Արխիվային լուսանկար

Մենք չգիտենք, թե ինչ գործ է քննվում. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

55
(Թարմացված է 16:25 02.04.2021)
Դատավոր Աննա Դանիբեկյանը պաշտպանական կողմի հայտարարությունները որակեց որպես «առարկայազուրկ»:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը:

Նիստի մեկնարկին Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը նկատեց, որ դատավոր Աննա Դանիբեկյանը, խախտելով Քրեական դատավարության օրենսգրքի պահանջը, դատական նիստը սկսեց` առանց ներկայացնելու, թե որ դատական գործն է քննվում:

«Մենք չգիտենք, թե ինչ քրեական գործ է այս պահին քննվում: Արդյո՞ք դեռ դատարանը քննում է դատական գործն ըստ մեղադրանքի՝ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով և 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով»,- ասաց փաստաբանը, խնդրելով դատարանին հայտարարել, որպեսզի իրենց համար հստակ լինի, թե որ դատական գործին են իրենք ներկա:

«Ձեր հայտարարությունը դատարանը գտնում է առարկայազուրկ ու դրան չի անդրադառնում»,- հայտարարեց Աննա Դանիբեկյանը:

Ալումյանի հայտարարությանը միացավ նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը՝ խնդրելով պարզաբանել՝ արդյո՞ք քննվում է Սեյրան Օհանյանի գործը՝ 300.1 հոդվածով, թե ոչ:

Բայց դատարանը մնաց անդրդվելի՝ պնդելով, որ նման անհրաժեշտություն չի տեսնում։ Փոխարենը որոշեց կարգապահական սանկցիա կիրառել մեղադրող դատախազների, ինչպես նաև Քոչարյանի փաստաբաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի ու Արամ Վարդևանյանի նկատմամբ՝ դատական նախորդ նիստերին առանց թույլտվության բացակայելու ու դատարանի դահլիճը ինքնակամ լքելու համար։

Հիշեցնենք`2021թ.–ի մարտի 26–ին ՍԴ–ն որոշեց, որ Քոչարյանի դեմ հարուցված քրգործով 300.1 հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։

ՀՀ երկրորդ նախագահն անցնում էր 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործով:

Նրա դեմ քրեական հետապնդումը սկսվել է 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։

Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։ 2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։

Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում։

300.1 հոդվածի արտահայտություններն ու Վենետիկի հանձնաժողովի սպասելի կարծիքը

Քոչարյանի գործով ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ։

Վենետիկի հանձնաժողովը հայտնել էր իր կարծիքը` արձանագրելով, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձևակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցումներ չկան. պետությունների մի մասում հղումները վերաբերում են Սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն։

Հավելենք, որ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը 2008-ի մարտի 1-ին չկար։ Այն որպես լրացում ավելացվել է 2009-ի մարտին։

Վարդևանյան. ՄԻԵԴ ներկայացվելիք հիմնավորումներն առնչվելու են 300.1 հոդվածի խոցելի կողմերին

55
թեգերը:
Դատարան, Քրեական գործ, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Քոչարյանը 537 օր ապօրինի զրկված է եղել ազատությունից. 2-րդ նախագահի գրասենյակի արձագանքը
Ռոբերտ Քոչարյանի` ՍԴ ներկայացրած դիմումը հրապարակային չի քննարկվի. որոշում կայացվեց
Այս գործի ավարտը լինելու է Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդման դադարեցումը. Վարդևանյան
Ռուս խաղաղապահների անցակետը Շուշի տանող ճանապարհին

Երևանը չի կարող, Բաքուն չի ցանկանա. փորձագետը՝ Արցախում էսկալացիայի վտանգի մասին

24
(Թարմացված է 18:13 11.04.2021)
Արցախի վերաբերյալ համաձայնագրերից «դուրս գալու» բացասական սցենար չի դիտարկվում ոչ հայ, ոչ էլ ադրբեջանցի վերլուծաբանների կողմից։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը 99 տոկոսով նվազել է, բայց երկար տարիներ են պետք՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման, տնտեսական համագործակցության հաստատման համար։ Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել «Եվրասիական զարգացման» փորձագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Ստանիսլավ Պրիտչինը։

«Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը նվազագույն է։ Ֆորսմաժորային հանգամանքներ հնարավոր են, բայց ընդհանուր առմամբ 99 տոկոսով նվազեցվել են ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը՝ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական, դիվանագիտական, միջազգային-իրավական իրավիճակի շնորհիվ»,- նշել է նա։

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանը ոչ ռեսուրս, ոչ էլ հնարավորություն ունի փոխելու գոյություն ունեցող ստատուս-քվոն, իսկ Ադրբեջանի առջև դրված են տնտեսական համագործակցության իրականացման, Երևանի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրներ։

«Ներկայիս ստատուս-քվոն բխում է Ադրբեջանի շահերից։ Իրավիճակը համեմատաբար կայուն է», - կարծում է փորձագետը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերից «դուրս գալու» բացասական սցենար չի դիտարկվում ոչ հայ, ոչ էլ ադրբեջանցի վերլուծաբանների կողմից։

Արցախյան պատերազմում զոհված հայերի հիշատակին այգի է տնկվել Կիպրոսում

«Գործնականում իրագործվել են հայտարարության հիմնական կետերը (հրադադարի մասին-խմբ.), աստիճանաբար լուծվում են հարցերը։ Ընդունելի սցենարը բոլոր հարցերի կարգավորումն է, տնտեսական ակտիվությունը, հայ-ադրբեջանական արաբերությունների նորմալացումը։ Այո, սա այսօր մի քիչ ֆանտաստիկ է թվում։ Դրա համար տարիների աշխատանք է պետք, շատ բան պետք է որոշվի, կան «ստորջրյա խութեր» և ռիսկեր»,- ընդգծել է նա։

24
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի նախագահականում քննարկվել է բռնազավթված համայնքների իրավական կարգավիճակի հարցը
ՀՀ նախագահը խոսել է Արցախի հիմնախնդրի ծագման մասին ու հիշեցրել Պուտինի խոսքերը
Զոհերի աճյունների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ
Գինու բարեգործական աճուրդ և ցուցահանդես-վաճառք

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ավելի քան 4 մլն դրամ է ուղղվել գինու աճուրդից

30
(Թարմացված է 17:50 11.04.2021)
4 միլիոն դրամ (մոտ 7,5 հազար ԱՄՆ դոլար) հաջողվել է հավաքել ապրիլի 8-ին Երևանում կայացած գինու բարեգործական աճուրդի ցուցահանդես-վաճառքի ընթացքում։ Հավաքված ամբողջ գումարը կուղղվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին («1000+ հիմնադրամ»)

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Հայաստանում կայացել է գինու աճուրդ և ցուցահանդես-վաճառք, որից ստացված միջոցներն ուղղվել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Հիմնադրամից Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին, որ 2,6 միլիոն դրամը (մոտ 5 հազար ԱՄՆ դոլար) «բերել է» աճուրդը, իսկ մնացած գումարը հավաքվել է ցուցահանդես-վաճառքի ժամանակ և համտեսի ընթացքում նվիրատվությունների հաշվին:

«Կենաց» անվանումով միջացառման կազմակերպիչներն են ալկոհոլային խմիչքների մասնագետ Վլադ Խաչատրյանը և «Վարդանուշ տատը» զբոսաշրջային նախագծի ղեկավար Ամալյա Ակոպովան։

Специалист по алкоголю Влад Хачатрян на благотворительной выставке-продаже вина в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Վլադ Խաչատրյան

Խաչատրյանի խոսքով՝ ակցիային մասնակցել են Հայաստանի 17 գինեգործական ընկերություն և ֆրանսիական գինիներ ներմուծող մեկ ընկերություն: Տրամադրվել է շուրջ 500 շիշ գինի։

«Ուզում էինք հավաքել մեր գինեգործներին՝ զինծառայողներին օգնելու նպատակով։ Չնայած ես գիտեմ, որ նրանց առանձին-առանձին էլ շատ ավելին են անում։ Կազմակերպչական տեսանկյունից մենք մի փոքր շտապեցինք, քանի որ վախենում էինք, որ կարող են լոքդաուն հայտարարել»,-ասաց նա։

Միաժամանակ, ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի դրամահավաքի գծով տնօրեն Սոնա Բաղդասարյանը, ակնկալիքները միջոցառումից ընդհանուր առմամբ արդարացել են։

Менеджер по фандрайзингу Фонда страхования военнослужащих Сона Багдасарян
© Sputnik / Aram Nersesyan
Սոնա Բաղդասարյան

«Այցելուների թվում նաև մարդիկ կային, որոնք գինի չեն օգտագործում, բայց եկել էին նվիրատվություն անելու։ Կարծում եմ՝ նման միջոցառումները ոչ միայն օգուտ են հիմնադրամին, այլև օգնում են մեծ թվով մարդկանց պատմել «1000+»-ի առաքելության մասին։ Բացի այդ, դրանք բարեգործական միջոցառումներին մասնակցելու մշակույթ են ձևավորում»,-ասաց նա։

Բաղդասարյանը նշեց, որ այս ցուցահանդես-վաճառքը հիմնադրամի կողմից կազմակերպված առաջին նմանատիպ միջջոցառումն է, քանի որ մինչև արցախյան վերջին պատերազմը դրա կարիքը չկար։ «Ցավոք սրտի, զոհված և վիրավոր զինծառայողների թիվը հիմա շատ մեծ է, և մենք բոլոր միջոցներով նվիրատվություններ կներգրավենք ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից»։

«1000+»-ի դրամահավաքի գծով մենեջերն ավելացրեց նաև, որ նմանատիպ միջոցառումներ, ընդ որում՝ ամենատարբեր ձևաչափերի, կանցկացվեն առնվազն ամսական մեկ անգամ։ Մայիսի սկզբին, օրինակ, Arm Marathon սպորտային-կրթական հիմնադրամը հերթական վազքի մարաթոնը կանցկացնի Երևանում, որից ստացված ամբողջ եկամուտը նույնպես կուղղվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

30
թեգերը:
աճուրդ, Գինի, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ
Ըստ թեմայի
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հաշվետվություն է ներկայացրել
«Ազնավուր» հիմնադրամը շուրջ 105 տոննա օգնություն կտրամադրի Արցախյան պատերազմից տուժածներին
Խաղաղապահներն ու 2 հիմնադրամները մարդասիրական միջոցառումներ են անցկացրել Ստեփանակերտում
Գյուղատնտեսական աշխատանքներ Արցախում

Ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի ուղղությամբ

95
(Թարմացված է 18:37 11.04.2021)
Ռուսական զորակազմի հետ բանակցություններ են վարվում՝ հետագա դեպքերը բացառելու համար։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Ադրբեջանցիները կրակել են Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի ուղղությամբ։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 7-ին, Արցախի ոստիկանություն կրակոցների մասին հաղորդում չի ստացվել, այդ մասին ավելի ուշ է հայտնի դարձել։

«Բայց այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են։ Հարցն Անվտանգության խորհրդի տիրույթում է, բայց մենք ներքին անվտանգության հարցից ելնելով՝ ավելի ենք ուժեղացրել ճանապարհի այդ հատվածում հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերը»,- նշեց Թադևոսյանը։

Առաջիկայում նախատեսվում է այդ ճանապարհին մի քանի դիրք ևս ավելացնել։

Թադևոսյանի խոսքով՝ նախարարի մակարդակով բանակցություններ են անցկացվել նաև ռուսական խաղաղապահ զորակազմի հետ՝ բացառելու նման դեպքերի կրկնությունը։ Ադրբեջանական կողմից էլ նշել են, թե կրակոցները թիրախավորված չեն եղել։

Սարուշեն համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանի խոսքով՝ ադրբեջանցիները գրեթե 20 րոպե կրակել են դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ։

«Հողագործական աշխատանքներ էին արվում, տրակտոր էր աշխատում, մարդիկ կային, որ սկսել են կրակել, տրակտորը քշել, հանել են դաշտից, շարունակել են կրակել տրակտորի ուղղությամբ, մի փամփուշտ էլ կպել է տրակտորին»,- նշեց Գասպարյանը։
Նրա խոսքով՝ կրակոցները գրեթե 20 րոպե են շարունակվել։

Հուսով ենք` ռուսական կողմը պատշաճ կարձագանքի կատարվածին. Արցախի նախագահի խոսնակ

Նշում է՝ նախկինում եղել է, որ օդ կրակեն՝ որպես զգուշացում, բայց գյուղի ուղղությամբ կրակելու առաջին դեպքն էր։

Դրանից հետո գյուղում խուճապ չկա, գյուղատնտեսական աշխատանքները շարունակվում են, թեպետ նշված դաշտում աշխատել դեռ վախենում են։

Սարուշեն գյուղն այսօր սահմանամերձ է՝ դեպի Շուշի տանող ճանապարհին։ Հրադադարից հետո այն վերաբնակեցվել է։

95
թեգերը:
կրակոց, ադրբեջանցի, Արցախ
Ըստ թեմայի
Պուտինը բանակցություններ է վարել Էրդողանի հետ ու քննարկել Ղարաբաղի թեման
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել Վարդաձորի բնակիչներին
«The Halo trust»-ը զինամթերքի պայթեցման աշխատանք է իրականացնելու Իվանյան գյուղում