00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է

© Photo : ScreenshotНедовольные решением премьер-министра граждане избили спикера Парламента Арарата Мирзояна (10 ноября 2020). Еревaн
Недовольные решением премьер-министра граждане избили спикера Парламента Арарата Мирзояна (10 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
Բաժանորդագրվել
Նախաքննությունը շարունակվում է Երևանում տեղի ունեցած զանգվածային անարգությունների բոլոր մասնակիցներին պարզելու և մեղադրյալներին օրենքով պատժելու համար։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik․ ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազության բողոքը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող անձին կալանավորելու վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

ՀՀ ԱԱԾ-ն տեսանյութ է տարածել նորեմբերի 9–ի լույս 10-ի գիշերը զանգվածային անկարգությունների մասով - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2020
Փաշինյանի խոսնակի մազերը քաշած տղամարդը և հեռուստացույց կոտրած աղջիկը զղջում են. տեսանյութ

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով ( Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը) և 301.1 հոդվածի 1-ին մասով (Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը կամ սահմանադրական դատարանին` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, նրանց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելը) մեղադրանք է առաջադրվել Ժ.Ս.-ին:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2020 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ բավարարել էր Ժ․Ս-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը՝ 2 ամիս ժամկետով։ Նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել մեղադրյալի պաշտպանը։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ բավարարվել էր բողոքը՝ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չլինելու պատճառաբանությամբ, և Ժ.Ս-ն ազատվել էր կալանքից: Այս որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից ներկայացվել էր վճռաբեկ բողոք:

«Քննության առնելով բողոքը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, համաձայնելով Ժ. Ս.-ի կողմից՝ իրեն վերագրվող հանցագործության կատարմանը ուղղակի առնչություն ունենալու վերաբերյալ դատախազության հիմնավորումների հետ, իր 2021թ. ապրիլի 2-ի որոշմամբ բավարարվել է այն՝ բեկանելով ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Դատական ակտի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին, և Ժ. Ս. կալանավորվել է»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ զանգվածային անարգությունների բոլոր մասնակիցներին պարզելու և մեղադրյալների արարքներին վերջնական քրեաիրավական գնահատական տալու համար:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։ 

Նոյեմբեր 11-ին ԱԱԾ–ն հայտնեց, որ Երևանում կազմակերպվել և իրականացվել են զանգվածային անկարգություններ, որոնց ընթացքում մասնակիցների կողմից հնչել են ինչպես իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչեր, այնպես էլ իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր, ինչի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունը: Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և  4-րդ մասերով, ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Լրահոս
0