Վաղարշակ Հարությունյան. արխիվային լուսանկար

Կոմանդոսը ցանկանում էր, որ մեր պետությունը դուրս գար ամեն ինչից հաղթանակած․ նախարար

52
(Թարմացված է 21:07 02.04.2021)
Նախարարը լրագրողներին խնդրեց քննարկման թեմա չդարձնել այն հարցերը, որոնք ազգին չեն միավորում։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik․ Ամենադժվար պահին Կոմանդոսը մի կողմից մասնակցում էր ռազմական գործողություններին, մյուս կողմից ձևավորում էր բանակը։ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի՝ լեգենդար Կոմանդոսի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Նա հիշում է՝ 1990-ականներին ինքը Պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալն էր, Կոմանդոսը նույնպես կոմիտեում էր աշխատում։

«Ամենադժվար պահին, երբ Ղարաբաղի բանակը ձևավորվում էր, ռազմաքաղաքական իրավիճակը շատ բարդ էր, Պաշտպանության կոմիտեն որոշեց նրան ուղարկել Ղարաբաղ»,- նշում է Հարությունյանն ու շեշտում՝ Կոմանդոսի ներդրումը մեծ է Արցախի բանակի կայացման գործում։

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպիսին էր Կոմանդոսի վերաբերմունքը պատերազմից հետո, Հարությունյանը նշեց, որ նա օբյեկտիվորեն գնահատում էր ստեղծված իրավիճակը։

«Համոզված եմ, որ նա մի ցանկություն ուներ, որ մեր բանակը լիներ մարտունակ, և մեր պետությունը դուրս գար ամեն ինչից միայն հաղթանակած»,–ասաց նա։

Լրագրողները նաև սուր հարցադրում հնչեցրին՝ Կոմանդոսի ազատագրած Շուշին թշնամու ձեռքում է, ի՞նչ պետք է անենք լեգենդար հրամանատարի երազած հայրենիքն ունենալու համար։ Պաշտպանության նախարարի խոսքով` երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, ունեինք շատ ավելի քիչ նյութական, ռազմական ռեսուրս, քան Ադրբեջանը։ Օրինակ՝ Ադրբեջանն ուներ 25 անգամ ավելի շատ զինամթերք, 3-4 անգամ ավելի շատ տանկ։ Նրանց ավիացիան 60 էր, մերը՝ 0։

«Մենք կարողացել ենք հաղթանակ ապահովել։ Հիմա ունենք ավելի լավ վիճակ, քան ունեցել ենք 1998 թվականին, մենք պիտի լինենք միասնական, ունենանք կամք, ձգտում դեպի հաղթանակ, դրա արդյունքում պիտի ունենանք տնտեսություն ու մարտունակ բանակ»,- նշեց Հարությունյանը։

Ռազմի դաշտում նա մեզ համար ծնող էր. զինակիցները պատմում են լեգենդար Կոմանդոսի մասին

Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների դիտարկումներին, թե Թուրքիան որպես թշնամի չդիտարկենք, նախարարը չցանկացավ պատասխանել։ Նա խնդրեց լրագրողներին այս օրը քննարկման առարկա չդարձնել այնպիսի թեմաներ, որոնք որևէ կերպ չեն միավորում ազգին։

Հիշեցնենք` Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, կյանքից հեռացավ մարտի 31-ին։

Նա խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։ 1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 

1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։

Էդմոն Մարուքյանն առաջարկել է Հայաստանի ազգային հերոսի կոչում շնորհել Կոմանդոսին

1992 թվականի մայիսի 8–ի լույս 9–ի գիշերը հայկական ուժերը Արկադի Տեր–Թադևոսյանի գլխավորությամբ ազատագրել են բերդաքաղաք Շուշին։

52
թեգերը:
Պատերազմ, Վաղարշակ Հարությունյան, հոգեհանգիստ, Արկադի Տեր–Թադևոսյան (Կոմանդոս)
Ըստ թեմայի
«Կոմանդոսի կյանքը օրինակ է, թե ինչպես չդավաճանել Շուշիին, Արցախին...». նախագահը ցավակցել է
Կյանքից հեռացել է Արկադի Տեր-Թադևոսյանը` լեգենդար Կոմանդոսը
Կոմանդոսը կարողանում էր խուսափել նաև համակարգչային ականից, կամ տղայիս «խանգարող» զինվորը
Սեպտեմբերի 1

ԿԳՄՍՆ–ն հրապարակել է առաջին դասարանցիների հայտագրման հաջորդական քայլերն ու ժամկետները

1
(Թարմացված է 15:53 22.04.2021)
Յուրաքանչյուր ծնող աշխարհի ցանկացած վայրից կարող է իր երեխային առցանց համակարգով գրանցել պետական հանրակրթական դպրոցներում։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. 2021-22 ուսումնական տարում առաջին դասարանցիների ընդունելությունը ՀՀ պետական հանրակրթական այն դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, կրկին կատարվելու է hayt.emis.am առցանց համակարգի միջոցով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ներկայացնում հայտագրման փուլերը։

1-ին փուլ

Մայիսի 3-ին՝ առավոտյան ժամը 9:00-ից սկսած, ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը պետք է ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այդտեղ բացվում է երկու դաշտ, որոնցում պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Եթե ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, սակայն ստացել է պատասխան` «Համակարգը չի հայտնաբերել ծնող-երեխա կապը» (որն ավտոմատ պետք է բերվեր Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների բազայից), ապա ծնողին կառաջարկվի կայքում համապատասխան կոճակին սեղմելու միջոցով տվյալները փոխանցել ՔԿԱԳ, որպեսզի դրանք թվայնացվեն։

2-րդ փուլ

Հունիսի 1-ից՝ ժամը 9։00-ից սկսած, hayt.emis.am կայքում կմեկնարկի բուն հայտագրման գործընթացը՝ ըստ սահմանված առաջնահերթության։

Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում կհերթագրվեն հետևյալ հայտատուները՝

  • 1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է,
  • 1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր:

3-րդ փուլ

Հունիսի 11-ից՝ ժամը 9։00-ից սկսած, կկարողանան գրանցվել նրանք, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին: Համապատասխան դպրոցում լիցենզիայով սահմանված տեղերը լրանալուց հետո առցանց համակարգը տվյալ դպրոցում գրանցման հնարավորություն չի տալիս: Միաժամանակ քաղաքացին կարող է համակարգի միջոցով խմբագրում կատարել իր ներկայացրած հայտում` փոխելով ընտրած դպրոցը և հայտագրելով այլ հանրակրթական դպրոց:

Հունիսի 11-ից համակարգը բաց է լինելու ողջ ուսումնական տարվա ընթացքում։

Ի՞նչ անել, եթե գտնվում եք արտերկրում

Յուրաքանչյուր ծնող աշխարհի ցանկացած վայրից կարող է իր երեխային առցանց համակարգով գրանցել պետական հանրակրթական դպրոցներում` առաջին դասարան հաճախելու համար. համակարգը բոլորի համար ապահովում է մեկնարկային հավասար պայմաններ:

Եթե ունեք անհրաժեշտ փաստաթղթեր, ապա կարող եք գրանցվել նաև արտերկրից, իսկ եթե փաստաթղթերի, մասնավորապես հանրային ծառայության համարանիշ ստանալու խնդիր ունեք, ապա գործընթացը կարող եք կազմակերպել լիազորագրով` անձնագրի և ծննդյան վկայականի նոտարական վավերացմամբ պատճենների առկայությամբ: Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու նրանց երեխաների համար նույնպես հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր է․ այն տրամադրվում է անձնագրային բաժիններում հաշվառվելու դեպքում:

Հայաստանում «բեյբի բում» չի՞ լինի. նախարարի խորհրդականն ասաց` ինչ ծրագրեր են սպասվում

1
թեգերը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), դպրոց, Հայաստան
Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը դեռ լավ մարզավիճակում չէ. Պաուլո Ֆոնսեկա

6
«Ռոմա» ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հուսով է, որ Հենրիխ Մխիթարյանը շուտ կապաքինվի։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի –Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ լավագույն մարզավիճակում չէ: Տեղեկությունը հայտնում է «գայլերի» մամուլի ծառայությունը` հղում անելով «Ռոմա» ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկային։

«Մխիթարյանն ու Վերելը դեռ լավ մարզավիճակում չեն, թեև նրանց վերականգնումը մեզ լավատեսություն է ներշնչում։ Մենք նրանց խաղային պրակտիկայի հնարավորություն ենք տալիս։ Կարծում եմ՝ նրանք օրեցօր առաջադիմում են», - ասել է պորտուգալացի մասնագետը «Ատալանտայի» հետ հանդիպման նախաշեմին։

Իտալական A Սերիայի 32-րդ տուրում «Ռոմա»-«Ատալանտա» հանդիպումը տեղի կունենա այսօր Հռոմում:

Հիշեցնենք`Հենրիխ Մխիթարյանը սրունքի վնասվածք է ստացել մարտի 12–ին իր նախկին թիմի՝ Դոնեցկի «Շախտյորի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում:

Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է և կմասնակցի առաջիկա խաղին. ԶԼՄ

6
թեգերը:
Պաուլո Ֆոնսեկա, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է
Մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դալալոյանը վիրահատվել է
Բռնցքամարտիկ Հովհաննես Փափազյանը փայլուն հաղթանակ տարավ ու դուրս եկավ եզրափակիչ. տեսանյութ