Օնիկ Գասպարյան

Որոշումը գրավոր կներկայացվի կողմերին. դատարան քննեց ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցը

212
(Թարմացված է 13:09 02.04.2021)
Վարչապետի ներկայացուցիչ Տաթևիկ Սարուխանյանը միջնորդեց վերացնել դատարանի ավելի վաղ կայացրած միջանկյալ որոշումը՝ Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնում վերականգնելու ու նրա պաշտոնանկության որոշումը մինչև դատավարության ավարտը կասեցնելու մասին:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Երևանի Վարչական դատարանում մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցի քննությունը, որով վերջինը վիճարկում է իր պաշտոնանկության որոշման օրինականությունը: Գործը քննում է դատավոր Մհեր Պետրոսյանը, որը հրաժարվել էր ինքնաբացարկ հայտնել ՝ չնայած վարչապետի ներկայացուցիչների միջնորդությանը։ Վարչապետի ներկայացուցիչ Տաթևիկ Սարուխանյանը միջնորդեց վերացնել դատարանի ավելի վաղ կայացրած միջանկյալ որոշումը՝ Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնում վերականգնելու ու նրա պաշտոնանկության որոշումը մինչև դատավարության ավարտը կասեցնելու մասին:

Օնիկ Գասպարյանի փաստաբան Արամ Օրբելյանը ներկայացրեց մեղադրանքի կողմի միջնորդությանն իրենց առարկությունները։ Նրա խոսքով ՝ գլխավոր շտաբի նոր պետի նշանակումը հայցի ապահովման մասին դատարանի որոշման ֆոնին նույնպես պետք է իրավական գնահատական ստանա։ Ավելի վաղ Վարչական դատարանը միջանկյալ որոշում էր կայացրել, ըստ որի Գասպարյանը պաշտոնավարում է մինչև վերջնական դատական ակտի կայացումը: Դատարանն անվավեր է ճանաչել Գասպարյանին պաշտոնից ազատելը ՝ համապատասխան վարչական ակտի բացակայության պայմաններում։

Դատարանը հայցի ապահովման միջոցն ընդունել է հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով։

Սակայն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ դատարանի որոշումը կոնկրետ գործընթացի վրա ազդեցություն չունի: Կողմերի դիրքորոշումները լսելուց հետո դատարանը նիստը հայտարարեց ավարտված՝ նշելով, որ հարցի վերաբերյալ որոշումը գրավոր կներկայացվի կողմերին:

Օնիկ Գասպարյանի գործով դատավորը մերժել է Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը

Հիշեցնենք, որ մարտի 18-ին հայտնի դարձավ, որ Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոցի միջնորդությունը։ Մարտի 25-ին Բարձրագույն դատական խորհուրդը Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանից դիմում էր ստացել, որի առնչությամբ անմիջապես քննարկում էր կազմակերպվել: Դատավոր Մհեր Պետրոսյանը ԲԴԽ է դիմել ու հայտնել, որ իր կյանքին վտանգ է սպառնում։ ԲԴԽ–ն այդ դիմումի պատճենն ուղարկել էր դատախազություն, որն էլ քրեական ոստիկանությանն էր այն փոխանցել։ Դատարանում Օնիկ Գասպարյանը վիճարկում է իրեն աշխատանքից ազատելու հարցը։

212
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Դատարան, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբ, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
Մենք ունենք մեկ ԳՇ պետ. պաշտպանության նախարար
Արտակ Դավթյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԳՇ պետի հետ. ինչ հարցեր են քննարկվել
ՀՀ սահմաններին ներկա պահին հարաբերական կայունություն է. ԳՇ պետ
Первый заместитель министра транспорта, связи и инормационных технологий РА Акоп Аршакян

Լրագրողին հարվածելն իրավական ընթացք չի ստանա. ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել Արշակյանի դեմ

9
(Թարմացված է 16:20 13.04.2021)
Երևանի սրճարաններից մեկում լագրողը մոտեցել էր Հակոբ Արշակյանին և հարցրել, թե ինչու է աշխատանքային ժամին սրճարանում։ Րոպեներ անց մոտեցել էր լրագրողին և հարվածել նրան, և կոտրել գույքը:

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Լրագրող Փայլակ Ֆահրդյանին հարվածելու համար ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի դեմ քրեական գործ չի հարուցվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։

«Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով», - ասացին ՀՔԾ-ից։

Հիշեցնենք՝ մարտի 19-ին լրագրող Փայլակ Ֆահրադյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բառացիորեն հարձակվել է իր վրա:

Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում: Լրագրողը մոտեցել է նախարարին ու հարցրել, թե ինչու է նախարարն աշխատանքային ժամը որոշել անցկացնել սրճարանում:

Արշակյանը նախ ասել է, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են: Դրանից հետո խնդրել է լրագրողին անջատել տեսախցիկը, այնուհետև սկսել է սպառնալ: Լրագրողը բարձրացել է սրճարանի երկրորդ հարկ և սկսել աշխատել։

Հակոբ Արշակյանը լրագրողի հետևից բարձրացել է ու հարվածել նրան, ինչպես նաև կոտրել վերջինիս համակարգիչը։ Համացանցում տարածվեց միջադեպի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նախարարը քաշքշում լրագրողին, նրա կին գործընկերոջը, ապա հարվածում Փայլակի դեմքին և կոտրում համակարգիչը։

Նույն օրը Արշակյանը Facebook–ի իր էջում անդրադարձավ տեղի ունեցածին, ներողություն խնդրեց և վստահեցրեց, որ պատրաստ է պատասխանատվություն կրել միջադեպի կապակցությամբ։

Օրեր անց՝ մարտի 31-ին, նա հրաժարական ներկայացրեց։

9
թեգերը:
Քրեական գործ, Նախարար, Հակոբ Արշակյան
 Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել

Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել

52
(Թարմացված է 16:01 13.04.2021)
Նիստի ժամանակ քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Премьер-министр Никол Пашинян на заседании Совета безопасности Армении (13 апреля 2021). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
Նիկոլ Փաշինյան

Քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորմանն ու ամրապնդմանը, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և հեռանկարներին վերաբերող հարցեր:

Заседание Совета безопасности Армении (13 апреля 2021). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել

Հիշեցնենք` ըստ պաշտոնական հաղորդագրությունների` Փաշինյանի գլխավորությամբ ԱԽ նախորդ նիստն անցկացվել էր մարտի 30-ին։

52
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Նիստ, Անվտանգության խորհուրդ, Հայաստան
Ըստ թեմայի
Պուտինը փորձում է հասկանալ Փաշինյանի ու Քոչարյանի դիրքորոշումն Արցախի հարցում. Հակոբյան
«Փաշինյանը չի կարող վարչական ռեսուրսն օգտագործելով հաղթանակ ապահովել». քաղտեխնոլոգ
Փաշինյանը գեներալներին խոստացել է պատերազմի պարտության պատճառները չքննել. Մարուքյան