրերում

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Փրկարարները տան՝ մոտ 6քմ մակերեսով նկուղից մոտոպոմպով հեռացրել են մոտ 8 տոննա անձրևաջուր:

12
թեգերը:
նկուղ, Արմավիր, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Անձրև
Ըստ թեմայի
Կապան-Գորիս ճանապարհին հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականներ և զինամթերքի մնացորդներ
Covid-19–ին դեմ հանդիման. ՀՀ–ում համավարակի պատճառով ինքնասպանությունների թիվն աճե՞լ է
Խոշոր վթար Սյունիքում․ 6 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է