Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը

Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանին Սյունիք է գործուղել

150
(Թարմացված է 18:30 02.04.2021)
Պաշտոնյան երեք օր կանցկացնի Սյունիքում։ Գործուղման ծախսերը կատարվելու են վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին Սյունիք է գործուղել։ Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին 2021 թվականի ապրիլի 1-3-ը ներառյալ գործուղել Սյունիքի մարզ (Գորիս և Կապան)՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով»,– նշված է փաստաթղթում:

Որոշման համաձայն` Հարությունյանի գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվելու են 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված` վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Նշենք, որ Փաշինյանը մարտի 27-31-ը Սյունիք էր գործուղել նաև Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանին։

Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի որոշ շրջաններ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դրանից հետո սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հստակեցման գործընթացը, ինչը խիստ դժգոհություն առաջացրեց Սյունիքի սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչների շրջանում։ Այնտեղ բողոքի ակցիաներ սկսվեցին, քաղաքացիները փակեցին ճանապարհները՝ պահանջելով լուծել սահմանների հարցն ու իրենց իրավունքներից, տներից և անվտանգությունից զրկող ապօրինի սահմանազատման խնդիրը։

Հատկապես սրվել էր իրավիճակը Կապան-Գորիս ճանապարհահատվածի, ինչպես նաև մի քանի գյուղերի՝ Ճակատենի Դավիթ Բեկի, Որոտանի և Շուռնուխի, Ներքին Խնձորեսկի պատճառով։

Վաղարշակ Հարությունյանը ՌԴ ԶՈւ ԳՇ պետի հետ քննարկել է Սյունիքի անվտանգության հարցը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առաջարկում է Սյունիքում անվտանգության գոտի ստեղծել։ Նա իր առաջարկությունը ներկայացրել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ մարտի 17-ին կայացած հանդիպման ժամանակ։

150
թեգերը:
Սյունիք, Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1185)
Ըստ թեմայի
Սյունիք չի կարող թուրքի ոտք մտնել. Շուռնուխի սահմանին մեծ եռագույնն է ծածանվում․ տեսանյութ
Սահմանապահ զորքերը Սյունիքում լուծում են իրենց խնդիրները. ԱԱԾ
 «Վերածնվող Հայաստան». Սյունիքի նախկին մարզպետը կուսակցություն է ստեղծել
Հայկ Չոբանյան

Եվրամիությունը և ԲՏԱ նախարարությունը Հայաստանում էլեկտրոնային համակարգեր կներդնեն

3
(Թարմացված է 17:54 20.04.2021)
Ներկայումս ԵՄ-ն համագործակցում է ՀՀ-ի հետ «e-judiciary» և «e-visa» ծառայությունների ամբողջական ներդրման ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը հեռավար հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Տեղեկացնում է նախարարության կայքը։

Նախարարը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը ողջունել են միմյանց և նշել, որ նախկինում ունեցած արդյունավետ համագործակցությունը լավ հիմք է՝ առաջիկայում գործընկերային հարաբերություններն ամրապնդելու համար: 

ՀՀ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը ՀՀ-ում տեսանելի է: Ոլորտում առկա է աշխատատեղերի մեծ պահանջարկ և հանրությանը դեպի տեխնոլոգիական կրթություն ուղղորդելը կարևոր ազդակ կարող է հանդիսանալ այս բնագավառի զարգացման համար։ Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի վերջին տարիների ձեռքբերումները, կատարված աշխատանքի ամփոփ պատկերը, առանձնացրել ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները:

Վիկտորինը նշել է, որ ԵՄ-ն կարևորում է էլեկտրոնային կառավարման մշտական արդիականացումը (e-government): ԵՄ-ի հետ աշխատանքներ են ընթացել նաև «e-tax», «e-police» ծառայությունների, ինչպես նաև «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի  գործարկման, ակտիվացման ուղղությամբ:  Ներկայումս ԵՄ-ն համագործակցում է ՀՀ-ի հետ «e-judiciary» և «e-visa» ծառայությունների ամբողջական ներդրման ուղղությամբ:

Մեր պատասխանն Ադրբեջանին` պետք է լինի արդյունաբերական Հայաստանը. ԲՏԱ նախարար

Չոբանյանը նշել է նաև, որ ներկայում նախարարությունը մշակում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ռազմավարությունը, որը կսահմանի ոլորտային զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ հիմնական ուղենիշերը:

3
թեգերը:
Եվրամիություն, Անդրեա Վիկտորինի, Հայկ Չոբանյան

Նախագահը աջակցություն կցուցաբերի Շուռնուխի ու Որոտանի բնակիչներին. տեսանյութ

9
(Թարմացված է 17:38 20.04.2021)
Գյուղերի բնակիչները նախագահին ներկայացրել են մի շարք սոցիալական խնդիրներ՝ մասնավորապես կապված անասնապահության, ջրամատակարարման, գազամատակարարման, ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի մարման հետ:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է Սյունիքի մարզ։ Տեղեկությունը հայտնում է նախագահի կայքը։

Գորիս-Կապան մայրուղու սկզբնամասում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկիչ անցակետում նախագահը ծանոթացել է ծառայության պայմաններին, զրուցել զինծառայողների հետ:

«Դուք ծառայություն եք իրականացնում շատ կարևոր դիրքում։ Ամուր եղեք, առողջ եղեք: Բոլորիդ բարի ծառայություն», - ասել է նա զինծառայողներին։

Այնուհետև Սարգսյանը մարդու իրավունքների պաշտպանի հետ այցելել է Շուռնուխ համայնք, հանդիպել Շուռնուխի և Որոտանի ղեկավարների ու բնակիչների հետ։ Նախագահին են ներկայացվել առկա խնդիրները, հատկապես ընդգծվել են անվտանգության, պատշաճ կարգով սահմանազատման հետ կապված հարցերը։ Բնակիչները տեղեկացրել են, որ գյուղում սկսվել է նոր թաղամասի կառուցումը, որի տեղանքը, սակայն, նրանք այնքան էլ բարենպաստ չեն համարում: Շուռնուխցիները կենսական խնդիր են համարել իրենց միակ եկամտի աղբյուր հանդիսացող անասնապահության հնարավորությունից զրկվելը. պատերազմից հետո գյուղը զրկվել է արոտավայրերից, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են: Բացի այդ, անասուններն անցնում են այդ տարածքներ և չեն վերադարձվում, ինչը հավելյալ խնդիրներ է առաջացնում։ Բնակիչները ներկայացրել են նաև մի շարք սոցիալական խնդիրներ՝ մասնավորապես կապված ջրամատակարարման, գազամատակարարման, ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի մարման հետ:

Արձագանքելով սյունեցիների բարձրացրած հարցերին և ընդգծելով հատկապես անվտանգության, զբաղվածության և սոցիալական խնդիրների կարևորությունը՝ հանրապետության նախագահը Շուռնուխ և Որոտան բնակավայրերի ղեկավարներին առաջարկել է դրանք մանրամասն քննարկել նախագահի աշխատակազմի հետ՝ նախագահական ինստիտուտի լիազորությունների շրջանակում հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար։

Ի՞նչ են պարզել Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը Սյունիքում. ՄԻՊ–ը մանրամասներ է հայտնում

Հիշեցնենք, որ 2020–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Սյունիքում։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրել է, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում, որի մյուս կողմում տեղակայվել են ադրբեջանցի զինծառայողներ։

Հունվարի 5-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 11 տները հանձնվեցին ադրբեջանցիներին։ Փետրվարի 5-ին մարզի Ներքին Խնձորեսկ գյուղից հայկական զինծառայողները նահանջել են՝ թշնամուն թողնելով 15 հեկտար հողատարածք։ Մոտ 10 տուն էլ կորցրել ենք Որոտան գյուղում։

9
թեգերը:
սահմանամերձ գյուղեր, Սահման, Որոտան, Շուռնուխ, Սյունիք, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Կան քննարկումներ Սյունիքում ռուսական ռազմաբազայի հենակետ ստեղծելու մասին. Փաշինյան
ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել է Սյունիք` տեղում ծանոթանալու իրավիճակին ու խնդիրներին
Վահե Ղազարյանը պաշտոններից ազատել է Սյունիքի մարզի և Գորիսի ոստիկանապետներին