00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Հայկ Գաբրիելյան
Սկզբնական փուլում մեզ դիմում էին ամուսնական դավաճանության կամ կողակցին հետևելու հարցերով.Գաբրիելյան
11:40
19 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես ռուս մասնագետներն օգնեցին Հայաստանին․ Covid-ի դեմ պայքարի առաքելությունն ավարտված է

© Sputnik / Asatur YesayantsЛаборатория
Лаборатория  - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
Բաժանորդագրվել
Ուղիղ մեկ տարի ռուս ռազմական բժիշկներն ու քիմիկոսները հայ գործընկերների հետ կողք կողքի պայքարում էին կորոնավիրուսի դեմ: Նրանք միասին հսկայական թվով ռուս և հայ զինծառայողների թեստավորեցին:

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Ռուսաստանի զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) համահավաք ջոկատի առաքելությունն ավարտվեց Հայաստանում, ռուս մասնագետներն ու բժիշկներն այսօր հայրենիք կվերադառնան։

ՀՀ ՊՆ հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության պետ, բուժծառայության գնդապետ Արմեն Սատուրյանը Sputnik Արմենիային պատմեց, որ ռուս մասնագետների պատվին հրաժեշտի փոքր միջոցառում էր կազմակերպվել։

«Երեք հոգուց բաղկացած խմբի անդամները՝ բուժծառայության կապիտան Դմիտրի Չիֆանովը, բուժծառայության կապիտան Ստանիսլավ Նազարովը և բուժծառայության սերժանտ Ալեքսանդր Վենկովը, բարձր պրոֆեսիոնալիզմի և կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի հարցում ՀՀ ՊՆ-ին բարձրակարգ օգնություն ցուցաբերելու համար պարգևատրվեցին «Մարշալ Բաղրամյան» մեդալներով», - ասաց նա։

Սատուրյանը շեշտեց` «Մարշալ Բաղրամյան» մեդալը ՀՀ ԶՈւ համակարգում ամենանշանակալի պարգևներից է։

Ուղիղ մեկ տարի հայ գործընկերների հետ կողք կողքի ռուս մասնագետները պայքար մղեցին մահացու վիրուսի դեմ։ Ռուսաստանի զինված ուժերի ՌՔԿՊ համահավաք ջոկատի շրջիկ լաբորատորիան սկսեց գործել 2020 թվականի ապրիլի 8-ից։

Ի սկզբանե նրանց գործուղումը պիտի կարճատև լիներ, բայց 5 ամիս մնացին Հայաստանում։ Մեկ տարվա ընթացքում տեղի մասնագետներին աջակցություն ցուցաբերեց 3-4 հոգանոց 3 բրիգադ։

Медик в клинико-диагностической лаборатории - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
ՀՀ–ում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք

Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության տարածքում տեղակայված շրջիկ լաբորատորիա էին բերվում ոչ միայն ՀՀ ԶՈւ զորամասերում, այլև Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում, ռուսական այլ հաստատություններում ու Ռուսաստանի դեսպանատանը վերցված թեստերը։

Սատուրյանի խոսքով` շրջիկ լաբորատորիան համապատասխանում էր կենսաբանական անվտանգության ամենաբարձր պահանջներին։ Երբ լաբորատորիան դեռ չէր գործում, զինծառայողների անալիզները ստիպված ուղարկում էին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն, ինչը մեծ անհարմարություններ էր պատճառում։ Օբյեկտիվ պատճառներով խնդիրներ էին առաջանում նաև պատասխանները ստանալու ժամկետների հարցում։ Իսկ ռուսական առաքելության ժամանումից հետո աշխատանքը շատ ավելի արդյունավետ դարձավ։

Ըստ նրա՝ համատեղ ջանքերով իսկապես հաջողվեց խուսափել զորամասերում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից։ Իսկ ժամկետային զինծառայողների շարքում ընդհանրապես հիվանդացության շատ ցածր մակարդակ արձանագրվեց։

«Մենք չէինք կարող թույլ տալ, որ COVID-19-ը խանգարի ծառայությանը։ Շատ կարևոր էր ժամանակին բացահայտել բոլոր հիվանդներին, մեկուսացնել նրանց և զբաղվել նրանց բուժմամբ։ Այդ առումով համահավաք ջոկատի օգնությունը, ռուս մասնագետների` օպերատիվ արձագանքելու և գործելու փորձն ու կարողությունը, ինչպես նաև շրջիկ լաբորատորիայի հնարավորություններն անգնահատելի էին», - ընդգծեց Սատուրյանը։

Татев Авагян, лаборант Республиканского центра профилактики СПИДа - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
1116 նոր դեպք, 19 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Աշխատանքների ծավալը մի քանի անգամ մեծացավ արցախյան պատերազմի ժամանակ։ Հիվանդացության ցուցանիշներն էապես աճեցին։ Շրջիկ լաբորատորիայի աշխատակիցները ստիպված էին աշխատել ուժեղացված ռեժիմով։

Միևնույն ժամանակ անցած տարի հոկտեմբերին ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության հենքի վրա ստեղծվեց լաբորատորիա, որն արդեն սկսել է գործել։

Այստեղ էլ համահավաք ջոկատի անդամները մեծ օգնություն ցուցաբերեցին գործընկերներին․ նրանք մասնակցեցին կազմակերպչական աշխատանքներին, փորձի փոխանակում իրականացրին։

«Կարծում եմ` մենք շատ լավ աշխատեցինք միասին։ Աշխատում էինք ընկերական մթնոլորտում։ Ռուս բժիշկներից ու քիմիկոսներից ոմանք նույնիսկ երկու անգամ եկան Հայաստան, առաջին խմբի աշխատակիցների մի մասը վերադարձավ երրորդ խմբի հետ։ Հավանաբար նրանց էլ էր ինչ-որ բան ձգում։ Նրանցից յուրաքանչյուրը բացառիկ անձնավորություն է, աշխատանքի կոնկրետ ոճով։ Մեկ տարվա ընթացքում որևէ արտակարգ դեպք չի արձանագրվել», - ասում է Սատուրյանը։

Ըստ նրա՝ աշխատանքային յուրաքանչյուր առավոտը սկսում էր թեյախմությամբ, որի ընթացքում քննարկվում էին ծրագրերը, թեստերի քանակը։ Հնարավորության դեպքում հայ և ռուս գործընկերները հանգստյան օրերին միասին տեսարժան վայրեր էին այցելում։

«Շատ հաճելի էր, երբ նրանցից ինչ-որ մեկը մեր և Հայաստանի մասին հետաքրքիր պատմություններ ու փաստեր էր պատմում», - ասում է գնդապետը` հատուկ նշելով նաև Ռուսաստանի դեսպանատան ռազմական կցորդի աշխատակազմի աշխատակիցների աջակցության մասին։

Վերջում ՀՀ ՊՆ հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության պետը ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնում ռուս մասնագետներին նման ծանր շրջանում կատարած մեծ աշխատանքի համար։

Լրահոս
0