00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արա Այվազյանը Մոսկվայում խոսել է Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ու գերիների մասին

© Photo : Facebook / Anna A. Naghdalyan Министр иностранных дел Армении Ара Айвазян на заседании Совета министров иностранных дел СНГ в расширенном формате (2 апреля 2021). Москвa
Министр иностранных дел Армении Ара Айвазян на заседании Совета министров иностранных дел СНГ в расширенном формате (2 апреля 2021). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
Բաժանորդագրվել
ՀՀ արտոգրծնախարարը շեշտել է` հայկական եկեղեցիների ավերակների վրա հաշտության և խաղաղության հաստատումն անհնար է

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik․ Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ նիստի քննարկման առանցք են եղել ԱՊՀ շրջանակներում մասնակից պետությունների միջև փոխգործակցության ամրապնդմանը, կառույցի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին և մի շարք ոլորտային ծրագրերին առնչվող հարցերը:

Խորհրդի նիստի շրջանակում նեղ կազմով գումարված հանդիպման ընթացքում մասնակից պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային արդի հարցերին, ինչպես նաև հավանություն են տվել Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 80-ամյակի կապակցությամբ Համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդներին և համաշխարհային հանրությանն ուղղված՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հայտարարության մասին որոշման նախագծին։

Գերիների հարցում Ադրբեջանն այնքան է ստել, որ խճճվել է իր ստի մեջ. Թաթոյան

Այվազյանի կարծիքով՝ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակը նաև ևս մի կարևոր խորհուրդ ունի․ «Այն կոչ է՝ կառուցելու խաղաղություն՝ առանց պատերազմների, հակամարտությունների և բռնության»:

Հայ գերիներն Ադրբեջանում դաժան վերաբերմունքի են արժանանում. Human Rights Watch

Տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի համատեքստում նախարարն անդրադարձել է օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ թուրք-ադրբեջանական 44-օրյա ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրությանը։ Նա հանգամանալից ներկայացրել է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ընթացքում իրականացված բազմաթիվ պատերազմական հանցագործությունները՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը, ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ այդ գործողություններն ուղղված էին Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանն իր պատմական հայրենիքում:

Այվազյանն անդրադարձել է նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման ընթացքին։ Նա շեշտել է Ադրբեջանի պատանդառության տակ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը: Նախարարը խոսել է նաև հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի փաստերի մասին` ընդգծելով Ադրբեջանի կողմից հերթական մշակութային ցեղասպանության անթույլատրելիությունը։ Նա շեշտել է. «Հայկական եկեղեցիների ավերակների վրա հաշտության և խաղաղության հաստատումն անհնար է»։

Այվազյանը վստահ է, որ տարածաշրջանում հարատև և կայուն խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի, ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքների վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության  ձևաչափում:

Հայ գերիների նկատմամբ վերաբերմունքը մարդկության դեմ հանցագործություն է. Աննա Նաղդալյան

«Նիստի շրջանակում արտգործնախարարները ստորագրեցին և հավանություն տվեցին տարբեր ուղղություններով ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերին, այդ թվում՝ Արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև բազմամակարդակ խորհրդակցությունների ծրագրի կատարման մասին արձանագրային որոշումը, 2021-2030թթ. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության զարգացման ռազմավարության իրականացման՝ 2021-2023թթ. միջոցառումների ծրագիրը, 2021-2030թթ. Զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության, զարգացման ռազմավարության իրականացման՝ 2021-2023թթ. միջոցառումների ծրագիրը»,- տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից։

Խորհրդի նիստի մասնակիցները ներկա են գտնվել նաև Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսին:

Լրահոս
0