Հայկ Չոբանյան

Հայկ Չոբանյանը նշանակվեց ԲՏԱ նախարար

133
(Թարմացված է 15:14 02.04.2021)
Նախագահը ստորագրել է նաև Հակոբ Արշակյանին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահԱրմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին որոշումը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայկ Չոբանյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,–ասված է հայտարարության մեջ:

Նախագահի մեկ այլ հրամանագրով  նախկին նախարար Հակոբ Արշակյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից։

Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 1–ի կառավարության նիստի ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ազատվեց պաշտոնից։ Հայտնի դարձավ նաև, որ նա կփոխարինի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին: 

133
թեգերը:
Հակոբ Արշակյան, Հայաստան, Նախարար, Հայկ Չոբանյան
Ըստ թեմայի
Լրագրողական ՀԿ-ները դատապարտում են ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ հարձակումները
«Ուզում եմ ներողություն խնդրել կոնկրետ լրագրողից». Հակոբ Արշակյան
Зажженная сигарета

Նախնական վարկածի համաձայն`«Հերացի» հիվանդանոցում հրդեհը բռնկվել է պացիենտներից մեկի մեղքով

3
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների աշխատանքի արդյունքում հրդեհը մարվել է և որևէ այլ տուժած՝ բացի բժշկից ու պացիենտից, չկա:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Նախնական վարկածի համաձայն`«Հերացի» հիվանդանոցում հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով. պացիենտներից մեկը խախտել է հիվանդանոցային անվտանգության կարգը: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի խոսնակ Շուշան Դանիելյանը։

Այսօր՝ լուսադեմին, «Հերացի» հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում հրդեհ էր բռնկվել, տուժել են հիվանդնեից մեկն ու մեկ բժիշկ:

«Բուժաշխատողները, մինչև համապատասխան մասնագետների ժամանումը, փորձել են մարել հրդեհը, ինչի արդյունքում բաժանմունքի բժիշկը վնասել է ձեռքը, անվտանգության կարգը խախտած քաղաքացին տեղափոխվել է Այրվածքաբանական կենտրոն»,–գրել է Դանիելյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների աշխատանքի արդյունքում հրդեհը մարվել է և որևէ այլ տուժած՝ բացի բժշկից ու պացիենտից, չկա:

Հիշեցնենք` ԱԻՆ–ը հայտնել էր, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 06։34-ին, մարվել՝ 06։43-ին։ Մասամբ այրվել են երկու ներքնակ (մոտ 2 քմ) և երկու պահարան։ Այրվածքներ են ստացել հիվանդ Ս․ Ա․-ն և բժիշկ Մ․ Հ․-ն։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տարահանվել է 11 հիվանդ։

 

3
Արխիվային լուսանկար

961 նոր դեպք, 18 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

31
(Թարմացված է 10:52 16.04.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 961–ով և դարձել 207103։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 16099 մարդ, կատարվել է 926293 թեստավորում (+5870), առողջացել են վարակվածներից 186200-ը (+1075): Գրանցվել է մահվան 3835 դեպք (+18)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 5–ով և դարձել 969։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Կարո՞ղ է պատվաստումը կանխել կորոնավիրուսը. պատասխանում է բժիշկ Մյասնիկովը

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

31
թեգերը:
Մահ, հիվանդություն, համավարակ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Պատվաստանյութ՝ ճանաչումից հրաժարվելու դիմաց, կամ Չինաստանի և Պարագվայի յուրօրինակ շփումը
Հայաստանում եթե անձը նախընտրում է Covid–ի դեմ կոնկրետ պատվաստանյութ, նրան չեն հերթագրում
ԵԱԶԲ-ն պատրաստ է ֆինանսավորել «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը Հայաստանում